Հայոց ցեղասպանության փաստն անքննելի և անժխտելի է. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
21:37:34
Ամսաթիվ
28 02 2025
«Փետրվար 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2627282930311
2345678
9101112131415
16171819202122
2324252627281
2345678
  • $
    393.35
  • RUBLE
    4.45
  • 409.08
WEATHER
--4.91 oC

Հայոց ցեղասպանության փաստն անքննելի և անժխտելի է. Նիկոլ Փաշինյան

14:36 31.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ այս մասին ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով շվեցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն իր արած հայտարարությանը  Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որից հետո վարչապետի հասցեին Ցեղասպանության փաստն ուրանալու մեղադրանքներ էին հնչում։ Նա շեշտեց, որ Ցեղասպանության փաստը անքննելի և անժխտելի է։

«Ընդհանրապես, զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել Ցեղասպանությունն ուրանալու մեջ, երբ նա, երևույթի մասին խոսելիս, ասում է ցեղասպանություն։ Ոչ թե ուրիշ բառեր է օգտագործում նկարագրելու, այլ ասում է ցեղասպանություն»,- ընդգծեց Փաշինյանը։

Փաշինյանը պարզաբանեց, որ Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իր հայտարարությունը նրա մասին էր, որ Հայոց ցեղասպանության թեման ավելի լայն իմաստով ինքնաճանաչման գործիք պետք է դառնա։

«Ցեղասպանությունը արդյոք մեզ չպե՞տք է դրդի, որ մենք ևս մեկ անգամ անդրադառնանք աշխարհը ընկալելու մեր բանաձևերին։ Կարո՞ղ է, որ մենք իրողությունները դարասկզբին էլ, դարի կեսերին էլ, դարավերջին էլ, այսօր էլ ճշգրիտ չենք ընկալում։ Կարո՞ղ է մենք չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ քաջալերումներին և խրախուսումներին։ Կարո՞ղ է լավ չենք հաշվարկում այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը։ Այս հարցը հրատապ է եղել դարասկզբին։ Այս հարցը հրատապ է այսօր։ Ընդ որում, ես պատասխան չունեմ։ Ես ասում եմ, ժողովուրդ ջան, այդ ճիշտ ռեֆլեքսիան շատ կարևոր բան է, որ մենք վերադառնանք և մեր բանաձևերին նորից անդրադառնանք։ Մեր իրականության մեջ մենք անընդհատ խոսել ենք Մեծ Եղեռնի մասին, բայց մեր իրականության մեջ, օրինակ, ընկալվա՞ծ է երիտթուրքերի և Հայ Հեղափոխական Դաշնակցության հարաբերությունների հարցը։

Ընդ որում, երբ սա քաղաքականացնում ենք և փորձում ենք օգտագործել գործիք այսօրվա Հայ Հեղափոխական Դաշնակցությանը քննադատելու համար, ամբողջ թեման փոխվում է։ Լրիվ դառնում է ուրիշ բան։ Էլի դառնում է նախկին-ներկա խոսակցություն և այլն, և այլն։ Այդ դրան մենք պետք է անդրադառնանք, պետք է հասկանանք։ Կարո՞ղ է այդ բանաձևերը սխալ են, որովհետև ես այսօրվա միջազգային իրադարձությունների հետ կապված երբեմն ապոկալիպտիկ, երբեմն փրկչագործական այնպիսի մեկնաբանություններ եմ տեսնում, որ ես հասկանում եմ, որ կարող է պարզվի Խրիմյան Հայրիկի ժամանակվանից միջազգային հարաբերությունները և աշխարհի մեր ընկալումները չեն փոխվել։ Այ սա է այն խնդիրը, որը մեր մեջ է։ Իմ մեջ ևս, որովհետև ես ձեզնից մեկն եմ։

