20:25 29.01.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին՝ երկկողմ տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները քննարկելու և զարգացնելու նպատակով, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
«Նախարար Հայրապետյանը հանգամանալից ներկայացրել է նախարարության ռազմավարական առաջնահերթությունները՝ բարձր տեխնոլոգիաներից մինչև թվայնացման ոլորտ, տիեզերական տեխնոլոգիաներից մինչև կիբեռանվտանգություն, անդրադարձել է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված յոթամյա նոր ծրագրին և այլ նախաձեռնությունների։
Անդրադառնալով Գերմանիայի հետ տեխնոլոգիական ոլորտում երկուստեք փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ կողմերը նախանշել են հնարավոր մի շարք ուղղություններ՝ մասնավորապես կարևորելով գերմանական և ԵՄ խոշոր վերազգային ՏՏ ընկերություններին Հայաստան ներգրավելու, կենսատեխնոլոգիաների, ինչպես նաև կիսահաղորդչային բաղադրիչների և միկրոէլեկտրոնիկայի նախագծման և արտադրության բնագավառներում համագործակցության առկա հնարավորությունները:
Կլաուդիա Բուշը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ներկայացրել է թվայնացման ոլորտում Հայաստանի հետ իրականացվող համատեղ ակտիվ աշխատանքները, անդրադարձել է նախարարի կողմից առաջ քաշվող փոխհամագործակցության հնարավորություններին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել համագործակցությունը խորացնել կարողությունների զարգացման, ստարտափների, տեխնոինդուստրիայի և ոլորտի զարգացմանը նպաստող այլ ուղղություններով:
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխգործակցության ընդլայնման, հետագա քայերի և անելիքների վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:
21:55 30.01.2025
Բժիշկը խոսել է ուղեղի համար կորոնավիրուսի անսպասելի վտանգի մասինԿորոնավիրուսային վարակը կարող է բացասաբար ազդել մարդու ուղեղի աշխատանքի վրա, զգուշացրել է նյարդաբան Նատալյա Գլոտովան։ Նա KP.RU-ին պատմել է վիրուսի անսպասելի վտանգի մասին։ «Հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր ապաքինվել են կորոնավիրուսից, նույնիսկ թեթև ձևով, կարող են զգալ այնպիսի ախտանիշներ, ինչպես ուղեղի տրավմատիկ վնասվածքից հետո: Դրանք ներառում են գլխապտույտ, գլխացավեր, հավասարակշռության կորուստ, ցնցումներ և […] ...
21:47 30.01.2025
Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԿիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Գեորգի Բուշչանը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում առաջին անգամ փոխել է ակումբը։ 30-ամյա ֆուտբոլիստը այսուհետ հանդես կգա Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբում: Transfermarkt-ի տեղեկություններով՝ կիևյան ակումբն իր դարպասապահի տրանսֆերի համար ստացել է 3 մլն եվրո։ Պայմանագիրը կնքվել է երկուսուկես տարով։ Այս մրցաշրջանում դարպասապահը «Դինամոյի» կազմում մասնակցել է 27 հանդիպման։ Սաուդյան Արաբիայի առաջնությունում […] ...
21:41 30.01.2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում էՆոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փոխարինվում են լուսավորության և ոռոգման ցանցերը, նորոգվել է 4500 գծմ եզրաքար և 5600 քմ ճեմուղի: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:37 30.01.2025
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կարող են սառեցվել ևս մեկ տարովԵրևան մեկնելուց առաջ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մեկնաբանել է ԵԽԽՎ-ում վրացապան պատվիրակության շուրջ ստեցծված իրավիճակը: Նա դաստապարտել է Թբիլիսիի դեմ Ստրասբուրգի ճնշումները՝ հայտարարելով, որ Վրաստանը կվերականգնի լիակատար հարաբերությունները Եվրախորհրդի հետ, միայն եթե եվրոպացի գործընկերները դադարեն խոսել վերջնագրների լեզվով: Ստեղծված իրավիճակը կարո՞ղ է նշանակել, որ Վրաստանը սառեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում: Ինչպե՞ս այս իրավիճակը կազդի մեզ վրա, […] ...
21:30 30.01.2025
Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ. ԱնչելոտիՄադրդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ՉL անցումային փլեյ-օֆֆում «Մանչեսթեր Սիթիի» հետ հնարավոր հանդիպումը։ «Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պետք է հաղթել յուրաքանչյուր թիմի։ Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ, բայց եթե ստիպված լինենք, մենք դա կանենք: Առջևում վիճակահանությունն է, և այն, ինչ տեղի կունենա, հնարավոր չէ փոխել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ […] ...