17:48 31.01.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 31-ին ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի (Concours Mondial de Bruxelles) տնօրեն Քվոնտան Հավուին։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած գինիների մի քանի տեսակ վերջին երկու տարիներին մասնակցել է «Concours Mondial de Bruxelles» կարմիր և սպիտակ գինիների մրցույթին և արժանացել 35 մեդալի՝ ոսկի և արծաթ:
Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է հայկական գինիների հաղթանակի կարևորությունը հեղինակավոր այս մրցույթին թե՛ հայկական գինեգործական հնագույն ավանդույթների ներկայացման, և թե՛ հայկական գինիների միջազգային ճանաչման տեսանկյունից: Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը կրկին մասնակցության հայտ է ներկայացնել 2025 թվականի «Concours Mondial de Bruxelles»-ին և ակնկալում է հեղինակավոր համտեսային մրցույթում հաղթելու դեպքում 2026 թվականին մեծ պատրաստակամությամբ և բարձր մակարդակով հյուրընկալելու և անցկացնելու այն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում խաղողագործության և գինեգործության ոլորտի զարգացմանը, հայկական գինու հանրահռչակմանն ու միջազգային շուկաներում հայկական գինու դիրքերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
01:15 02.03.2025
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Մոնտենեգրոյում ընթացող 2025թ.-ի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունումՀայ շախմատիստները առաջատարների շարքում են Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: 5 խաղափուլից հետո գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 4.5 միավոր և կիսում է 1-4-րդ հորիզոնականները։ 15-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը ունի 4 միավոր և նույնպես առաջատարների շարքում է: Միջազգային վարպետ Ռոբերտ […] ...
00:37 02.03.2025
Մակրոնը չի բացառում Պուտինի հետ երկխոսության վերսկսման հնարավորությունըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել է Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում: «Ոչինչ բացառված չէ, ես միշտ դա ասել եմ: Նախագահ Պուտինի հետ երկխոսությունը կարող է տեղի ունենալ ճիշտ պահին»,- Մակրոնի խոսքը մեջբերում է Le Journal du Dimanche-ը։ Նշվում է, որ […] ...
00:17 02.03.2025
Եվրոպան ռազմական առումով ավելին է անում Ուկրաինայի համար, քան ԱՄՆ-ը. Ավստրիայի ԱԳ նախարարԱվստրիայի կանցլերի և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Շալենբերգը կարծում է, որ Եվրամիությունն ավելի շատ ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, քան ԱՄՆ-ը։ Այս մասին նա ասել է Die Presse թերթին տված հարցազրույցում։ «ԵՄ-ն Ուկրաինայի համար շատ անգամ ավելին է անում, քան ԱՄՆ-ը։ Այդ թվում՝ ռազմական օգնության մասով։ Եկեք համեստություն չանենք»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, […] ...
00:07 02.03.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհները փակ […] ...
00:03 02.03.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մարտի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թ․ մարտի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...
00:02 02.03.2025
Համաժողով Ֆրանսիայի Սենատում՝ նվիրված Միսաք Մանուշյանի և նրա կնոջ պանթեոնիցազիայի մեկամյա հոբելյանինՄարտի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսահայ մշակութային միության (UCFAF) նախաձեռնությամբ Ֆրանսիայի Սենատում կազմակերպված համաժողովին, որը նվիրված էր «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1-ամյա հոբելյանին, «Կարմիր Պաստառի» հերոսների սխրագործության կարևորությանը, ինչպես նաև՝ Մանուշյան ամուսինների օրինակով Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմական կապերին և ներկայումս առկա բարեկամական հարաբերություններին։ Այս […] ...