Քննարկվել են ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ծրագրային պլանավորման հարցեր․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
+2.09 oC

Քննարկվել են ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում ծրագրային պլանավորման հարցեր․ ՆԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

14:45 31.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության բաժնի ղեկավարի տեղակալ Հյուբերտ Դուհոթի գլխավորած պատվիրակությանը։

Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպական Միության՝ ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման հայաստանյան օրակարգին աջակցող հուսալի և շարունակական համագործակցությունը: Նա ընդգծել է հանրության անվտանգության և ապահովության ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ԵՄ-ի ներդրումը՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը որպես բարեփոխումների օրակարգի անքակտելի մաս:

Փոխնախարարը հյուրերին ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ենթակա երեք ծառայություններում ռազմավարական պլանավորման առաջնահերթությունները, կառուցվածքային յուրահատկությունները, իրականացվող բարեփոխումները, նյութատեխնիկական հագեցվածության առկա պատկերը և մարտահրավերները:

Ներկայացվել են նաև ԵՄ հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստական փուլին առնչվող հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի ազդեցությանը նախարարությանը ենթակա ծառայությունների և ընդհանուր առմամբ ռազմավարական զարգացման վրա։

Հանդիպմանը քննարկվել են նաև բյուջետային և տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերը կարևորել են ծրագրերի իրականացման ընթացքում ճկունության գործոնը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակելու փոխգործակցությունը՝ ապահովելով բարեփոխումների և գործընթացների արդյունավետ իրականացում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊՆ-ն ստեղծագործական թիմերին, կազմակերպություններին ու անհատներին հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող նմանատիպ բովանդակությամբ ֆիլմերի ստեղծումից և տարածումից

19:47 31.01.2025

ՊՆ-ն ստեղծագործական թիմերին, կազմակերպություններին ու անհատներին հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող նմանատիպ բովանդակությամբ ֆիլմերի ստեղծումից և տարածումից

Սոցիալական ցանցերում տարածվում է տարիներ առաջ թողարկված ֆիլմից մի հատված, որտեղ ներկայացվում են իբր գործող զինվորականների մասնակցությամբ խիստ դատապարտելի, իրականության և բանակի հետ աղերս չունեցող տեսարաններ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նմանօրինակ ֆիլմերն ու սերիալները չեն արտացոլում զինված ուժերում գործող միջանձնային և կանոնագրքային հարաբերությունները, ավելին՝ խեղաթյուրված են ներկայացնում ՀՀ բանակի սպաների և առհասարակ զինծառայողների վարքագիծը, […] ...

Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում

19:35 31.01.2025

Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում

Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Եվրոպա Նոստրա»-ն և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը։ 2013-ից իրականացվող ծրագիրն ուղղված է Եվրոպայի մշակութային ժառանգության պաշտպանությանը, այդ թվում՝ պետական ու մասնավոր աջակցության ապահովմանը, ինչպես նաև վտանգված վայրերի փրկությանն ուղղված գործողությունների խթանմանը։ […] ...

Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումը

19:24 31.01.2025

Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումը: Կառավարության որոշմամբ հաստատվել են 2025 թվականի համար Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները՝ 314 տոննա՝ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։ 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետնի և այլ ձկնատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։ «Սևանա լճում սիգի […] ...

Սիրիայի իշխանությունները ձերբակալել են Ասադի զարմիկին

19:14 31.01.2025

Սիրիայի իշխանությունները ձերբակալել են Ասադի զարմիկին

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի` մորական կողմից ազգական Աթեֆ Նաջիբը ձերբակալվել է երկրի նոր իշխանությունների կողմից, այս մասին հայտնում է Syria TV հեռուստաալիքը: Թե կոնկրետ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ձերբակալությունը, չի հաղորդվում։ Նշվում է, որ Ասադի օրոք Նաջիբը զբաղեցրել է երկրի հարավում գտնվող Դարաա նահանգի քաղաքական անվտանգության վարչության պետի պաշտոնը: Սիրիայի նոր […] ...

Մոյկանոն Մախաչևի դեմ մենամարտում պարզապես գումար վաստակեց․ Գոռ Ազիզյան

19:07 31.01.2025

Մոյկանոն Մախաչևի դեմ մենամարտում պարզապես գումար վաստակեց․ Գոռ Ազիզյան

Խառը մենամարտերի մարզիչ Գոռ Ազիզյանը հայտարարել է, որ բրազիլացի Ռենատո Մոյկանոն UFC-ի թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտում հաղթելու շանս ի սկզբանե չուներ, հաղորդում է Metaratings.ru-ն: «Մոյկանոն հասկանում էր, որ Մախաչևի դեմ մենամարտն իր համար հաղթական ավարտ չէր կարող ունենալ: Նա Մախաչևի դեմ մենամարտում պարզապես գումար վաստակեց: Ես նրան ճանաչում եմ դեռ 2015 թվականից։ Նա շատ […] ...

Սահմանափակե’ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը, պահպանե’ք Ձեր առողջությունը. ԱՆ

18:57 31.01.2025

Սահմանափակե’ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը, պահպանե’ք Ձեր առողջությունը. ԱՆ

Nature Medicine գիտական ամսագրում հրապարակվել են գլոբալ հետազոտության արդյունքները, որն ընդգրկել է 184 երկիր՝ տարածաշրջանային և ազգային մակարդակներում, 1990-2020թթ. ժամանակահատվածը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հետազոտողներն ուսումնասիրել և գնահատել են այդ տարիներին շաքար պարունակող ըմպելիքների սպառման հետևանքով ազդեցությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի (ՇԴ) և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների (ՍԱՀ) վրա: 2020 թվականի տվյալներով` շաքար […] ...

BACK_TO_TOP