13:57 31.01.2025
Երևանում հանրային տրանսպորտի մեկ ուղետոմսի արժեքը փետրվարի 1–ից սահմանվում է 150 դրամ, կլինեն նաև փաթեթներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանին համապատասխան որոշումն ընդունեց արտահերթ նիստում շուրջ 3 ժամ տևած քննարկումից հետո: «Նախագիծը ենթադրում է փոփոխություն ավագանու ընդունած որոշման մեջ:
Առաջարկվող փոփոխության հաստատման արդյունքում ունենալու ենք հետևյալ իրավիճակը. 2025թ փետրվարի 1-ից ունենալու ենք մեկ ուղևորության համար նոր ուղետոմս՝ 150 դրամ արժեքով, որը պահպանվելու է մինչև 2026թ հունվարի 1-ը: Նախատեսվում է ևաև, որ 2025թ հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ը ձեռք բերվող 30-օրյա, 90-օրյա և 365-օրյա տոմսերը՝ թե՛ հիմնական գնով ձեռք բերված, թե՛ զեղչված, ստանալու են հավելյալ 30 օր օգտագործման ժամկետ»,– ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Նա հատկապես կարևորեց հավելյալ 30 օր ժամկետի տրամադրման որոշումը: Նրա խոսքով՝ աա ենթադրում է քաղաքացիների կողմից փաթեթների ձեռքբերման լրացուցիչ մոտիվացիա, որը միասնական տոմսային համակարգի բուն նպատակն է:
Գրիգորյանը համոզված է, որ առնվազն զեղչի ժամանակահատվածում, դրանից հետո էլ, փաթեթները ենթադրում են ավելի մատչելի ուղևորափոխադրում, քան մեկ ուղետոմսի համար 150 դրամի վճարումը:Անդրադառնալով բարձրացված մտահոգություններին՝ փոխքաղաքապետը նկատեց՝ ո՞վ ասաց, թե 1 ուղևորության համար վճարումն այսօր չի զրկում քաղաքացուն լրացուցիչ ուղևորություններ անելուց:
«Ո՞վ է բացառում, որ ունենալով անսահմանափակ ուղևորությունների հնարավորություն՝ նույն քաղաքացու ուղևորությունների քանակը չի շատանալու: Կարող է մարդը այդքան է օգտվում, որովհետև ամեն ուղևորության համար է վճարում, իսկ անսահմանափակի դեպքում ավելի շատ է սկսելու օգտվել»,–նշեց նա:
Ավագանու ընդդիմադիր անդամները քննադատություն հնչեցրին:
«Դուք այսօր նախագիծ եք բերել, որով իբր թե գին եք էժանացնում, այնինչ դրանով խաբում եք ժողովրդին, որովհետև մնացած փաթեթների մասով ոչ մի փոփոխություն չեք անում: Միայն ներկայացնում եք 150–դրամանով փաթեթը»,-ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը՝ հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ փաթեթների գներում ևս կիսով չափ նվազեցում չի արվում:
Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց. «300 դրամը 150 դրամ չենք դարձնում: Ավելացնում ենք 150-ով մեկ ուղևորություն: 300–ը մնում է՝ ինչպես, որ կար: Ավելին հայտարարել ենք, որը փետրվարի 11–ին քննարկելու ենք 300-ի 90 րոպեն վերանայել ու դարձնել 180 րոպե:
Այդ տոմսային փաթեթը մնում է»:Սուրեն Գրիգորյանը նաև ընդունեց, որ համակարգը տեխնիկական խնդիրներից դեռևս զուրկ չէ, ամենօրյա ռեժիմով աշխատում են, որ դրանք ավելի քիչ լինեն:Փետրվարի 11-ի Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ առաջարկվելու են հետևյալ փոփոխությունները.10 ուղևորություն-2000 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 45 օր, ներկայիս 2200 ՀՀ դրամի և 30 օրվա փոխարեն։300 ՀՀ դրամ՝ օգտագործման ժամկետը 180 րոպե, ներկայիս 90 րոպեի փոխարեն։
1 օր – 900 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորություններ, ներկայիս 8 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն։ 7 օր – 5000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, ներկայիս 30 ուղևորափոխադրման սահմանափակման փոխարեն»,- նշված է գրառման մեջ:Փաթեթների արժեքները հետևյալն են՝ 30 օր – 9000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, 90 օր – 24000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ, 365 օր – 90000 ՀՀ դրամ՝ անսահմանափակ ուղևորափոխադրումներ։Երևանի ավագանին նաև հանրային տրանսպորտից օգտվող որոշ խմբերի արտոնություններ է տրամադրել:
19:47 31.01.2025
ՊՆ-ն ստեղծագործական թիմերին, կազմակերպություններին ու անհատներին հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող նմանատիպ բովանդակությամբ ֆիլմերի ստեղծումից և տարածումիցՍոցիալական ցանցերում տարածվում է տարիներ առաջ թողարկված ֆիլմից մի հատված, որտեղ ներկայացվում են իբր գործող զինվորականների մասնակցությամբ խիստ դատապարտելի, իրականության և բանակի հետ աղերս չունեցող տեսարաններ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նմանօրինակ ֆիլմերն ու սերիալները չեն արտացոլում զինված ուժերում գործող միջանձնային և կանոնագրքային հարաբերությունները, ավելին՝ խեղաթյուրված են ներկայացնում ՀՀ բանակի սպաների և առհասարակ զինծառայողների վարքագիծը, […] ...
19:35 31.01.2025
Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկումՏավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Եվրոպա Նոստրա»-ն և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը։ 2013-ից իրականացվող ծրագիրն ուղղված է Եվրոպայի մշակութային ժառանգության պաշտպանությանը, այդ թվում՝ պետական ու մասնավոր աջակցության ապահովմանը, ինչպես նաև վտանգված վայրերի փրկությանն ուղղված գործողությունների խթանմանը։ […] ...
19:24 31.01.2025
Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումը: Կառավարության որոշմամբ հաստատվել են 2025 թվականի համար Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները՝ 314 տոննա՝ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։ 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետնի և այլ ձկնատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։ «Սևանա լճում սիգի […] ...
19:14 31.01.2025
Սիրիայի իշխանությունները ձերբակալել են Ասադի զարմիկինՍիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի` մորական կողմից ազգական Աթեֆ Նաջիբը ձերբակալվել է երկրի նոր իշխանությունների կողմից, այս մասին հայտնում է Syria TV հեռուստաալիքը: Թե կոնկրետ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ձերբակալությունը, չի հաղորդվում։ Նշվում է, որ Ասադի օրոք Նաջիբը զբաղեցրել է երկրի հարավում գտնվող Դարաա նահանգի քաղաքական անվտանգության վարչության պետի պաշտոնը: Սիրիայի նոր […] ...
19:07 31.01.2025
Մոյկանոն Մախաչևի դեմ մենամարտում պարզապես գումար վաստակեց․ Գոռ ԱզիզյանԽառը մենամարտերի մարզիչ Գոռ Ազիզյանը հայտարարել է, որ բրազիլացի Ռենատո Մոյկանոն UFC-ի թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտում հաղթելու շանս ի սկզբանե չուներ, հաղորդում է Metaratings.ru-ն: «Մոյկանոն հասկանում էր, որ Մախաչևի դեմ մենամարտն իր համար հաղթական ավարտ չէր կարող ունենալ: Նա Մախաչևի դեմ մենամարտում պարզապես գումար վաստակեց: Ես նրան ճանաչում եմ դեռ 2015 թվականից։ Նա շատ […] ...
18:57 31.01.2025
Սահմանափակե’ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը, պահպանե’ք Ձեր առողջությունը. ԱՆNature Medicine գիտական ամսագրում հրապարակվել են գլոբալ հետազոտության արդյունքները, որն ընդգրկել է 184 երկիր՝ տարածաշրջանային և ազգային մակարդակներում, 1990-2020թթ. ժամանակահատվածը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հետազոտողներն ուսումնասիրել և գնահատել են այդ տարիներին շաքար պարունակող ըմպելիքների սպառման հետևանքով ազդեցությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի (ՇԴ) և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների (ՍԱՀ) վրա: 2020 թվականի տվյալներով` շաքար […] ...