16:59 31.01.2025
Օտարերկրյա կառավարության պաշտոնյաները, մասնավորապես ուկրաինացի պաշտոնյաները, ճնշում են գործադրում Վրաստանի վրա՝ 2022 թվականից ի վեր Կիևին օգնություն ցուցաբերելու համար, ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին:
«Հենց սկսվեց Ուկրաինայում հակամարտությունը, օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչները մեզանից պահանջեցին Ռուսաստանի դեմ լինել։ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները մեզանից պահանջեցին կամավորներ ուղարկել։
Մենք պետք է մասնակցեինք նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին և նույնիսկ զենք մատակարարեինք։ Քանի որ գործ ունենք միջուկային տերության հետ, մենք մերժեցինք այդ պահանջները։
Մենք ոչ ԵՄ, ոչ ՆԱՏՕ անդամ ենք։ Հակամարտությանը մասնակցելը մեզ համար վնասակար կլիներ։ Արդյունքում մեզ վրա ճնշում»,-ասել է նա։
22:07 31.01.2025
Կհանդիպի՞ արդյոք Փաշինյանը Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետՓետրվարի սկզբին Հայստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնելու է Միացյալ Նահանգներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին այսօր ասուլիսում ասել է ինքը Նիկոլ Փաշինյանը: Բայց, սպասվում են մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ: Ի՞նչ նպատակով է վարչապետը մեկնում ԱՄՆ ու արդյոք կարող է ստացվել այնպես, որ Թրամփի հետ, այնուամենայնիվ, հանդիպեն: Թեմային՝ «Հորիզոնի» […] ...
21:55 31.01.2025
Սիրիայի անցումային նախագահը կմեկնի ԹուրքիաՍիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Ահմեդ ալ-Շարաան նշանակվել էր այդ երկրի ժամանակավոր նախագահ, իսկ այժմ զբաղեցնում է անցումային նախագահի պաշտոնը։ Որպես անցումային նախագահ` Ահմեդ ալ-Շարան հայտնել է, որ մինչև ընտրությունների փուլին հասնելը ձևավորված կառավարությունը կստանձնի նոր Սիրիայի ինստիտուտների կառուցումը, ինչպես նաև նշել է, որ կսեղծվի նոր սահմանադրություն, փոխանցում է ermenihaber-ը։ Անդրադառնալով անցումային նախագահի պաշտոնում […] ...
21:44 31.01.2025
Ուռուցքաբանը հերքում է քաղցկեղի մասին հինգ տարածված առասպելըՈւռուցքաբան Մարիա Զաբոլոտնայան ցրել է քաղցկեղի մասին հինգ առասպել։ Նա Gazeta.ru-ին պատմել է, թե ուռուցքաբանական հիվանդությունների մասին ընդհանուր համոզմունքները իրականությանը չեն համապատասխանում։ Բժիշկը առասպել է անվանել այն հայտարարությունը, թե քաղցկեղը կարելի է ժառանգել։ «Ժառանգված են միայն գենետիկ մուտացիաները, որոնք կարող են հանգեցնել հիվանդության: Հարկ է նշել, որ նման դեպքերը չափազանց հազվադեպ են՝ դեպքերի տասը տոկոսից […] ...
21:34 31.01.2025
Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն․ ԲաթոյանՔՊ անդամ Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի քաղաքապետարանը ավելի քան 851․000 քաղաքացու տրամադրում է արտոնյալ պայմաններով տրանսպորտային բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն: Նախկինում որոշ խմբեր ունեին միայն առանձին տրանսպորտային միջոցներից օգտվելու արտոնություններ, բայց ոչ ավտոբուսներից կամ երթուղայիններից։ Ես գոնե նման բան չեմ հիշում: Իհարկե, շատ խնդիրներ դեռևս արդիական են, որովհետև նույնիսկ անվճար օգտվելու […] ...
21:24 31.01.2025
Տեղի է ունեցել 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունըԱյսօր տեղի է ունեցել «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2024» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ղեկավարներ, մարզիկներ, մարզիչներ: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նախ շնորհակալություն […] ...