16:00 28.01.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիները ավելի լավ կլիներ այլ տեղերում ապրեին, քանի որ անկլավը տարիներ շարունակ բախվում է հակամարտությունների, հայտնում է CNN-ը։
«Գազան երկար տարիներ դժոխք է եղել: Բռնություններ միշտ եղել են անկլավում: Կարծում եմ, որ հնարավոր է ստիպել մարդկանց ապրել շատ ավելի ապահով, ավելի հարմարավետ տարածքներում»,- ասել է Թրամփը։
Բացի դրանից, ԱՄՆ նախագահը հայտնել է, որ զրուցել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ։
«Ես կցանկանայի, որ Եգիպտոսը ընդունի որոշ պաղեստինցիների, մենք շատ ենք օգնում Եգիպտոսին, և ես վստահ եմ, որ նրանք կարող են օգնել մեզ», – ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը ասել է, որ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ հեռախոսազրույցում բարձրացրել է Գազայի հատվածից ավելի քան 1 միլիոն պաղեստինցիների վերաբնակեցնելու հարցը։
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Հորդանանում արդեն գրանցված է 2,39 միլիոն պաղեստինցի փախստական։ Այնուհետ Թրամփը նշել է, որ Հորդանանից բացի պաղեստինցիներին կարող է ընդունել նաև Եգիպտոսը։
Աբդուլլահ Երկրորդը և Ալ Սիսին նախկինում կտրուկ դեմ են արտահայտվել իրենց երկրներ ավելի շատ պաղեստինցի փախստականներ ուղարկելու գաղափարին: Միաժամանակ, ՄԱԿ-ի տվյալներով, Գազայի հատվածում հակամարտության ընթացքում ավերվել կամ վնասվել է շենքերի 60%-ը և բնակֆոնդի 92%-ը։ Բնակիչների 90%-ը տեղահանվել է։
21:30 30.01.2025
Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ. ԱնչելոտիՄադրդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ՉL անցումային փլեյ-օֆֆում «Մանչեսթեր Սիթիի» հետ հնարավոր հանդիպումը։ «Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պետք է հաղթել յուրաքանչյուր թիմի։ Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ, բայց եթե ստիպված լինենք, մենք դա կանենք: Առջևում վիճակահանությունն է, և այն, ինչ տեղի կունենա, հնարավոր չէ փոխել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ […] ...
21:24 30.01.2025
ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւը հաստատում է իր առաջնորդ Մուհամմեդ ալ-Դեյֆի սպանությունըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը հաստատել է, որ սպանվել է իր հրամանատար Մուհամմեդ ալ-Դեյֆը։ Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել խմբավորման ներկայացուցիչ Աբու Ուբայդան։ «Մենք տեղեկացնում ենք մեր ժողովրդին և մեր աջակիցներին ամբողջ աշխարհում, որ Մուհամեդ ադ-Դեյֆը մահացել է»,- ասել է նա։ Աբու Ուբայդայի տեսաուղերձը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական Telegram ալիքում։ ...
21:17 30.01.2025
Թրամփը ակնարկել է, որ շփվել է Պուտինի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի խոսել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարի մասին, սակայն ակնարկել է, որ իրենք կապ են ունեցել մեկ այլ հարցի շուրջ։ Լրագրողները նախագահից հետաքրքրվել են, թե արդյոք նա կապ է ունեցել Պուտինի հետ ինքնաթիռի կործանման հետ կապված, քանի որ զոհվածների թվում կան ռուսներ։ «Ոչ, ես […] ...
21:10 30.01.2025
Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայում հաղթելու իր թիմի հնարավորությունների մասին«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայում հաղթելու իր թիմի հնարավորությունների մասին։ «Կարող ենք հաղթել արդյոք Չեմպիոնների լիգան: Այս պահին, ոչ, ես այդպես չեմ կարծում: Այդ տարի, երբ մենք հաղթեցինք, ես վստահ էի հաղթանակի մեջ։ Ես պրագմատիկ եմ, իրականությունն իրականություն է։ «Ռեալը» և «Բավարիան ավելի մեծ փորձ ունեն, քան մենք»,- Գվարդիոլայի խոսքերն է […] ...
21:04 30.01.2025
Արարատ Միրզոյանի պատասխանը կապուղիների բացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարության առնչությամբՀՀ ԱԳՆ-ը տեսանյութ է ներկայացրել, որտեղ նախարարի պատասխանում է կապուղիների բացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցին։ ...
21:00 30.01.2025
Իսրայելի բանտից ազատ են արձակվել 110 պաղեստինցի բանտարկյալներԳազայի հատվածում՝ հրադադարի համաձայնագրի շրջանակներում, Իսրայելի բանտերից ազատ են արձակվել 110 պաղեստինցի բանտարկյալներ, որոնցից 32-ը ցմահ ազատազրկում էին կրում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Պաղեստինի բանտարկյալների հարցերով տեղեկատվական գրասենյակը։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ բանտարկյալների երրորդ խումբը, որը բաղկացած է 110 պաղեստինցիներից, ազատ է արձակվել։ Նրանց տթում են 32 ցմահ բանտարկյալներ, 48 երկարաժամկետ բանտարկյալներ […] ...