17:47 29.01.2025
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակությամբ շրջանառության մեջ է դրվել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Հունվարի 29-ին պատգամավոր Մերի Գալստյանի նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում կենդանիների նկատմամբ դաժանության դեպքերի պատշաճ արձանագրման, քննության իրականացման, մինչդատական եւ դատական փուլերում գործերի վարման արդյունավետության ապահովման վերաբերյալ: Մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիր մարմնից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՆԳ նախարարությունից, Քննչական կոմիտեից:
Մերի Գալստյանի խոսքով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի բացահայտման եւ քննության գործընթացներում խնդիրների մասին ահազանգում են թե’ քաղաքացիները, թե’ կենդանիների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները: Պատգամավորի դիտարկմամբ իրավապահ մարմիններն այս գործերով քննությանն առավել մեծ ուշադրություն պետք է դարձնեն, քանի որ կենդանու հանդեպ դաժանությունն ուղղակիորեն կապված է հանրային անվտագնության խնդրին:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 41 դեպք: 41-ից 10 դեպքերի վարույթը կարճվել է, 3 գործ ուղարկվել է դատարան, 28-ով նախաքննությունը շարունակվում է: «Արձանագրված 41 դեպքերից հասարակական հնչեղություն ունեցող Արարատի մարզում տեղի ունեցած դեպքին վերաբերող գործը: 2025 թվականի հունվարի 7-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- մանրամասնել է Արսեն Այվազյանը:
Մասնակիցները շնորհակալություն են հայտնել քննարկում նախաձեռնելու համար` կարեւորելով հարցերի, խնդիրների գույքագրումը: Ընդգծելով հանրության հետ հաղորդակցության կարեւորությունը` մասնակիցները նշել են, որ քննարկվող օրենքների նախագծերի ընդունումը կորոշակիացնի իրավական դաշտը: Պատգամավոր Ջուլիետա Ազարյանն ընդգծել է դպրոցներում արշավների կազմակերպման անհրաժեշտությունն ու կենդանիների նկատմամբ վարվեցողության կանոնների ուսուցանումը: Մերի Գալստյանի դիտարկմամբ կենդանիների նկատմամբ մարդասիրական եւ քաղաքակիրթ վերաբերմունքի նոր մշակույթ է ներդրվում, ու այս առումով արժեւորել է իրազեկման արշավների կազմակերպումը: Իսկ օրենսդրական փաթեթի ընդունման եւ կիրարկման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունների քանակը եւ ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը:
21:55 30.01.2025
Բժիշկը խոսել է ուղեղի համար կորոնավիրուսի անսպասելի վտանգի մասինԿորոնավիրուսային վարակը կարող է բացասաբար ազդել մարդու ուղեղի աշխատանքի վրա, զգուշացրել է նյարդաբան Նատալյա Գլոտովան։ Նա KP.RU-ին պատմել է վիրուսի անսպասելի վտանգի մասին։ «Հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր ապաքինվել են կորոնավիրուսից, նույնիսկ թեթև ձևով, կարող են զգալ այնպիսի ախտանիշներ, ինչպես ուղեղի տրավմատիկ վնասվածքից հետո: Դրանք ներառում են գլխապտույտ, գլխացավեր, հավասարակշռության կորուստ, ցնցումներ և […] ...
21:47 30.01.2025
Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԿիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Գեորգի Բուշչանը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում առաջին անգամ փոխել է ակումբը։ 30-ամյա ֆուտբոլիստը այսուհետ հանդես կգա Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբում: Transfermarkt-ի տեղեկություններով՝ կիևյան ակումբն իր դարպասապահի տրանսֆերի համար ստացել է 3 մլն եվրո։ Պայմանագիրը կնքվել է երկուսուկես տարով։ Այս մրցաշրջանում դարպասապահը «Դինամոյի» կազմում մասնակցել է 27 հանդիպման։ Սաուդյան Արաբիայի առաջնությունում […] ...
21:41 30.01.2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում էՆոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փոխարինվում են լուսավորության և ոռոգման ցանցերը, նորոգվել է 4500 գծմ եզրաքար և 5600 քմ ճեմուղի: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:37 30.01.2025
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կարող են սառեցվել ևս մեկ տարովԵրևան մեկնելուց առաջ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մեկնաբանել է ԵԽԽՎ-ում վրացապան պատվիրակության շուրջ ստեցծված իրավիճակը: Նա դաստապարտել է Թբիլիսիի դեմ Ստրասբուրգի ճնշումները՝ հայտարարելով, որ Վրաստանը կվերականգնի լիակատար հարաբերությունները Եվրախորհրդի հետ, միայն եթե եվրոպացի գործընկերները դադարեն խոսել վերջնագրների լեզվով: Ստեղծված իրավիճակը կարո՞ղ է նշանակել, որ Վրաստանը սառեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում: Ինչպե՞ս այս իրավիճակը կազդի մեզ վրա, […] ...
21:30 30.01.2025
Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ. ԱնչելոտիՄադրդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ՉL անցումային փլեյ-օֆֆում «Մանչեսթեր Սիթիի» հետ հնարավոր հանդիպումը։ «Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պետք է հաղթել յուրաքանչյուր թիմի։ Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ, բայց եթե ստիպված լինենք, մենք դա կանենք: Առջևում վիճակահանությունն է, և այն, ինչ տեղի կունենա, հնարավոր չէ փոխել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ […] ...