14:20 29.01.2025
Հունվարի 29-31-ը հերթական աշխատանքային այցով Հայաստան են ժամանել «Ակադեմիական քաղաք» ծրագրի գործընկեր կազմակերպություններից չորսի ներկայացուցիչները:
Մասնավորապես՝ Երևան են այցելել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը մշակած և ներկայում գլխավոր հատակագծի սխեմատիկ նախագծման և համակարգման համար պատասխանատու գերմանական ճարտարապետաինժեներական GMP International GmbH Architects and Engineers ընկերության, ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման և նորարարությունների կառավարման մոդելի մշակման համար պատասխանատու Մյունխենի տեխնոլոգիական համալսարանի (TUM) և «Մյունխենի տեխնիկական համալսարան-միջազգային» (TUMint) կազմակերպության, ինչպես նաև ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակի մշակման համար պատասխանատու գերմանական RSUP (Rabe Strategic Urban Planning), տրանսպորտային շարժունակության նախագծի մշակումն իրականացնող իտալական «Սիստեմատիկա» ընկերությունների ներկայացուցիչներ։
Այցի շրջանակում նախատեսվում են մի շարք մասնագիտական հանդիպումներ և քննարկումներ ակադեմիական համայնքի հետ:
Կյանքի մասին գիտությունների դպրոցի փորձի ներկայացում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում
Մյունխենի տեխնիկական համալսարանի Կյանքի մասին գիտությունների դպրոցի տնօրեն դոկտոր Տոբիաս Բիդոնը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործընկերների հետ կքննարկի Հայաստանում գյուղատնտեսական կրթության և գիտության զարգացման հեռանկարները, մարտահրավերները և դրանք հաղթահարելու մոտեցումները՝ միաժամանակ կիսվելով Մյունխենի տեխնիկական համալսարանի վերափոխման և Կյանքի մասին գիտությունների դպրոցի ձևավորման փորձով։
Նախատեսվում է նաև այցելություն Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, մելիորացիայի և ագրոքիմիայի գիտական կենտրոն և հանդիպում ոլորտային գիտական կազմակերպությունների հետ։
Համալսարանների հետ աշխատաժողովներ
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի աջակցությամբ և մասնակցությամբ «Technical University Munich International GmbH» կազմակերպության ծրագրի համակարգող Ջորջետա Աուկտուրը և ծրագրի ղեկավար Ալինա Լաուքը աշխատաժողովներ կունենան Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի վարչական, կրթական և գիտական բնագավառների ներկայացուցիչների և ուսանողների հետ։
Հանդիպումների ընթացքում նրանք կներկայացնեն Մյունխենի տեխնիկական համալսարանի փոխակերպման փորձը՝ քննարկելով Հայաստանի տեխնիկական և տեխնոլոգիական բնագավառի կրթության և գիտության զարգացման տեսլականը, առկա մարտահրավերները և դրանք հաղթահարելու միջոցները։
Աշխատաժողով է նախատեսվում նաև ՀԱՊՀ անձնակազմի հետ ինժեներական կրթության և ուսուցման հեռանկարների վերաբերյալ։ Մասնավորապես՝ անդրադարձ կկատարվի Հայաստանի զարգացման համար հիմնական մրցակցային ուղղություններին, ոլորտի զարգացման հեռանկարային միտումներին, ինչպես նաև ՀԱՊՀ-ում կրթության և հետազոտությունների հետագա վերափոխման տեսլականին։
Հանդիպում նորարարական, ձեռներեցական էկոհամակարգի ներկայացուցիչների հետ
Կրթական բնագավառի ներկայացուցիչների, գիտնականների և ուսանողների հետ քննարկումներին զուգահեռ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի և Մյունխենի տեխնիկական համալսարանի թիմը Տեխնոլոգիական կլաստերի ձևավորման աշխատանքների շրջանակում քննարկում կունենա Հայաստանի ձեռներեցության և նորարարության էկոհամակարգի ներկայացուցիչների հետ։
Կքննարկվեն Հայաստանի էկոհամակարգի ներկա վիճակը, առանձնահատկությունները, զարգացման հնարավոր տեսլականը և կրթագիտական համակարգի ակնկալիքները։
Այցելություն գիտահետազոտական կազմակերպություններ
Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի ձևավորման աշխատանքների շրջանակում տեղի կունենա ընդհանուր տեսլականի վերաբերյալ քննարկում «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի, Մյունխենի տեխնիկական համալսարանի ներկայացուցիչների և գիտական կազմակերպությունների միջև (Հայկենսատեխնոլոգիա ԳԱԿ, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն, ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրո)։
Հանդիպում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում
«Ակադեմիական քաղաք» ծրագրի չորս միջազգային գործընկերների մասնակցությամբ տեղի կունենա հանդիպում ԲԿԳԿ-ում՝ նվիրված կատարված աշխատանքների ամփոփմանը և հետագա անելիքներին։
Հայաստան այցի շրջանակում նախատեսվում են նաև RSUP և «Սիստեմատիկա» ընկերությունների պատվիրակության անդամների հանդիպումներ պետական մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ։
21:55 30.01.2025
Բժիշկը խոսել է ուղեղի համար կորոնավիրուսի անսպասելի վտանգի մասինԿորոնավիրուսային վարակը կարող է բացասաբար ազդել մարդու ուղեղի աշխատանքի վրա, զգուշացրել է նյարդաբան Նատալյա Գլոտովան։ Նա KP.RU-ին պատմել է վիրուսի անսպասելի վտանգի մասին։ «Հետազոտությունը ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր ապաքինվել են կորոնավիրուսից, նույնիսկ թեթև ձևով, կարող են զգալ այնպիսի ախտանիշներ, ինչպես ուղեղի տրավմատիկ վնասվածքից հետո: Դրանք ներառում են գլխապտույտ, գլխացավեր, հավասարակշռության կորուստ, ցնցումներ և […] ...
21:47 30.01.2025
Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կարիերան կշարունակի Սաուդյան ԱրաբիայումԿիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Գեորգի Բուշչանը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում առաջին անգամ փոխել է ակումբը։ 30-ամյա ֆուտբոլիստը այսուհետ հանդես կգա Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբում: Transfermarkt-ի տեղեկություններով՝ կիևյան ակումբն իր դարպասապահի տրանսֆերի համար ստացել է 3 մլն եվրո։ Պայմանագիրը կնքվել է երկուսուկես տարով։ Այս մրցաշրջանում դարպասապահը «Դինամոյի» կազմում մասնակցել է 27 հանդիպման։ Սաուդյան Արաբիայի առաջնությունում […] ...
21:41 30.01.2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում էՆոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փոխարինվում են լուսավորության և ոռոգման ցանցերը, նորոգվել է 4500 գծմ եզրաքար և 5600 քմ ճեմուղի: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:37 30.01.2025
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կարող են սառեցվել ևս մեկ տարովԵրևան մեկնելուց առաջ Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մեկնաբանել է ԵԽԽՎ-ում վրացապան պատվիրակության շուրջ ստեցծված իրավիճակը: Նա դաստապարտել է Թբիլիսիի դեմ Ստրասբուրգի ճնշումները՝ հայտարարելով, որ Վրաստանը կվերականգնի լիակատար հարաբերությունները Եվրախորհրդի հետ, միայն եթե եվրոպացի գործընկերները դադարեն խոսել վերջնագրների լեզվով: Ստեղծված իրավիճակը կարո՞ղ է նշանակել, որ Վրաստանը սառեցնում է իր աշխատանքը ԵԽԽՎ-ում: Ինչպե՞ս այս իրավիճակը կազդի մեզ վրա, […] ...
21:30 30.01.2025
Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ. ԱնչելոտիՄադրդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ՉL անցումային փլեյ-օֆֆում «Մանչեսթեր Սիթիի» հետ հնարավոր հանդիպումը։ «Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պետք է հաղթել յուրաքանչյուր թիմի։ Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ, բայց եթե ստիպված լինենք, մենք դա կանենք: Առջևում վիճակահանությունն է, և այն, ինչ տեղի կունենա, հնարավոր չէ փոխել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ […] ...