ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՀՀ-ում ՄԱԿ-ի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագրի քննարկմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--6.91 oC

ՆԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՀՀ-ում ՄԱԿ-ի գործունեության առաջիկա հնգամյակի ծրագրի քննարկմանը

17:32 28.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 23-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը մասնակցել է Արտաքին գործերի նախարարության և ՄԱԿ գրասենյակի կազմակերպած հանդիպմանը, որի շրջանակում քննարկվել են Հայաստանի համար 2021-2025 թթ. ՄԱԿ-ի Կայուն զարգացման համագործակցության շրջանակում իրականացման ընթացքը և առաջիկա հնգամյակում Հայաստան-ՄԱԿ համագործակցության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական այլ գերատեսչությունների և ՄԱԿ մասնագիտացված գործակալությունների ներկայացուցիչներ:

Արմեն Ղազարյանը բարձր գնահատելով ՆԳ նախարարության ենթակա երեք ծառայություններում ՄԱԿ-ի գործակալությունների հետ աշխատանքը՝ միաժամանակ անդրադարձել է հետագա համագործակցության ամրապնդմանը և համակարգված աշխատանքին։

Նա, մասնավորապես, ընդգծել է կարողությունների զարգացման, փորձագիտական և նյութատեխնիկական աջակցության կարևորությունը։
Հանդիպմանը ՀՀ պետական գերատեսչությունների և ՄԱԿ գործակալությունների մասնակցությամբ ծավալվել է ակտիվ քննարկում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է խոտածածկույթ

09:45 01.02.2025

Այրվել է խոտածածկույթ

Հունվարի 31-ին, ժամը 15։24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի «Շագարդ» կոչվող հանդամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։25-ին, մարվել՝ 18։52։-ին։ Այրվել է խոտածածկույթ։ ...

Թրամփը ցավակցություն է հայտնել Ֆիլադելֆիայում ավիավթարի կապակցությամբ

09:30 01.02.2025

Թրամփը ցավակցություն է հայտնել Ֆիլադելֆիայում ավիավթարի կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ցավակցությունն է հայտնել Ֆիլադելֆիայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ։ «Այնքան տխուր էր տեսնել ինքնաթիռի կործանումը: Ավելի շատ անմեղ հոգի զոհվեց», – գրել է նա Truth Social-ում: Learjet 55-ը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 18:30-ի սահմաններում Ֆիլադելֆիայի Հյուսիսարևելյան օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո: Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է վեց մարդ։ ...

Ֆիլադելֆիայում ավիավթարից զոհված աղջիկը բուժման նպատակով էր մեկնել ԱՄՆ

09:12 01.02.2025

Ֆիլադելֆիայում ավիավթարից զոհված աղջիկը բուժման նպատակով էր մեկնել ԱՄՆ

Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում ավիավթարի հետևանքով զոհված աղջիկը թռել էր ԱՄՆ՝ կենսական բուժման նպատակով, և վերադառնում էր Մեքսիկա, հայտնում է Jet Rescue Air Ambulance ինքնաթիռի սեփականատեր ընկերության ներկայացուցիչ Շայ Գոլդը։ Ընկերությունն ավելի վաղ հաստատել էր, որ օդանավը բժշկական է և հայտնել էր անձնակազմի չորս անդամի, մեկ երեխայի և ուղեկցող անձի մասին։ Ինչպես Գոլդը պատմել է հեռուստաալիքին, […] ...

Հրապարակվել է Ֆիլադելֆիայում ինքնաթիռի կործանման տեսանյութը

08:57 01.02.2025

Հրապարակվել է Ֆիլադելֆիայում ինքնաթիռի կործանման տեսանյութը

Ֆիլադելֆիայում ինքնաթիռի կործանման պահը ֆիքսել են ականատեսները։ Համացանցում տեղադրված կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը ընկնում մեծ արագությամբ և պայթում՝ ստեղծելով հսկայական հրե գնդակ: Ավելի վաղ CBS-ը հայտնել էր, որ ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում փոքր ինքնաթիռ է կործանվել ՝ ընկնելով բնակելի շենքերի վրա, որոնք հրդեհվել են։ Ինչպես հայտնում է Fox News-ը, դա Lear 55 ինքնաթիռն […] ...

Ֆիլադելֆիայում փոքր ինքնաթիռ է կործանվել

08:42 01.02.2025

Ֆիլադելֆիայում փոքր ինքնաթիռ է կործանվել

Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում փոքր ինքնաթիռ է կործանվել՝ ընկնելով բնակելի տների վրա, որոնք հրդեհվել են, հայտնում է CBS-ը։ «Արտակարգ իրավիճակների բրիգադները արձագանքում են Ֆիլադելֆիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած պայթյունին այն բանից հետո, երբ փոքր ինքնաթիռը կործանվել է Ռուզվելտ բուլվարի և Քոթման պողոտայի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Fox News-ի տվյալներով՝ խոսքը Lear 55 բժշկական ինքնաթիռի մասին է, […] ...

Կհանդիպի՞ արդյոք Փաշինյանը Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ

22:07 31.01.2025

Կհանդիպի՞ արդյոք Փաշինյանը Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հետ

Փետրվարի սկզբին Հայստանի վարչապետն աշխատանքային այցով մեկնելու է Միացյալ Նահանգներ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պաշտոնական հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին այսօր ասուլիսում ասել է ինքը Նիկոլ Փաշինյանը: Բայց, սպասվում են մի շարք կարևոր աշխատանքային հանդիպումներ: Ի՞նչ նպատակով է վարչապետը մեկնում ԱՄՆ ու արդյոք կարող է ստացվել այնպես, որ Թրամփի հետ, այնուամենայնիվ, հանդիպեն: Թեմային՝ «Հորիզոնի» […] ...

BACK_TO_TOP