17:10 30.01.2025
Կառավարությունն ընդունել է որոշում, որը կնպաստի նախադպրոցական կրթության ոլորտում ընդգրկվածության աճին ուղղված գործիքակազմի լավարկմանը, պետական բյուջեի միջոցներից աջակցություն ստացող թիրախային խմբերի հստակեցմանը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածության ոլորտում լուրջ հաջողություններ են արձանագրվել: Մասնավորապես՝ 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքում նկատելիորեն մեծացել է նախադպրոցական հաստատություններում սովորողների թիվը: Ըստ նախարարի՝ այս պահին կա 3-5 տարեկան ավելի քան 82 հազար երեխա՝ ընդգրկված նախադպրոցական հաստատություններում, որը շուրջ 75 տոկոսն է կազմում տվյալ տարիքային խմբի: 2022 թ. այս ցուցանիշը եղել է 63,6 տոկոս, այսինքն՝ 2 տարվա ընթացքում ապահովվել է շուրջ 12 տոկոս աճ, իսկ 2017 թ. համեմատ՝ շուրջ 20 տոկոս աճ:
Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ խնդրահարույց է մնում մսուրի ծառայությունը, որի ընդլայնման և տարիքային շեմի վերանայման կարիք կա: Որոշմամբ առաջարկում է մեկնարկել փորձնական ծրագիր, որով կփոփոխվի նախադպրոցական ուսհաստատությունների ֆինանսավորման կարգը:
«Մասնավորապես՝ նախատեսում ենք, որ 10 խմբի շրջանակում, այսինքն՝ շուրջ 200 երեխաների համար, փորձենք սկսել նոր ծրագիր, որն իրականացվելու է մի շարք համայնքներում: Համայնքները և հաստատություններն ընտրվել են ՏԿԵՆ-ի և նաև Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման արդյունքում: Փորձնական ծրագրի համար կունենանք 4 հաստատություն Երևանում, որոնցից մեկում կսկսենք 6-12 ամսականների 1 խմբի կրթության ծրագիրը. Վանաձորում և Գյումրիում՝ 2-ական, իսկ Հրազդանում՝ 1-ական հաստատություններ, որտեղ արդեն, 1 տարեկանից սկսած, երեխաները մսուրի ծառայության մեջ կընդգրկվեն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 175 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանը ծրագիրը կարևորել է երեխանների կրթության տեսակետից, միաժամանակ ընդգծել դրա տնտեսական բաղադրիչի կարևորությունը. երիտասարդ մայրիկների համար հնարավորություն է ստեղծվում՝ կա՛մ հնարավորինս շուտ աշխատանքի շուկա վերադառնալու, կա՛մ դրսևորվելու հնարավորություն ունենալու: Վարչապետը կարևորել է նաև որոշումը պատշաճ ձևով կոմունիկացնելու հարցը:
20:23 21.02.2025
«Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է20:10 21.02.2025
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է20:32 21.02.2025
Առաջիկայում ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարները հնարավորինս բացառելու նպատակով` իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներԱռաջիկայում ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարները հնարավորինս բացառելու նպատակով` իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Աշխատանքներին հետևում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ ...
20:23 21.02.2025
«Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել էՀայաստանում տեղացող առատ ձյան պատճառով Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Փետրվարի 23-ին նշանակված «Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է: Փետրվարի 24-ին՝ ժամը 18:00-ին նշանակված «Վեսթ Արմենիա» – «Նոա» խաղի մեկնարկը կտրվի 16:00-ին: Փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին նշանակված «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպումն էլ կսկսվի ժամը 14:00-ին, իսկ խաղի մրցավայրը տեղափոխվել է «Ջունիոր […] ...
20:16 21.02.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին 20:00-ի դրությամբ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նաիրիի, Աբովյանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Մարտունիի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արմավիրի, Բաղրամյանի, Վարդենիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Նշյալ […] ...
20:10 21.02.2025
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել էՓետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գետափ-Մարտունի-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արսեն Մանուկյանը, իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ ...
19:55 21.02.2025
2024-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետովՀՀ կառավարության պարտքի բեռը պահպանվել է ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում՝ արտացոլելով հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը և պահպանվող դրական մակրոտնտեսական միջավայրը։ Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, 2024 թվականին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով: ...