Վարչապետ Փաշինյանը խոսել է սահմանազատման գործընթացի ու խաղաղության պայմանագրի չհամաձայնեցրած կետերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
+2.09 oC

Վարչապետ Փաշինյանը խոսել է սահմանազատման գործընթացի ու խաղաղության պայմանագրի չհամաձայնեցրած կետերի մասին

13:50 31.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև առաջիկա հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ հանձնաժողովների վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները շարունակելու վերաբերյալ։

«Երբ հստակ պայմանավորվածություն կլինի, տեղյակ կպահվի հանդիպման օրվա և ժամի վերաբերյալ»,- նշեց վարչապետը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին՝ Փաշինյանը խոսեց 2024 թվականին այս ուղղությամբ գրանցած առաջընթացից։ «Մենք պատրաստակամ ենք և, անկեղծ պետք է ասեմ, որ սահմանազատման գործընթացը 2024 թվականին շատ առարկայացավ։ Մենք Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական թուղթն ունենք, որն անցել է երկու երկրների ընթացակարգերով, և փաստորեն ամեն երկիր հաստատել է այդ փաստաթուղթը, ինչը անկյունաքարային նշանակություն ունի։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա շրջանում հանձնաժողովները կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչև Իրանի հետ սահման Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման աշխատանքներում»,- հայտնեց Փաշինյանը։Անդրադառնալով խաղաղության պայմանագրին ու դրա հնարավոր ստորագրմանը՝ վարչապետը հիշեցրեց, որ նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են։

«Երկու չհամաձայնեցված կետ կա, և երկուսի մասով էլ Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է լուծումներ։ Դրանցից մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն։ Մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանի սահմանազատված հատվածների նկատմամբ։Կա նաև իրավական հարթություններում վեճերի՝ միջազգային ատյաններից հետ կանչելու թեման, որը որոշակի հանգամանքներում ու պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել։ Գաղափարը հետևյալն է՝ մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք ինչ-որ բան հետ կանչում, այլ նաև այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես։ Հակառակ դեպքում կստացվի մի իրավիճակ, որ մենք հանկարծ հետ քաշեցինք, Ադրբեջանն էլ հետ քաշեց իր հայցերը, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հարցերը դնի սեղանին և դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ։ Իսկ նման պարագայում մենք արդեն մեր ճանապարհը փակած կլինենք այդ էսկալացիայի ռիսկը կառավարելու միջազգային հարթակներն օգտագործելու համար։Հետևաբար, եթե մենք այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես, դա մեզ համար կարող է ընդունելի լինել, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում

19:35 31.01.2025

Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում

Տավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Եվրոպա Նոստրա»-ն և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը։ 2013-ից իրականացվող ծրագիրն ուղղված է Եվրոպայի մշակութային ժառանգության պաշտպանությանը, այդ թվում՝ պետական ու մասնավոր աջակցության ապահովմանը, ինչպես նաև վտանգված վայրերի փրկությանն ուղղված գործողությունների խթանմանը։ […] ...

Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումը

19:24 31.01.2025

Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումը: Կառավարության որոշմամբ հաստատվել են 2025 թվականի համար Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները՝ 314 տոննա՝ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։ 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետնի և այլ ձկնատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։ «Սևանա լճում սիգի […] ...

Սիրիայի իշխանությունները ձերբակալել են Ասադի զարմիկին

19:14 31.01.2025

Սիրիայի իշխանությունները ձերբակալել են Ասադի զարմիկին

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի` մորական կողմից ազգական Աթեֆ Նաջիբը ձերբակալվել է երկրի նոր իշխանությունների կողմից, այս մասին հայտնում է Syria TV հեռուստաալիքը: Թե կոնկրետ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ձերբակալությունը, չի հաղորդվում։ Նշվում է, որ Ասադի օրոք Նաջիբը զբաղեցրել է երկրի հարավում գտնվող Դարաա նահանգի քաղաքական անվտանգության վարչության պետի պաշտոնը: Սիրիայի նոր […] ...

Մոյկանոն Մախաչևի դեմ մենամարտում պարզապես գումար վաստակեց․ Գոռ Ազիզյան

19:07 31.01.2025

Մոյկանոն Մախաչևի դեմ մենամարտում պարզապես գումար վաստակեց․ Գոռ Ազիզյան

Խառը մենամարտերի մարզիչ Գոռ Ազիզյանը հայտարարել է, որ բրազիլացի Ռենատո Մոյկանոն UFC-ի թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտում հաղթելու շանս ի սկզբանե չուներ, հաղորդում է Metaratings.ru-ն: «Մոյկանոն հասկանում էր, որ Մախաչևի դեմ մենամարտն իր համար հաղթական ավարտ չէր կարող ունենալ: Նա Մախաչևի դեմ մենամարտում պարզապես գումար վաստակեց: Ես նրան ճանաչում եմ դեռ 2015 թվականից։ Նա շատ […] ...

Սահմանափակե’ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը, պահպանե’ք Ձեր առողջությունը. ԱՆ

18:57 31.01.2025

Սահմանափակե’ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը, պահպանե’ք Ձեր առողջությունը. ԱՆ

Nature Medicine գիտական ամսագրում հրապարակվել են գլոբալ հետազոտության արդյունքները, որն ընդգրկել է 184 երկիր՝ տարածաշրջանային և ազգային մակարդակներում, 1990-2020թթ. ժամանակահատվածը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հետազոտողներն ուսումնասիրել և գնահատել են այդ տարիներին շաքար պարունակող ըմպելիքների սպառման հետևանքով ազդեցությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի (ՇԴ) և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների (ՍԱՀ) վրա: 2020 թվականի տվյալներով` շաքար […] ...

Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ

18:49 31.01.2025

Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)-ի հետ արդյունավետ համագործակցության հիմնական ուղղություններին՝ կարևորելով հատկապես հարկային ոլորտում իրականացված բարեփոխումները: […] ...

BACK_TO_TOP