15:45 29.01.2025
Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հրապարակել է 2024 թվականին գազի արտահանման ցուցանիշները։ Անցած տարում ցուցանիշն աճել է 5,8 %-ով և կազմել 25,2 միլիարդ խմ։ Դրա շուրջ կեսը՝ 12,9 միլիարդ խմ, արտահանվել է Եվրոպա, իսկ 2023 թվականին աճը կազմել է շուրջ 9%: Այս մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։
Ադրբեջանական գազը Եվրոպայի հարավ ու արևելք է հասնում Հարավային գազային միջանցքով՝ Վրաստանի և Թուրքիայի տարածքով։ Եվրոպայում ադրբեջանական գազի խոշորագույն սպառողն Իտալիան է։ 2024 թվականին Բաքվից գազ է գնել եվրոպական 8 պետություն՝ Իտալիա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիա, Սերբիա, Խորվաթիա, Սլովենիա։
Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ Արևելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը կարևոր տեղ է հատկացվում, ու չնայած հարաբերությունների սերտացման ուղղությամբ Բաքվի ջանքերն ավելի վաղ էին սկսվել, քան՝ գազի մատակարարումները, սակայն էներգետիկ կապերն Ադրբեջանի ու այդ երկրների տնտեսական ու քաղաքական հարաբերությունների առանցքն են։
Նավթագազային գործիքն ու դրանից ստացված եկամուտներն Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից են։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Ադրբեջանի էներգակիրների նշանակությունը Եվրոպայի համար ավելի մեծացավ՝ որպես այլընտրանք ռուսական էներգակիրներին։ 2022 թվականին ԵՄ-ն ու Ադրբեջանը Բաքվում ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրեցին գազի մատակարարման վերաբերյալ։
Բացի Թուրքիայի հետ հարաբերություններից՝ վերջին երկու տարիներին Ռուսաստան-Ադրբեջան քաղաքական հարաբերություններն ավելի են սերտացել։ Բազմաթիվ հրապարակումներ եղան նաև այն մասին, որ Ադրբեջանը ռուսական գազը տարանցում է Եվրոպա։ Վերջին տարիներին Բաքուն սերտացնում է քաղաքական հարաբերություններն այն երկրների հետ, որոնց գազ է մատակարարում։ Իրենց հերթին՝ եվրոպական այդ երկրները փորձում են դիվերսիֆիկացնել էներգետիկ ներմուծման աղբյուրները, որոնցից մեկն էլ ադրբեջանական գազն է։
Դատելով վերջին 4-5 տարիներին Իլհամ Ալիևի և Ադրբեջանի այլ պաշտոնյաների այցերից՝ կարելի է նաև պատկերացում կազմել Բաքվի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին։ Չհաշված հարևան երկրները՝ Թուրքիա, Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջանի հետաքրքրությունների ոլորտում են թյուրքական և Արևելյան Եվրոպայի երկրները, որոնց հետ էներգետիկ առևտրի հանգամանքն Ադրբեջանը փորձում է օգտագործել նաև քաղաքական կապերի ամրապնդման նպատակով։ Դրա ճանապարհներից մեկը ռազմավարական գործընկերության փաստաթղթերի ստորագրումն է։
Ներկայում Ադրբեջանը նման փաստաթղթեր ունի ստորագրած ԵՄ անդամ 9 երկրների հետ, այդ թվում՝ Իտալիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի։ 2024 թվականին Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան և Ռումինիան փաստաթուղթ էին ստորագրել Սև ծովի հատակով դեպի Արևելյան Եվրոպա էլեկտրաէներգիայի մատակարարման ենթակառուցվածքներ ստեղծելու վերաբերյալ։ 2024 թվականին տարածաշրջանի մեկ այլ պետություն՝ Սերբիան, սկսել է ադրբեջանական գազ ստանալ՝ տարեկան 400 մլն խմ ծավալով։ Սակայն 2025 թվականի հունվարի սկզբին, ըստ պաշտոնական վարկածի, ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրում առաջացած խնդրի պատճառով Սերբիային մատակարարումներն անորոշ ժամանակով դադարեցվել են։
Եվրոպայում ապշերոնյան գազի խոշորագույն գնորդն Իտալիան է, և Բաքուն նրա համար հանդիսանում է գազի երկրորդ խոշոր մատակարարն Ալժիրից հետո։ 2024 թվականին Իտալիայի փոխարտգործնախարարը քննադատել էր Ֆրանսիային, քանի որ վերջինիս ԱԳ նախարարն ասել էր, որ Ադրբեջանը կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Իտալիայի ԱԳՆ ներկայացուցիչը դա որակել էր որպես խաղաղությանը խոչընդոտող քայլ։ Հունգարիան նույն 2024 թվականին արգելափակել էր Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո աջակցության տրամադրումը՝ պահանջելով միջոցներ հատկացնել նաև Ադրբեջանին, չնայած Բաքուն աջակցության համար չէր էլ դիմել հիմնադրամին։ Իտալիան և Հունգարիան եվրոպական այն երկրներից են, որոնց դեսպանատները Բաքվում նոյեմբերի 8-ին շնորհավորում են Ադրբեջանին հաղթանակի օրվա առթիվ։
