150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 01 2025
  • $
    397.92
  • RUBLE
    4.07
  • 413.72
WEATHER
--5.91 oC

150 դրամ՝ մեկ ուղևորության համար և անսահմանափակ փաթեթների երկարացում

15:10 29.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղապապետարանից հայտնում են, որ 2025 թվականի ընթացքում մեկ ուղևորության արժեքը կկազմի 150 դրամ։

«Մեր նպատակը ձեզ ծառայելն է, մեր նպատակը մեր քաղաքը ձեզ համար ավելի մատչելի և բարեկեցիկ դարձնելն է։

Սրան են միտված մեր նախաձեռնած բոլոր բարեփոխումները, հատկապես տրանսպորտային համակարգի բարեփոխումը։ Քանի որ այդ ռեֆորմի հիմքում հենց ձեր՝ երևանցու շահն է, մենք լսում ենք ձեզ: Ես լսում եմ ձեզ, դիտել եմ բազմաթիվ հարցումներ, կարդացել եմ ձեր բազմաթիվ նամակներն ու մեկնաբանությունները։

Մենք միասին արդեն անցել ենք ահռելի ճանապարհ տրանսպորտային համակարգի կայացման գործում։

Երևանից վերացրել ենք հուսահատության գազելները, բոգդանները, պազիկները, ծխացող հյունդայիները։ Նոյեմբերի 1-ից վերացրել ենք վարորդների հետ կանխիկ գործարքների հնարավորությունը, իսկ հունվարի 1-ից առհասարակ վերացրել ենք որևէ կանխիկ գործարք տրանսպորտի ներսում։ Կարող եմ վստահորեն ասել, որ ձեր վճարած գումարները չեն կորչում, չեն փոշիանում, այլ ծառայում են տրանսպորտային համակարգի բարելավմանը։

Հաշվի առնելով ձեր տասնյակ հազարավոր զանգերը, բողոքներն ու առաջարկները՝ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների, ինչպես նաև մեր որոշ ընդդիմադիր ավագանու անդամների հետ քննարկումների արդյունքում որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել նոր ուղևորատոմս, որի արժեքը մեկ ուղևորության համար կկազմի 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում։

Մեր նպատակն է ստեղծել տոմսային համակարգ, որը մի կողմից կլինի հարմարավետ և մատչելի բոլորի համար, իսկ մյուս կողմից հնարավորություն կտա լուծելու կանգառներում երկար սպասելու, ավտոբուսների բեռնվածության, ավտոբուսային պարկի շարունակական թարմացման, նոր կանգառների տեղադրման և այլ խնդիրներ։

Առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության՝ յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով, միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում։

Սրան զուգահեռ, քանի որ մենք ցանկանում ենք, որ դուք փորձարկեք տոմսային համակարգը, տեսնեք դրա հարմարավետությունը և տեղեկացնեք մեզ դրա հետ կապված խնդիրների մասին, նախատեսում ենք հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարացնել ևս մեկ ամսով։

Սա նշանակում է, որ եթե դուք գնել եք մեկամսյա փաթեթ հունվար-փետրվար ամիսներին, ապա այն կգործի երկու ամիս։ Եթե գնել եք եռամսյա կամ տարեկան փաթեթ, կստանաք հավելյալ մեկ ամիս։

Անսահմանափակ փաթեթի օգտագործմամբ դուք այլևս ստիպված չեք լինելու սպասել միայն մեկ կոնկրետ ավտոբուսին։ Այս փաթեթը հնարավորություն է տալիս մի քանի տրանսպորտային միջոցներից օգտվելով հեշտությամբ և արագ հասնել ձեր նպատակակետին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.01.2025

SHANTNEWS

Բժիշկը խոսել է ուղեղի համար կորոնավիրուսի անսպասելի վտանգի մասին

21:55 30.01.2025

Բժիշկը խոսել է ուղեղի համար կորոնավիրուսի անսպասելի վտանգի մասին

Կորոնավիրուսային վարակը կարող է բացասաբար ազդել մարդու ուղեղի աշխատանքի վրա, զգուշացրել է նյարդաբան Նատալյա Գլոտովան։ Նա KP.RU-ին պատմել է վիրուսի անսպասելի վտանգի մասին։ «Հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր ապաքինվել են կորոնավիրուսից, նույնիսկ թեթև ձևով, կարող են զգալ այնպիսի ախտանիշներ, ինչպես ուղեղի տրավմատիկ վնասվածքից հետո: Դրանք ներառում են գլխապտույտ, գլխացավեր, հավասարակշռության կորուստ, ցնցումներ և […] ...

Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

21:47 30.01.2025

Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Գեորգի Բուշչանը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում առաջին անգամ փոխել է ակումբը։ 30-ամյա ֆուտբոլիստը այսուհետ հանդես կգա Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբում: Transfermarkt-ի տեղեկություններով՝ կիևյան ակումբն իր դարպասապահի տրանսֆերի համար ստացել է 3 մլն եվրո։ Պայմանագիրը կնքվել է երկուսուկես տարով։ Այս մրցաշրջանում դարպասապահը «Դինամոյի» կազմում մասնակցել է 27 հանդիպման։ Սաուդյան Արաբիայի առաջնությունում […] ...

Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է

21:41 30.01.2025

Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է

Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փոխարինվում են լուսավորության և ոռոգման ցանցերը, նորոգվել է 4500 գծմ եզրաքար և 5600 քմ ճեմուղի: Մանրամասները՝ տեսանյութում։   ...

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կարող են սառեցվել ևս մեկ տարով

21:37 30.01.2025

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կարող են սառեցվել ևս մեկ տարով

Երևան մեկնելուց առաջ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մեկնաբանել է ԵԽԽՎ-ում վրացապան պատվիրակության շուրջ ստեցծված իրավիճակը: Նա դաստապարտել է Թբիլիսիի դեմ Ստրասբուրգի ճնշումները՝ հայտարարելով, որ Վրաստանը կվերականգնի լիակատար հարաբերությունները Եվրախորհրդի հետ, միայն եթե եվրոպացի գործընկերները դադարեն խոսել վերջնագրների լեզվով: Ստեղծված իրավիճակը կարո՞ղ է նշանակել, որ Վրաստանը սառեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում: Ինչպե՞ս այս իրավիճակը կազդի մեզ վրա, […] ...

Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ. Անչելոտի

21:30 30.01.2025

Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ. Անչելոտի

Մադրդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ՉL անցումային փլեյ-օֆֆում «Մանչեսթեր Սիթիի» հետ հնարավոր հանդիպումը։ «Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պետք է հաղթել յուրաքանչյուր թիմի։ Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ, բայց եթե ստիպված լինենք, մենք դա կանենք: Առջևում վիճակահանությունն է, և այն, ինչ տեղի կունենա, հնարավոր չէ փոխել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ […] ...

BACK_TO_TOP