13:17 31.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2025» մրցույթը:
Մրցույթն ուղղված է՝
– ռազմարդյունաբերության մեջ օգտագործվելու ներուժ ունեցող երկակի նշանակության գիտահետազոտական աշխատանքների խթանմանը,
– երկակի նշանակության նոր տեխնոլոգիաների ստեղծմանը և դրանց պատրաստիության մակարդակի բարձրացման աջակցությանը,
– ռազմական արտադրության մեջ գիտական հետազոտությունների արդյունքների կիրառմանը,
– գիտական և ռազմարդյունաբերական գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանը:
Մրցույթին մասնակցելու հայտը պետք է ներառի հեռանկարային, կիրառելի և իրագործելի գիտական նախագիծ ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարիքների համար, որի իրականացման տևողությունը 24 ամիս է:
24 ամիս տևողությամբ նախագիծը մշակում և իրականացնում է 4-7 անձից բաղկացած գիտահետազոտական խումբը, որը կազմված է ղեկավարից և կատարողներից:
Կազմակերպությունը պետք է լինի ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կամ Ռազմարդյունաբերական համալիրի կազմից:
Մրցույթի մասնակցության հայտը լրացնում և ներկայացնում է գիտահետազոտական խմբի ղեկավարը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (https://grants.hesc.am) մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը: Հայտեր ուղարկելու հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:
Պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են առձեռն աշխատանքային օրերին՝ ժամը 09:00-13:00 և 14:00-18:00 (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 808 սենյակ)՝ մինչև 2024 թվականի մարտի 7-ը ներառյալ:
Մրցույթի վերաբերյալ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ ԲԳԿ կոմիտեի բարձրագույն կրթության և գիտության քաղաքականության վարչության փորձարարական մշակումների և ինովացիոն ծրագրերի բաժնում աշխատանքային օրերին՝ ժամը 14:00 – 18:00, հեռ.` +374 10 210 140 (105):
19:35 31.01.2025
Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկումՏավուշի մարզում գտնվող Առաքելոց վանական համալիրը և բնակատեղին ընդգրկվել են Եվրոպայի 14 ամենավտանգված ժառանգության վայրերի կարճ ցանկում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Եվրոպա Նոստրա»-ն և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ինստիտուտը։ 2013-ից իրականացվող ծրագիրն ուղղված է Եվրոպայի մշակութային ժառանգության պաշտպանությանը, այդ թվում՝ պետական ու մասնավոր աջակցության ապահովմանը, ինչպես նաև վտանգված վայրերի փրկությանն ուղղված գործողությունների խթանմանը։ […] ...
19:24 31.01.2025
Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումըՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումը: Կառավարության որոշմամբ հաստատվել են 2025 թվականի համար Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները՝ 314 տոննա՝ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը։ 2025 թվականի համար Սևանա լճում խեցգետնի և այլ ձկնատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։ «Սևանա լճում սիգի […] ...
19:14 31.01.2025
Սիրիայի իշխանությունները ձերբակալել են Ասադի զարմիկինՍիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի` մորական կողմից ազգական Աթեֆ Նաջիբը ձերբակալվել է երկրի նոր իշխանությունների կողմից, այս մասին հայտնում է Syria TV հեռուստաալիքը: Թե կոնկրետ որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ձերբակալությունը, չի հաղորդվում։ Նշվում է, որ Ասադի օրոք Նաջիբը զբաղեցրել է երկրի հարավում գտնվող Դարաա նահանգի քաղաքական անվտանգության վարչության պետի պաշտոնը: Սիրիայի նոր […] ...
19:07 31.01.2025
Մոյկանոն Մախաչևի դեմ մենամարտում պարզապես գումար վաստակեց․ Գոռ ԱզիզյանԽառը մենամարտերի մարզիչ Գոռ Ազիզյանը հայտարարել է, որ բրազիլացի Ռենատո Մոյկանոն UFC-ի թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտում հաղթելու շանս ի սկզբանե չուներ, հաղորդում է Metaratings.ru-ն: «Մոյկանոն հասկանում էր, որ Մախաչևի դեմ մենամարտն իր համար հաղթական ավարտ չէր կարող ունենալ: Նա Մախաչևի դեմ մենամարտում պարզապես գումար վաստակեց: Ես նրան ճանաչում եմ դեռ 2015 թվականից։ Նա շատ […] ...
18:57 31.01.2025
Սահմանափակե’ք շաքար պարունակող ըմպելիքների օգտագործումը, պահպանե’ք Ձեր առողջությունը. ԱՆNature Medicine գիտական ամսագրում հրապարակվել են գլոբալ հետազոտության արդյունքները, որն ընդգրկել է 184 երկիր՝ տարածաշրջանային և ազգային մակարդակներում, 1990-2020թթ. ժամանակահատվածը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Հետազոտողներն ուսումնասիրել և գնահատել են այդ տարիներին շաքար պարունակող ըմպելիքների սպառման հետևանքով ազդեցությունը 2-րդ տիպի շաքարային դիաբետի (ՇԴ) և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների (ՍԱՀ) վրա: 2020 թվականի տվյալներով` շաքար […] ...
18:49 31.01.2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)-ի հետ արդյունավետ համագործակցության հիմնական ուղղություններին՝ կարևորելով հատկապես հարկային ոլորտում իրականացված բարեփոխումները: […] ...