09:38 30.01.2025
Ամերիկյան մարդատար ինքնաթիռը երկու մասի է բաժանվել Վաշինգտոնի երկնքում ռազմական ուղղաթիռի հետ բախվելու հետևանքով։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։
Ինչպես նշվում է, օդանավն ընկել է Պոտոմակ գետը, որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ Ռեյգանի օդանավակայանի մոտ օդում բախվել են Bombardier CRJ700 մարդատար ինքնաթիռը և Black Hawk ռազմական ուղղաթիռը։ Ինքնաթիռում եղել է 60 ուղեւոր և անձնակազմի 4 անդամ։ Ուղղաթիռում առնվազն երեք զինվորական կա։
Գետից արդեն հանել են 18 դի։
00:38 21.02.2025
Արագածոտնի մարզում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելՓետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ Արթուր Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել […] ...
00:26 21.02.2025
Վաղվա դասապրոցեսը, ինչպես նաև քննությունները չեղարկվում են՝ հաշվի առնելով եղանակային պայմանները․ ԵՊԲՀ ռեկտորԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանy Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է. «Վաղվա դասապրոցեսը, ինչպես նաև քննությունները չեղարկվում են՝ հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները: Փետրվարի 21-ին նախատեսված քննությունները կտեղափոխվեն փետրվարի 24-ին, իսկ բաց թողնված դասերը կլրացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում»: ...
00:14 21.02.2025
Միշել Տեր-Զաքարյանը գլխավորեց «Կանը», որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել Կիլիան ՄբապենՀայ մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը գլխավորել է ֆրանսիական «Կանը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 61-ամյա մասնագետը նախորդ տարվա հոկտեմբերին հեռացվել էր «Մոնպելյեի» գլխավոր մարզչի պաշտոնից: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Մոնպելյեն» մարզում էր 2023թ. փետրվարից։ Միշել Տեր-Զաքարյանը թիմը գլխավորել էր նաև 2017-2021 թ-ին։ «Կանը» հանդես է գալիս Լիգա 2-ում և մրցաշարային աղյուսակում վերջին տեղում է: Ավելի վաղ […] ...
00:06 21.02.2025
Ինչո՞ւ է Ադրբեջանը 5 տարի փակ պահում իր ցամաքային սահմաններըԱդրբեջանը պատրաստվում է վերականգնել երկաթուղային ուղևորափոխադրումները Վրաստանի հետ: Հիշեցնենք՝ արդեն 5 տարի է Ադրբեջանը փակ է պահում իր ցամաքային սահմանները բոլոր հարևանների հետ: Ինչո՞ւ էր փակել սահմանները ու ինչո՞ւ է բացում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թարմ տեղեկությունների համաձայն, հավանաբար մայիսի 1-ից մարդատար երկաթուղային այդ փոխադրումները կվերականգնվեն: Համենայն դեպս այդ մասին է վկայում […] ...
23:56 20.02.2025
Վաղը մանկապարտեզներն աշխատելու են․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ավան վարչական շրջանից դեյսբուքի ուղիղ միացմամբ ներկայացրել է իրավիճակը մայրաքաղաքում։ Քաղաքապետն ասել է, որ կան խցանումներ Արաբկիր վարչական շրջանում։ Հիշեցնելով ԿԳՄՍ նախարարի որոշումը, որի համաձայն՝ վաղը դպրոցներում դաս չի լինելու, Ավինյանը հայտարարել է, որ վաղը մանկապարտեզները աշխատելու են, որ ծնողները, որոնք գնալու են աշխատանքի, հնարավորություն ունենան երեխաներին թողնել։ «Բայց կոչ ենք […] ...
23:46 20.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Փակ է Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհը։ Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան, Սյունիք գյուղից […] ...