17:23 27.01.2025
Տեղի է ունեցել ՀՀ կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ:
Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամները:
Նիստի ընթացքում քննարկվել են Կրթության տեսչական մարմնի՝ 2024 թվականին կատարած աշխատանքները և 4-րդ եռամսյակի գործունեության կատարողականի գնահատումը:
Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ներկայացրել է 2024 թվականի ամփոփ հաշվետվությունը՝ նշելով, որ տեսչական վերահսկողության շրջանակում առանձնակի կարևորություն ունեն նաև իրազեկող և կանխարգելիչ միջոցառումները:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է տեսչական վերահսկողության դերակատարումը կրթության ոլորտի պետական քաղաքականության բարելավման առումով:
«Ստուգումների արդյունքում արձանագրված խախտումներին պետք է հետևեն որոշակի գործողություններ, որոնք կնպաստեն իրավիճակի բարելավմանը և դրական ազդեցություն կունենան կրթության որակի վրա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ կատարված վերլուծությունները կքննարկվեն նախարարության, ինչպես նաև Կրթության զարգացման և նորարարության զարգացման հիմնադրամի և այլ մասնագիտական կառույցների հետ՝ ըստ անհրաժեշտության բարելավելու նաև դպրոցներին առաջարկվող մեթոդական աշխատանքները:
Ներկայացնելով կատարված աշխատանքը՝ Վաղարշակ Մատինյանը նշել է, որ հանրակրթական դպրոցների 4-րդ դասարանցիների շրջանում կատարվել է լուռ ընթերցելու և ընթերցված տեքստը հասկանալու, վերարտադրելու և եզրահանգումներ կատարելու կարողության ստուգում, որին մասնակցել է 854 աշակերտ:
Ընտրված միջին բարդության տեքստերի համար, ըստ ուսումնասիրության արդյունքների, նախորդ տարիների համեմատությամբ արձանագրվել է առաջընթաց. երեխաների գնահատման արդյունքների միջին տոկոսային միավորն աճել է շուրջ 10 տոկոսով: Ըստ այդմ՝ նվազել է նաև անբավարար արդյունք ցուցաբերած երեխաների թիվը՝ 47 տոկոսի համեմատ կազմելով 28 տոկոս։ Հետազոտությունը կատարվել է 20 դպրոցում, որոնցից 10-ը՝ Տավուշի մարզում, որտեղ ամբողջությամբ ներդրված է Հանրակրթության նոր չափորոշիչը, իսկ մնացածը՝ Երևանում և այլ մարզերում:
Ի թիվս դասալսումների և օրենսդրությամբ սահմանված նորմատիվ ակտերի պահպանման վերաբերյալ ստուգումների՝ Կրթության տեսչական մարմինն ավելի քան 7 տասնյակ դպրոցներում կատարել է նաև ներառական կրթության միջավայրի գնահատում՝ դիտարկելով ֆիզիկական ենթակառուցվածքների առկայությունը: Ուսումնասիրության արդյունքները փոխանցվել են կրթության կառավարման լիազոր մարմնին՝ բարելավման նպատակով:
Կառավարման խորհրդի նիստում քննարկվել են նաև 2025 թվականին նախատեսվող տեսչական վերահսկողության աշխատանքների հիմնական ուղղությունները:
11:10 30.01.2025
Հայաստան-Վրաստան հարաբերությունները շոշափելի առաջընթաց են գրանցելՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում շեշտել է, որ Հայաստան-Վրաստան հարաբերությունները 2024 թվականին գրանցել են շոշափելի առաջընթաց։ «Մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել, մենք 2024 թվականին պաշտոնապես դարձել ենք ռազմավարական գործընկերներ։ Իհարկե, պետք է խոստովանել, որ մեր հարաբերությունները և՛ երկու երկրների միջև, և՛ երկու ժողովուրդների միջև, դարեր ի վեր ռազմավարական […] ...
11:03 30.01.2025
Քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարիցՀայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն թվականի փետրվարի 1-ից: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները հայտարարագրելիս։ Այն քաղաքացիները, ովքեր մինչև […] ...
10:56 30.01.2025
CNN. Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարը կարող է ամենողբերգականը լինել վերջին տասնամյակների ընթացքումՎաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարը կարող է դառնալ ԱՄՆ-ում զոհերի թվով ամենամեծը վերջին տասնամյակների ընթացքում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հեռուստաալիքը հիշեցնում է, որ 1982 թվականին Air Florida-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Արլինգթոնն ու Վաշինգտոնը միացնող 14-րդ փողոցի կամրջին։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ զոհվել է 78 մարդ։ ...
10:40 30.01.2025
Նպատակս է ցույց տալ, որ տարիքն ընդամենը թիվ է․ Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ասել է, որ իր տարիքը չի խանգարում մոտիվացված խաղ ցույց տալուն։ «Նպատակս է ցույց տալ, որ տարիքն ընդամենը թիվ է։ Շուտով կդառնամ 37 տարեկան, և ես տարիքիս համար չեմ ամաչում։ Ուզում եմ խաղալ, մարզումներին և խաղերի ժամանակ դեմքիս միշտ ժպիտ կա։ Դեռ ուզում եմ մրցել և տիտղոսներ նվաճել»,- ասել է Լևանդովսկին […] ...
10:33 30.01.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըՀունվարի 28-30-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Ջերմուկ, Հրազդան, Գավառ քաղաքներում, Վարսեր-Գագարին, Հարթավան-Երնջատափ, Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհներին, Հատիս լեռան լանջին, Հացիկ գյուղի մոտակայքում և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 15 […] ...
10:24 30.01.2025
Անմիջապես հետաքննություն է սկսվել․ Պենտագոնի ղեկավարը՝ ավիավթարի մասինՊենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը «X» սոցիալական ցանցում հայտնել է, որ գերատեսչությունն անմիջապես սկսել է Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի հետաքննությունը։ «Անմիջապես հետաքննություն է սկսվել բանակի և պաշտպանության նախարարության կողմից»,- գրել է նա։ «Black Hawk» ռազմական ուղղաթիռի և Կանզասից 64 մարդ տեղափոխող ուղևորատար ինքնաթիռի բախումը կարող է դառնալ վերջին 15 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ամենաողբերգական ավիավթարը։ ...