17:23 29.01.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է «Նորարարական լուծումներ՝ տարբեր երկրների աշխատաշուկաներում երիտասարդների զբաղվածությունն ամրապնդելու նպատակով» թեմայով նախարարական կլոր սեղանին․ քննարկմանը մասնակցում է աշխատանքի ոլորտը համակարգող 40 նախարար։
Իր ելույթում նախարար Մկրտչյանն անդրադարձել է ՀՀ զբաղվածության ոլորտում սահմանված առաջնահերթություններին ու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և այս համատեքստում ընդգծել ՀՀ զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարության մշակման կարևորությունը։
Նախարարի խոսքով, փաստաթղթի մշակմանը զուգահեռ, իրականացվում են նաև մասնագիտական ուսուցման, աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են նպաստելու «կրթություն-աշխատաշուկա» արդյունավետ փոխանակմանը, որակյալ աշխատուժի ձևավորմանը և աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։ Վերջիններս նաև միտված են աջակցելու առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող անձանց՝ օգնելով նրանց ծանոթանալ աշխատաշուկայի միտումներին և հեշտացնելով աշխատանքի ձեռքբերման գործընթացը:
«ՀՀ զբաղվածության ռազմավարության առաջնային նպատակներից մեկը 18-ից 29 տարեկան երիտասարդների շրջանում զբաղվածության աճի ապահովումն է՝ հմտությունների շարունակական զարգացման, հնարավորությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով: Այս նպատակին հասնելու համար մենք կարևորում ենք արդյունքների վրա հիմնված կրթական ծրագրերի իրականացումը, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի կառավարման հմտությունների զարգացումը, ինչպես նաև անհրաժեշտ խթանների ստեղծումը՝ երիտասարդներին աշխատաշուկա ներգրավելու և նրանց մրցակցային կարողությունները շարունակաբար զարգացնելու համար»,- ասել է նախարար Մկրտչյանը։
Իրականացվող բարեփոխումների հիմքում Նարեկ Մկրտչյանը շեշտել է նաև սոցիալական արդարության գաղափարի կարևորությունը․ նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը միացել է Սոցիալական արդարության համաշխարհային կոալիցիային, և շարունակում է ակտիվ ու արդյունավետ համագործակցել սահմանված նպատակների իրականացման ուղղությամբ։
Քննարկման ընթացքում բանախոսն ընդգծել է նաև աշխատանքային հարաբերությունների ճկուն մեխանիզմների ներդնման և «աշխատանք-կյանք» հավասարակշռության ապահովման կարևորությունը՝ մանրամասնելով հեռավար աշխատանքի կարգավորումների, աշխատանքային ժամերի կրճատման և նախատեսվող այլ աշխատանքների մասին։
21:55 30.01.2025
Բժիշկը խոսել է ուղեղի համար կորոնավիրուսի անսպասելի վտանգի մասինԿորոնավիրուսային վարակը կարող է բացասաբար ազդել մարդու ուղեղի աշխատանքի վրա, զգուշացրել է նյարդաբան Նատալյա Գլոտովան։ Նա KP.RU-ին պատմել է վիրուսի անսպասելի վտանգի մասին։ «Հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր ապաքինվել են կորոնավիրուսից, նույնիսկ թեթև ձևով, կարող են զգալ այնպիսի ախտանիշներ, ինչպես ուղեղի տրավմատիկ վնասվածքից հետո: Դրանք ներառում են գլխապտույտ, գլխացավեր, հավասարակշռության կորուստ, ցնցումներ և […] ...
21:47 30.01.2025
Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԿիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Գեորգի Բուշչանը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում առաջին անգամ փոխել է ակումբը։ 30-ամյա ֆուտբոլիստը այսուհետ հանդես կգա Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբում: Transfermarkt-ի տեղեկություններով՝ կիևյան ակումբն իր դարպասապահի տրանսֆերի համար ստացել է 3 մլն եվրո։ Պայմանագիրը կնքվել է երկուսուկես տարով։ Այս մրցաշրջանում դարպասապահը «Դինամոյի» կազմում մասնակցել է 27 հանդիպման։ Սաուդյան Արաբիայի առաջնությունում […] ...
21:41 30.01.2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում էՆոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փոխարինվում են լուսավորության և ոռոգման ցանցերը, նորոգվել է 4500 գծմ եզրաքար և 5600 քմ ճեմուղի: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:37 30.01.2025
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կարող են սառեցվել ևս մեկ տարովԵրևան մեկնելուց առաջ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մեկնաբանել է ԵԽԽՎ-ում վրացապան պատվիրակության շուրջ ստեցծված իրավիճակը: Նա դաստապարտել է Թբիլիսիի դեմ Ստրասբուրգի ճնշումները՝ հայտարարելով, որ Վրաստանը կվերականգնի լիակատար հարաբերությունները Եվրախորհրդի հետ, միայն եթե եվրոպացի գործընկերները դադարեն խոսել վերջնագրների լեզվով: Ստեղծված իրավիճակը կարո՞ղ է նշանակել, որ Վրաստանը սառեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում: Ինչպե՞ս այս իրավիճակը կազդի մեզ վրա, […] ...
21:30 30.01.2025
Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ. ԱնչելոտիՄադրդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ՉL անցումային փլեյ-օֆֆում «Մանչեսթեր Սիթիի» հետ հնարավոր հանդիպումը։ «Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պետք է հաղթել յուրաքանչյուր թիմի։ Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ, բայց եթե ստիպված լինենք, մենք դա կանենք: Առջևում վիճակահանությունն է, և այն, ինչ տեղի կունենա, հնարավոր չէ փոխել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ […] ...