12:52 31.01.2025
Եկամուտների ընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում սոցիալապես անապահով խավի համար չի կարող լրացուցիչ ֆինանսական կամ հարկային բեռ ապահովել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար չի կարող սա լրացուցիչ որևէ հարկային կամ ֆինանսական բեռ ապահովել կամ ավելացնել։ Եվ ընդհանրապես որևէ մեկի համար չի կարող ավելացնել, որովհետև համընդհանուր հայտարարագրման համակարգում չի նախատեսվում Հայաստանի հարկային օրենսդրության որևէ փոփոխություն կամ որևէ դրույքաչափի փոփոխություն։ Այսինքն՝ այն, ինչ Հայաստանի օրենսդրությամբ պետք է հարկվեր համընդհանուր հայտարարագրի համակարգի ներդումից առաջ, նույն կերպ պետք է հարկվի ներդրումից հետո։ Այսինքն՝ այդպիսի բան չկա, որ նախկինում չէր հարկվում, բայց հիմա պիտի հարկվի»,- մանրամասնեց Փաշինյանը։
Վարչապետը կրկնեց, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը սոցիալապես խոցելի խավի համար բացարձակապես որևէ հարկային բեռ չի կարող առաջացնել։ «Նախ արձանագրենք, որ այս փուլում համընդհանուր հայտարարագիր պետք է լրացնեն միայն պայմանագրային կամ վարձու աշխատող հանդիսացող մարդիկ։ Այսինքն, եթե մարդը չի աշխատում, նա առնվազն այս տարի չի լրացնելու հայտարարագիր։ Եթե մարդն աշխատող է, նրա կողմից համընդհանուր հայտարարագիր լրացնելու դեպքում նրա վրա որևէ հարկային բեռ չի ավելանում։ Ընդհակառակը՝ այս պայմաններում մեկ աշխատողի հաշվարկով առաջանում է հնարավորություն մինչև 100 հազար դրամ սոցիալական կրեդիտի ձևով հետ ստանալ կրթության և առողջապահության վրա արված ծախսերից։ Մենք հատուկ վարժություն ենք արել Ձեր ասած խնդիրը պատկերացնելու համար, թե արդյոք նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու հաշվարկով վճարվում է այնքան եկամտային հարկ, որ դա լինի 100 հազար դրամից ավելի, որպեսզի նա կարողանա հետ ստանալ։ Համակարգը գործում է հետևյալ կերպ՝ սոցիալական կրեդիտները քաղաքացին ստանում է իր իսկ վճարած եկամտահարկից։ Հիմա հարց է ծագում, իսկ արդյոք ննվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու համար հաշվարկվո՞ւմ և վճարվո՞ւմ է այնքան եկամտահարկ, որ նա կարողանա այդ 100 հազար դրամը հետ ստանալ։ Պատասխանն է՝ այո։ Այսինքն՝ նույնիսկ նվազագույն աշխատավարձով աշխատող քաղաքացին կարող է ստանալ 100 հազար դրամը»,- ասաց վարչապետը։
Նա պարզաբանեց, որ այդ 100 հազար դրամ կրեդիտը ստանալու համար քաղաքացին նախ պետք է լրացնի հայտարարագիր։ «Բայց այն ծախսերը, որ քաղաքացին օրինակ, արել է երեխային մանկապարտեզ տալու համար, որոշակի ատամնաբուժական ծառայություններ է ստացել, որի մի մասը չի փակվում ապահովագրական ընկերության կողմից, երեխային ուղարկել է ֆուտբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, բռնցքամարտի, պարի, նկարչության, երեխայի համար վճարել է, օրինակ, քոլեջի ուսման վարձ, բուհի ուսման վարձ, հանրային դպրոցում դասագրքի վարձակալության վճար է վճարել, այդ բոլոր ծախսերի համար նա կարող է հետ ստանալ այդ կրեդիտը»,- պարզաբանեց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ բոլոր ծախսերի համար քաղաքացին պետք է հաշիվ-ապրանքագիր ներկայացնի, որպեսզի կարողանա ստանալ այդ 100 հազար դրամը։
Նա պարզաբանեց, որ հայտարարագիր ներկայացնելու դեպքում մարդու համար մի դեպքում կարող է առաջանալ հարկային պարտավորություն․ դա այն դեպքն է, երբ պարզվի, որ մարդը ծավալում է գործունեություն, որի համար Հայաստանում 30 տարի գործող օրենսդրությամբ պետք է հարկ վճարեր պետությանը, բայց չի վճարել։ «Համընդհանուր հայտարարագրի պարագայում ոչ մի նոր հարկ չկա։ Հիմա այս հայտարարագիրը հարկային դաշտ կբերի այն մարդկանց, որոնք օրենքով պարտավոր էին եկամտայ
17:25 31.01.2025
Տարադրամի փոխարժեքները հունվարի 31-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․04 դրամ: ...