Ադրբեջանն սպառազինություն է գնում Իտալիայից և Սերբիայից։ 2023 թվականին Ադրբեջանն ու Իտալիան պայմանագիր էին ստորագրել ռազմատրանսպորտային ինքնաթիռներ գնելու վերաբերյալ, իսկ Սերբիայի հետ Բաքուն 2024 թվականի փետրվարին շուրջ 300 միլիոն դոլարի պայմանագիր էր ստորագրել ինքնագնաց հաուբիցներ ու արկեր գնելու վերաբերյալ։
Բաքուն փորձում է նաև նշված երկրներին ներգրավել Արցախում «վերականգնողական» աշխատանքներին։ 2022 թվականին Ալիևն իտալական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ աշխատանքների ծավալով թուրքական ընկերություններից հետո իտալականները երկրորդն են։ Հունգարիան ևս ներգրավված է այս քաղաքականության մեջ։
Հարկ է նշել նաև, որ Եվրոպայում Ադրբեջանից գազ ստացող երկրների ղեկավարները 2024 թվականի նոյեմբերին այցելել են Բաքու՝ մասնակցելու COP29 ՄԱԿ-ի Կլիմայական համաժողովին։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 2024 թվականին այցելել է նաև Շուշի և մասնակցել Թյուրքական պետությունների կազմակերպության վեհաժողովին։
Այսպիսով՝ օգտվելով եվրոպական որոշ երկրների էներգետիկ խոցելիությունից՝ Բաքուն փորձում է էներգետիկ խաղաքարտերի միջոցով սեփական քաղաքական օրակարգն ու նարատիվներն առաջ մղել Եվրոպայում։
21:55 30.01.2025
Բժիշկը խոսել է ուղեղի համար կորոնավիրուսի անսպասելի վտանգի մասինԿորոնավիրուսային վարակը կարող է բացասաբար ազդել մարդու ուղեղի աշխատանքի վրա, զգուշացրել է նյարդաբան Նատալյա Գլոտովան։ Նա KP.RU-ին պատմել է վիրուսի անսպասելի վտանգի մասին։ «Հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր ապաքինվել են կորոնավիրուսից, նույնիսկ թեթև ձևով, կարող են զգալ այնպիսի ախտանիշներ, ինչպես ուղեղի տրավմատիկ վնասվածքից հետո: Դրանք ներառում են գլխապտույտ, գլխացավեր, հավասարակշռության կորուստ, ցնցումներ և […] ...
21:47 30.01.2025
Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԿիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Գեորգի Բուշչանը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում առաջին անգամ փոխել է ակումբը։ 30-ամյա ֆուտբոլիստը այսուհետ հանդես կգա Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբում: Transfermarkt-ի տեղեկություններով՝ կիևյան ակումբն իր դարպասապահի տրանսֆերի համար ստացել է 3 մլն եվրո։ Պայմանագիրը կնքվել է երկուսուկես տարով։ Այս մրցաշրջանում դարպասապահը «Դինամոյի» կազմում մասնակցել է 27 հանդիպման։ Սաուդյան Արաբիայի առաջնությունում […] ...
21:41 30.01.2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում էՆոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փոխարինվում են լուսավորության և ոռոգման ցանցերը, նորոգվել է 4500 գծմ եզրաքար և 5600 քմ ճեմուղի: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:37 30.01.2025
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կարող են սառեցվել ևս մեկ տարովԵրևան մեկնելուց առաջ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մեկնաբանել է ԵԽԽՎ-ում վրացապան պատվիրակության շուրջ ստեցծված իրավիճակը: Նա դաստապարտել է Թբիլիսիի դեմ Ստրասբուրգի ճնշումները՝ հայտարարելով, որ Վրաստանը կվերականգնի լիակատար հարաբերությունները Եվրախորհրդի հետ, միայն եթե եվրոպացի գործընկերները դադարեն խոսել վերջնագրների լեզվով: Ստեղծված իրավիճակը կարո՞ղ է նշանակել, որ Վրաստանը սառեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում: Ինչպե՞ս այս իրավիճակը կազդի մեզ վրա, […] ...
21:30 30.01.2025
Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ. ԱնչելոտիՄադրդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ՉL անցումային փլեյ-օֆֆում «Մանչեսթեր Սիթիի» հետ հնարավոր հանդիպումը։ «Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պետք է հաղթել յուրաքանչյուր թիմի։ Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ, բայց եթե ստիպված լինենք, մենք դա կանենք: Առջևում վիճակահանությունն է, և այն, ինչ տեղի կունենա, հնարավոր չէ փոխել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ […] ...