Սրա մասին է խոսքը։Իսկ կարո՞ղ է պարզվի, որ ինչ-որ շրջանակներ մեր ինչ-որ ցավոտ կետեր կարողացել և կարողանում են օգտագործել մեր հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում մեր անկախ ինքնիշխան պետություն ունենալը անհնար դարձնելու համար։ Կարո՞ղ է այդպիսի բան պարզվի և այդպիսի բան պատահի։ Ես էլի եմ ասում, ես պատասխանի իմ տարբերակը ունեմ և դրա մասին ժամանակ առ ժամանակ խոսում եմ, բայց ես չեմ ուզում այդ պատասխանը որևէ ձևով փաթաթել մեր որևէ քաղաքացու վզին»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը նաև խոսեց հայկական ինքնության և Ցեղասպանության հիշողության կարևորության մասին՝ նշելով, որ դա ոչ թե ընտրության հարց է, այլ ինքնության անբաժանելի մաս։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ժողովրդավարության դպրոցում երկու ժամ բանախոսություն եմ ունեցել ասելու, որ Մեծ Եղեռնը ոչ միայն անհերքելի է, դա մեր ինքնության մասն է։ Դա ուզելով կամ չուզելով չէ։ Եթե մեկը ուզենա, որ այդպես չլինի, չի կարող անել։ Դա անհնար է։ Դա իմ, ձեր, մեր բոլորիս երակների մեջ է։ Եթե որևէ մեկը փորձի դա անել, սա նշանակում է չիմանալ սեփական ժողովրդի և իր ինքնությունը»,- եզրափակեց Փաշինյանը։ Վարչապետը շվեցարահայ համայնքի հետ հանդիպմանը նշել էր, որ դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչո՞ւ է տեղի ունեցել, և ում միջոցով է հայ ժողովուրդն ընկալել Հայոց ցեղասպանությունը։ Այդ հայտարարությունից հետո տարբեր շրջանակներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին Ցեղասպանության փաստն ուրանալու մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Հովհաննիսյանն ու ՕՊԵԿ հիմնադրամի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր

00:16 01.03.2025

Դեսպան Հովհաննիսյանն ու ՕՊԵԿ հիմնադրամի նախագահը քննարկել են համագործակցության հարցեր

Փետրվարի 27-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի հետ։ Այս մասին հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։ Հիմնադրամի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հետ ընթացող համագործակցությունը և գոհունակություն հայտնել Հիմնադրամի՝ ՀՀ առաջնահերթություններից բխող աջակցության ծրագրերի արդյունքներից։ Դեսպան Հովհաննիսյանը երախտագիտություն է հայտնել Հիմնադրամի կողմից […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

23:59 28.02.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

23:56 28.02.2025

Բուք, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Շաքիի հսկիչ անցակետից, Նորավան-Լծեն, Սյունիք գյուղից-Շինուհայր-Տաթև-Գորիս և Մեղրու «Վարդանի ձոր» կոչվող հատվածից-Քաջարան […] ...

ԱՄՆ նախագահի հետ լարված հանդիպումից հետո Զելենսկին գրառում է կատարել

23:33 28.02.2025

ԱՄՆ նախագահի հետ լարված հանդիպումից հետո Զելենսկին գրառում է կատարել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Շնորհակալություն, Ամերիկա, շնորհակալություն ձեր աջակցության համար, շնորհակալություն այս այցելության համար: Շնորհակալություն, Թրամփ, Կոնգրես և Ամերիկայի ժողովուրդ։ Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- գրել է Զելենսկին: Ավելի վաղ, SHANTNEWS.am -ը հայտնել էր, […] ...

Թիվ 57 երթուղու ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղափոխվել է հիվանդանոց

23:24 28.02.2025

Թիվ 57 երթուղու ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Միխայիլ Ֆ.-ն իր վարած «ZhongTong» մակնիշի ավտոբուսով Մարգարյան-Ֆանարջյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 24-ամյա Աշխեն Ն.-ին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ […] ...

Ինչպե՞ս կկոչվի հայկական բրենդին «կոնյակ» անվանումից հրաժարվելուց հետո

23:16 28.02.2025

Ինչպե՞ս կկոչվի հայկական բրենդին «կոնյակ» անվանումից հրաժարվելուց հետո

Այսօր մեկնարկեց Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիրը, որի նպատակն է հայկական կոնյակի համար նոր անուն ու բրենդ ստեղծելը: Երևանում կայացավ ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը, որին ներկա էին պետական կառույցների ու շահագրգիռ մասնավոր կառույցների ներկայացուցիչները: Կոնյակի համար նոր անուն ու բրենդինգ ստեղծելու համար Եվրամիությունը գրեթե 3 միլիոն դոլար է հատկացրել: Իսկ թե կոնկրետ ինչի՞ վրա է ծախսվելու […] ...

BACK_TO_TOP