17:08 31.01.2025
«Մանչեսթեր Սիթին» – կխաղա «Ռեալ» Մադրիդի հետ․ ՉԼ անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունըՏեղի է ունեցել ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ Խմբային փուլում 9-24-րդ տեղերը գրաված թիմերը կպայքարեն 1/8 եզրափակչի 8 ուղեգրերի համար։ Չեմպիոնների լիգա՝ փլեյ-օֆֆ․ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» Մադրիդ «Բրեստ» – ՊՍԺ «Մոնակո» – «Բենֆիկա» «Յուվենտուս» – «ՊՍՎ Էյնդհովեն» «Ֆեյենորդ» – «Միլան» «Սելթիկ» – «Բավարիա» «Բրյուգե» – «Ատալանտա» «Սպորտինգ» – «Բորուսիա Դորտմունդ» Փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները […] ...
16:59 31.01.2025
Կավելաշվիլին Ուկրաինային մեղադրել է Վրաստանի վրա ճնշում գործադրելու մեջՕտարերկրյա կառավարության պաշտոնյաները, մասնավորապես ուկրաինացի պաշտոնյաները, ճնշում են գործադրում Վրաստանի վրա՝ 2022 թվականից ի վեր Կիևին օգնություն ցուցաբերելու համար, ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին: «Հենց սկսվեց Ուկրաինայում հակամարտությունը, օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչները մեզանից պահանջեցին Ռուսաստանի դեմ լինել։ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները մեզանից պահանջեցին կամավորներ ուղարկել։ Մենք պետք է մասնակցեինք նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին և նույնիսկ […] ...
16:50 31.01.2025
Պետք է մնանք փաստարկների դաշտում. վարչապետը՝ Ադրբեջանի կողմից հնարավոր էսկալացիայի հրահրման փորձերի մասինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում խոսեց Ադրբեջանի կողմից հնարավոր էսկալացիայի հրահրման փորձերի մասին՝ նշելով, որ Հայաստանը պետք է մնա հավասարակշռված և չտրվի սադրանքներին։ «Այն, որ ուզում են էսկալացիա հրահրել, գիտենք։ Մեր խնդիրն է, որ ուրիշների էսկալացիա հրահրելու ցանկությանը չտրվենք, հակառակ դեպքում՝ կլուծենք ոչ թե այն խնդիրը, որ մենք ենք ուզում, այլ կլուծենք այն խնդիրը, որ […] ...
16:42 31.01.2025
Ռոնալդուի 921-րդ գոլը կարիերայում«Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 921-րդ գոլն է խփել կարիերայում։ Սաուդյան Արաբիայի առաջնության 18-րդ տուրում «Ալ Նասրը» մրցել է «Ալ Ռայեդի» հետ և հաղթել է 2:1 հաշվով։ «Ալ Նասրը» 38 միավորով երրորդ տեղում է։ ...
16:34 31.01.2025
Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սինաբանգ քաղաքից (Սումատրա կղզի) 103 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 15 հազար մարդ։ Օջախը գտնվել է 29 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։ ...