11:34 31.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ տարին արդյունավետ կլինի ստեղծագործական գործունեության համար: Նա առանձնակի կարևորել է համատեղ աշխատանքը՝ շեշտելով, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել կազմակերպությունների կողմից իրականացվող նախագծերին:
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի կիրարկման մեխանիզմներին՝ նշելով, որ այն հընթացս լավարկվում է: Միևնույն ժամանակ, Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ֆինանսավորման նոր մոդելին անցնելու չափորոշիչները, ինչպես նաև անդրադարձել նախարարության կողմից կազմակերպություններին ներկայացվող ոչ ֆինանսական ցուցանիշների հստակեցման և չափելիության խնդրին։
Նախարարը գոհունակությամբ նշել է, որ, ի թիվս Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական և Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնների, մշակութային հաստատություններից ֆինանսավորման նոր մոդելին է միացել նաև Երևանի պետական կամերային թատրոնը և հույս հայտնել, որ թատերահամերգային մյուս կազմակերպությունները ևս ժամանակի ընթացքում կանցնեն ֆինանսավորման նոր մոդելի գործարկմանը, որը մշակութային կազմակերպությունների գործունեությունը բարելավելու գործուն հնարավորություն է։
«Հնարավոր է, որ թատերահամերգային կազմակերպությունների կառավարման ոլորտում առկա են տարիների ընթացքում կուտակված հարցեր: Այս հարցերին պետք է անդրադառնանք համատեղ՝ գտնելով և գործարկելով առավել արդյունավետ մեխանիզմներ»,- ասել է նախարարը։
Ի թիվս մի շարք այլ հարցերի՝ հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև մշակութային կրթության արդյունավետ կազմակերպմանը՝ կարևորելով «Արվեստի կառավարում» մասնագիտությամբ ուսանողների ներգրավումը կազմակերպությունների աշխատանքներում, որը կնպաստի նաև կրթական համակարգի գործունեության բարելավմանը։ Խոսվել է նաև կազմակերպությունների աշխատանքային գործունեության պլանավորման, դրամաշնորհային ծրագրերի քաղաքականության, դահլիճների վարձակալության, հյուրախաղային գործունեության և այլնի մասին։
«Մեծ ուշադրություն ենք դարձնում թատերահամերգային կազմակերպությունների ծրագրերի հանրայնացմանը, կրթամշակութային ծրագրերի իրականացմանը։ Մեզ համար առանձնակի կարևոր ուղղություն է մշակույթի ապակենտրոնացումը։ Կարևորում ենք, որ թատերահամերգային կազմակերպություններն առավել շատ հանդես գան մարզերում, իսկ մարզային մշակութային կազմակերպություններն էլ՝ մայրաքաղաքում»,- ամփոփելով հանդիպումը՝ նշել է Ժաննա Անդրեասյանը։
Թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը քննարկվել են նաև պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանը, միջազգային համագործակցության ակտիվացմանը, ինքնազբաղ արվեստագետների ներգրավմանը և ոլորտին վերաբերող մի շարք այլ առանցքային և ընթացիկ հարցեր։
17:36 31.01.2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասինԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում հանդիպում է ունեցել Արաբական Ծոցի զարգացման հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ, արքայազն Աբդուլ Ազիզ բին Թալալի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության ամրապնդմանն առնչվող ռազմավարական առաջնահերթությունները։ Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջ մղելու համաշխարհային զարգացման միտումներին համահունչ սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնություններ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է […] ...
17:30 31.01.2025
ՉL շաբաթվա խորհրդանշական հավաքականըՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վերջին` 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Շաբաթվա թիմում ընդգրկված են Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ»), Արյան Մալիչը («Շտուրմ Գրաց»), Ռոնալդ Արաուխոն («Բարսելոնա»), Նիկոլաս Օտամենդին («Բենֆիկա»), Միտչել Բակերը («Լիլ»), Մատեո Կովաչիչը («Մանչեսթեր Սիթի»), Ալեքսանդր Պավլովիչը («Բավարիա»), Ուսման Դեմբելեն (ՊՍԺ), Մորգան Ռոջերսը («Ասթոն Վիլա»), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո Մադրիդ») և Լաուտարո […] ...
17:25 31.01.2025
Տարադրամի փոխարժեքները հունվարի 31-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 412 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 417 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․99 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․04 դրամ: ...
17:18 31.01.2025
Ռուսաստանը որոշ անհանգստություններ ունի. Փաշինյանը՝ ԵՄ–ին անդամակցության հետ կապված գործընթացների մասինՀայաստանում Եվրամիությանն անդամակցության որոշակի գործընթացների հետ կապված Ռուսաստանը որոշ անհանգստություններ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին կառավարության դրական եզրակացությունից հետո ՌԴ նախագահի հետ զրույցից մանրամասների վերաբերյալ հարցին: Փաշինյանի խոսքով՝ զրույցի ընթացքում եղել է խոսակցություն ոչ միայն այդ թեմայով, այլ նաև […] ...
17:08 31.01.2025
«Մանչեսթեր Սիթին» կխաղա «Ռեալ» Մադրիդի հետ․ ՉԼ անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունըՏեղի է ունեցել ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ Խմբային փուլում 9-24-րդ տեղերը գրաված թիմերը կպայքարեն 1/8 եզրափակչի 8 ուղեգրերի համար։ Չեմպիոնների լիգա՝ փլեյ-օֆֆ․ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» Մադրիդ «Բրեստ» – ՊՍԺ «Մոնակո» – «Բենֆիկա» «Յուվենտուս» – «ՊՍՎ Էյնդհովեն» «Ֆեյենորդ» – «Միլան» «Սելթիկ» – «Բավարիա» «Բրյուգե» – «Ատալանտա» «Սպորտինգ» – «Բորուսիա Դորտմունդ» Փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները […] ...
16:59 31.01.2025
Կավելաշվիլին Ուկրաինային մեղադրել է Վրաստանի վրա ճնշում գործադրելու մեջՕտարերկրյա կառավարության պաշտոնյաները, մասնավորապես ուկրաինացի պաշտոնյաները, ճնշում են գործադրում Վրաստանի վրա՝ 2022 թվականից ի վեր Կիևին օգնություն ցուցաբերելու համար, ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին: «Հենց սկսվեց Ուկրաինայում հակամարտությունը, օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչները մեզանից պահանջեցին Ռուսաստանի դեմ լինել։ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները մեզանից պահանջեցին կամավորներ ուղարկել։ Մենք պետք է մասնակցեինք նաև Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներին և նույնիսկ […] ...