14:13 31.01.2025
Մարդու իրավունքների պաշտպանին շարունակում է մտահոգել ազատությունից զրկված անձանց՝ քրեակատարողական հիմնարկից դատական նիստերին չտեղափոխելու արատավոր պրակտիկան։
Այս հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար ստանում է բողոքներ ինչպես ազատությունից զրկման վայրեր կատարած մշտադիտարկման այցերի ընթացքում, այնպես էլ՝ անհատական բողոքներով։
Բարձրացված խնդիրների գերակշիռ մասը վերաբերում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության ուղեկցող գումարտակի կողմից իրականացվող ազատությունից զրկված անձանց դատարաններ տեղափոխման աշխատաքների կազմակերպմանը։ Թեև ՆԳՆ-ից Մարդու իրավունքների պաշտպանի գրությանն ի պատասխան` նշել են, որ 2024 թվականի 2-րդ կիսամյակում ձեռք է բերվել 22 նոր տրանսպորտային միջոց, միևնույն է հարցը շարունակում է մնալ չլուծված։
Օրինակ, Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքներից մեկով անձը 1 տարվա ընթացքում իրեն վերաբերելի 7 դատական նիստից 4-ին չի կարողացել մասնակցել, մեկ այլ բողոքի համաձայն՝ անձը շուրջ 2 տարի վերը նշված խնդիրների պատճառով չի կարողացել ընդհանրապես մասնակցել դատական նիստին։ Վերոնշյալ խնդրի վերաբերյալ իրավասու մարմիններից պահանջվել են պարզաբանումներ, որոնց համաձայն՝ դատական նիստերի չտեղափոխելու պատճառներ են նշվել․ ուղեկցող գումարտակի թափուր հաստիքների հետևանքով առաջացած աշխատանքային գերծանրաբեռնվածությունը, տրանսպորտային միջոցների անբավարարությունը կամ անսարքությունը։
Արդյունքում, դատական նիստերին մասնակցությունը չապահովելու պարագայում, վտանգվում է անձանց արդար դատաքննության իրավունքը:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ պետության կողմից պետք է ձեռնարկվեն գործուն քայլեր քրեակատարողական հիմնարկներից ազատությունից զրկված անձանց տրանսպորտային միջոցներով դատարաններ ուղեկցումն ապահովվելու ուղղությամբ, ինչը գործնականում կարող է բարձրացնել նաև դատական իշխանության գործունեության արդյունավետությունը։ Խիստ մտահոգիչ է, որ տարիներ շարունակ բարձրացրած խնդիրները մնում են անփոփոխ և արդիական՝ այդ թվում՝ ՀՀ ներպետական օրենսդրությամբ տրանսպորտային միջոցների համար հստակ չափանիշներ սահմանված չլինելու հարցը։
19:55 31.01.2025
Հայտնի են Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆի զույգերըՈՒԵՖԱ-ի գրասենյակում տեղի է ունեցել Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ Եվրոպա լիգա՝ անցումային փլեյ-օֆֆ․ «Տվենտե» (Նիդերլանդներ) – «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) «Ֆեներբահչե» (Թուրքիա) – «Անդերլեխտ» (Բելգիա) «Յունիոն» (Բելգիա) – «Այաքս» (Նիդերլանդներ) ՊԱՕԿ (Հունաստան) – «Ստյաուա» (Ռումինիա) «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Գալաթասարայ» (Թուրքիա) «Միդտյուլան» (Դանիա) – «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) «Պորտու» (Պորտուգալիա) – […] ...
19:51 31.01.2025
Նախագահը մասնակցել է 2024 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանըՀանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացել է 2024 թվականի 10 լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է 2024 թվականի լավագույն մարզիկներին և նշել, որ սպորտի ոլորտում իր ղեկավարած գերատեսչության քաղաքականությունն ուղղված է բարեփոխումների շարունակական իրականացմանը, նպաստավոր պայմանների ստեղծմանը և ավելի շատ […] ...
19:47 31.01.2025
ՊՆ-ն ստեղծագործական թիմերին, կազմակերպություններին ու անհատներին հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող բովանդակությամբ ֆիլմերի ստեղծումից և տարածումիցՍոցիալական ցանցերում տարածվում է տարիներ առաջ թողարկված ֆիլմից մի հատված, որտեղ ներկայացվում են իբր գործող զինվորականների մասնակցությամբ խիստ դատապարտելի, իրականության և բանակի հետ աղերս չունեցող տեսարաններ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նմանօրինակ ֆիլմերն ու սերիալները չեն արտացոլում զինված ուժերում գործող միջանձնային և կանոնագրքային հարաբերությունները, ավելին՝ խեղաթյուրված են ներկայացնում ՀՀ բանակի սպաների և առհասարակ զինծառայողների վարքագիծը, […] ...
19:35 31.01.2025
Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկումՏավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Եվրոպա Նոստրա»-ն և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը։ 2013-ից իրականացվող ծրագիրն ուղղված է Եվրոպայի մշակութային ժառանգության պաշտպանությանը, այդ թվում՝ պետական ու մասնավոր աջակցության ապահովմանը, ինչպես նաև վտանգված վայրերի փրկությանն ուղղված գործողությունների խթանմանը։ […] ...
19:24 31.01.2025
Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումը: Կառավարության որոշմամբ հաստատվել են 2025 թվականի համար Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները՝ 314 տոննա՝ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։ 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետնի և այլ ձկնատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։ «Սևանա լճում սիգի […] ...
19:14 31.01.2025
Սիրիայի իշխանությունները ձերբակալել են Ասադի զարմիկինՍիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի` մորական կողմից ազգական Աթեֆ Նաջիբը ձերբակալվել է երկրի նոր իշխանությունների կողմից, այս մասին հայտնում է Syria TV հեռուստաալիքը: Թե կոնկրետ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ձերբակալությունը, չի հաղորդվում։ Նշվում է, որ Ասադի օրոք Նաջիբը զբաղեցրել է երկրի հարավում գտնվող Դարաա նահանգի քաղաքական անվտանգության վարչության պետի պաշտոնը: Սիրիայի նոր […] ...