19:50 29.01.2025
Հունվարի 22-24-ը տեղի է ունեցել աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացման թեմայով եռօրյա սեմինար, որին մասնակցել են Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդին, ինչպես նաև ԱՄՆ Անվտանգության ինստիտուտի և Ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի փորձագետներ ու ՆԳ նախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Սեմինարին մասնակցել է նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը։ Իր ելույթում տիկին Գրիգորյանը ներկայացրել է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկման և նախազգուշացման առկա համակարգերը և դրանց դերը աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում՝ ընդգծելով վաղ նախազգուշացման համակարգերի կատարելագործման կարևորությունը, ինչպես նաև ազդեցությունների հիման վրա կանխատեսումների իրականացման կարողությունների զարգացման անհրաժեշտությունը։
Ռիսկերի կառավարմանն ուղղված այս հիմնարար բաղադրիչները համահունչ են ճգնաժամային հաղորդակցության ու իրազեկման մեխանիզմներին, վաղ ազդարարման համակարգերի արդիականացմանը, աղետների ռիսկերի պլանավորման գործընթացներին և GIS համակարգերի կիրառման հարցերին։ Ավելին, դրանք նպաստում են աղետների ռիսկի կառավարման ռազմավարության գերակա ուղղությունների զարգացմանը և ամերիկյան փորձի համադրելիությանն ու համապատասխանեցմանը։
Եռօրյա սեմինարի ավարտին Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդին և Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը մասնակիցներին հանձնել են հավաստագրեր։
Սեմինարը ևս մեկ կարևոր քայլ էր դեպի համագործակցության զարգացում և նորարարությունների ներդրում աղետների ռիսկի կառավարման ոլորտում
21:55 30.01.2025
Բժիշկը խոսել է ուղեղի համար կորոնավիրուսի անսպասելի վտանգի մասինԿորոնավիրուսային վարակը կարող է բացասաբար ազդել մարդու ուղեղի աշխատանքի վրա, զգուշացրել է նյարդաբան Նատալյա Գլոտովան։ Նա KP.RU-ին պատմել է վիրուսի անսպասելի վտանգի մասին։ «Հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր ապաքինվել են կորոնավիրուսից, նույնիսկ թեթև ձևով, կարող են զգալ այնպիսի ախտանիշներ, ինչպես ուղեղի տրավմատիկ վնասվածքից հետո: Դրանք ներառում են գլխապտույտ, գլխացավեր, հավասարակշռության կորուստ, ցնցումներ և […] ...
21:47 30.01.2025
Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԿիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Գեորգի Բուշչանը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում առաջին անգամ փոխել է ակումբը։ 30-ամյա ֆուտբոլիստը այսուհետ հանդես կգա Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբում: Transfermarkt-ի տեղեկություններով՝ կիևյան ակումբն իր դարպասապահի տրանսֆերի համար ստացել է 3 մլն եվրո։ Պայմանագիրը կնքվել է երկուսուկես տարով։ Այս մրցաշրջանում դարպասապահը «Դինամոյի» կազմում մասնակցել է 27 հանդիպման։ Սաուդյան Արաբիայի առաջնությունում […] ...
21:41 30.01.2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում էՆոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փոխարինվում են լուսավորության և ոռոգման ցանցերը, նորոգվել է 4500 գծմ եզրաքար և 5600 քմ ճեմուղի: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:37 30.01.2025
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կարող են սառեցվել ևս մեկ տարովԵրևան մեկնելուց առաջ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մեկնաբանել է ԵԽԽՎ-ում վրացապան պատվիրակության շուրջ ստեցծված իրավիճակը: Նա դաստապարտել է Թբիլիսիի դեմ Ստրասբուրգի ճնշումները՝ հայտարարելով, որ Վրաստանը կվերականգնի լիակատար հարաբերությունները Եվրախորհրդի հետ, միայն եթե եվրոպացի գործընկերները դադարեն խոսել վերջնագրների լեզվով: Ստեղծված իրավիճակը կարո՞ղ է նշանակել, որ Վրաստանը սառեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում: Ինչպե՞ս այս իրավիճակը կազդի մեզ վրա, […] ...
21:30 30.01.2025
Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ. ԱնչելոտիՄադրդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ՉL անցումային փլեյ-օֆֆում «Մանչեսթեր Սիթիի» հետ հնարավոր հանդիպումը։ «Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պետք է հաղթել յուրաքանչյուր թիմի։ Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ, բայց եթե ստիպված լինենք, մենք դա կանենք: Առջևում վիճակահանությունն է, և այն, ինչ տեղի կունենա, հնարավոր չէ փոխել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ […] ...