Անահիտ Մանասյանը այց է իրականացրել զորամասեր և մարտական դիրքեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
16:23:52
Ամսաթիվ
20 02 2025
«Փետրվար 2025
ԿԵԵՉՀՈւՇ
2627282930311
2345678
9101112131415
16171819202122
2324252627281
2345678
  • $
    395.31
  • RUBLE
    4.47
  • 412.82
WEATHER
--1.91 oC

Անահիտ Մանասյանը այց է իրականացրել զորամասեր և մարտական դիրքեր

16:53 29.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բանակի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այց է իրականացրել Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասեր և մարտական դիրքեր:

Պաշտպանն ու զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը քննարկել են զինված ուժերում մարդու իրավունքներին վերաբերելի տարաբնույթ հարցեր, այդ թվում՝ զինծառայողների առողջական վիճակի, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների, զորքերում կարգապահության, սպա-հոգեբանի ինստիտուտի, ինչպես նաև զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկը, զորամիավորման հրամանատարի, բարձրաստիճան սպայական անձնակազմի և ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել և տեղում ծանոթացել զինծառայողների կեցության պայմաններին, տրամադրվող բուժսպասարկման և սննդի որակին:

Մարտական դիրքերում Պաշտպանն ու աշխատակազմը ծանոթացել են մարտական հերթապահության կրման պայմաններին, զրուցել զինծառայողների հետ:

Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտել է, որ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իր աշխատանքի կարևոր ուղղություններից են։

Ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների` ներկայացվում խնդիրների լուծման առաջարկներ։

Անահիտ Մանասյանը գնահատում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում լուծվում են զինծառայողների կողմից բարձրացված` մարդու իրավուքներին վերաբերելի մի շարք հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մերկասառույցի պատճառով Սուրենավանում «Nissan Pathfinder»-ով վթшրի է ենթարկվել դեսպանատան աշխատակից

20:13 20.02.2025

Մերկասառույցի պատճառով Սուրենավանում «Nissan Pathfinder»-ով վթшրի է ենթարկվել դեսպանատան աշխատակից

Փետրվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել առվակում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության փրկարար ծառայության […] ...

SHANTNEWS

20:00 20.02.2025

SHANTNEWS

Իլյա Տոպուրիան տեղափոխվում է ավելի թեթև քաշային կարգ

19:58 20.02.2025

Իլյա Տոպուրիան տեղափոխվում է ավելի թեթև քաշային կարգ

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիան զիջում է տիտղոսը և տեղափոխվում է թեթև քաշային կարգ: «Տոպուրիան կարծում է, որ այս դիվիզիոնում հասել է այն ամենին, ինչին հնարավոր է: Իլյան վստահ է, որ ժառանգություն է թողել այստեղ, սակայն նրա մարմինն այլևս չի կարողանում տանել այս քաշը, այդ պատճառով էլ […] ...

Ադրբեջանի պահանջով Բաքվում փակվել է BBC News–ի ադրբեջանական ծառայությունը

19:54 20.02.2025

Ադրբեջանի պահանջով Բաքվում փակվել է BBC News–ի ադրբեջանական ծառայությունը

Ադրբեջանի կառավարությունը կարգադրել է դադարեցնել BBC News-ի ադրբեջանական ծառայության աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC–ն: BBC-ի հաղորդագրությունում նշվում է, որ պարտադրված որոշում են կայացրել փակել  գրասենյակը Ադրբեջանում՝ այդ երկրի Արտաքին գործերի նախարարության բանավոր հրահանգից հետո: «Մենք խորապես ափսոսում ենք մամուլի ազատության դեմ ուղղված այս սահմանափակող քայլի համար», – ասվում է BBC-ի հայտարարության մեջ: […] ...

Մայիսի 1-ից վարորդների տուգանային միավորների համակարգը 9-ից անցում կկատարի 13-ի. գործադիրի որոշումները

19:47 20.02.2025

Մայիսի 1-ից վարորդների տուգանային միավորների համակարգը 9-ից անցում կկատարի 13-ի. գործադիրի որոշումները

Մայիսի 1-ից վարորդների տուգանային միավորների համակարգը 9-ից անցում կկատարի 13-ի, ֆինանսական միջոցներ կհատկացվեն՝ կրթական և մարզական մի շարք հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման և այլ ծախսերի համար: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:   ...

Էկոնոմիկայի նախարարը Դուբայում մասնակցել է «GULFOOD-2025» ցուցահանդեսին

19:39 20.02.2025

Էկոնոմիկայի նախարարը Դուբայում մասնակցել է «GULFOOD-2025» ցուցահանդեսին

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱՄԷ-ում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում Դուբայ քաղաքում մասնակցել է «GULFOOD-2025» սննդի և ոչ ալկոհոլային խմիչքի, հյութերի 30-րդ ցուցահանդեսին։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Կարեն Գրիգորյանը։ «Gulfood 2025»-ը տարածաշրջանի ամենամեծ ցուցահանդեսներից է, որին մասնակցում են ավելի քան 5500 ցուցադրող 129 երկրից։ Հայաստանը մասնակցում է երկու […] ...

BACK_TO_TOP