Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը կասեցնելու ԵՄ խորհրդի պլանների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 01 2025
  • $
    398.27
  • RUBLE
    4.05
  • 414.32
WEATHER
--4.91 oC

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը կասեցնելու ԵՄ խորհրդի պլանների մասին

13:40 27.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԵՄ արտաքին գործերի խորհուրդը երկուշաբթի օրը որոշում կկայացնի հակասիրիական մի շարք պատժամիջոցների կասեցման մասին, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:

«Այսօր մենք կորոշենք կասեցնել էներգետիկայի, տրանսպորտի, ֆինանսական հաստատությունների ոլորտներում կիրառվող որոշ պատժամիջոցներ, որոնք խոչընդոտում են երկրի տնտեսական կայունացմանը և վերականգնման գործընթացի մեկնարկին»,- ասել է Բարրոն Բրյուսելում խորհրդի նիստից առաջ։

Նա բացատրել է, որ պատժամիջոցների այս կասեցումը կիրականացվի բոլոր սիրիացիներին քաղաքական անցման գործընթացում ընդգրկելու ակնկալիքով, ինչը կապահովի «վճռական միջոցներ՝ երաշխավորելու անվտանգությունը, ոչնչացնելու Բաշար ալ-Ասադի ռեժիմի քիմիական պաշարները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից

11:03 30.01.2025

Քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն թվականի փետրվարի 1-ից: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները հայտարարագրելիս։ Այն քաղաքացիները, ովքեր մինչև […] ...

CNN. Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարը կարող է ամենողբերգականը լինել վերջին տասնամյակների ընթացքում

10:56 30.01.2025

CNN. Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարը կարող է ամենողբերգականը լինել վերջին տասնամյակների ընթացքում

Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարը կարող է դառնալ ԱՄՆ-ում զոհերի թվով ամենամեծը վերջին տասնամյակների ընթացքում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հեռուստաալիքը հիշեցնում է, որ 1982 թվականին Air Florida-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Արլինգթոնն ու Վաշինգտոնը միացնող 14-րդ փողոցի կամրջին։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ զոհվել է 78 մարդ։ ...

Նպատակս է ցույց տալ, որ տարիքն ընդամենը թիվ է․ Լևանդովսկի

10:40 30.01.2025

Նպատակս է ցույց տալ, որ տարիքն ընդամենը թիվ է․ Լևանդովսկի

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ասել է, որ իր տարիքը չի խանգարում մոտիվացված խաղ ցույց տալուն։ «Նպատակս է ցույց տալ, որ տարիքն ընդամենը թիվ է։ Շուտով կդառնամ 37 տարեկան, և ես տարիքիս համար չեմ ամաչում։ Ուզում եմ խաղալ, մարզումներին և խաղերի ժամանակ դեմքիս միշտ ժպիտ կա։ Դեռ ուզում եմ մրցել և տիտղոսներ նվաճել»,- ասել է Լևանդովսկին […] ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

10:33 30.01.2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Հունվարի 28-30-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Ջերմուկ, Հրազդան, Գավառ քաղաքներում, Վարսեր-Գագարին, Հարթավան-Երնջատափ, Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհներին, Հատիս լեռան լանջին, Հացիկ գյուղի մոտակայքում և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 15 […] ...

Անմիջապես հետաքննություն է սկսվել․ Պենտագոնի ղեկավարը՝  ավիավթարի մասին

10:24 30.01.2025

Անմիջապես հետաքննություն է սկսվել․ Պենտագոնի ղեկավարը՝ ավիավթարի մասին

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը «X» սոցիալական ցանցում հայտնել է, որ գերատեսչությունն անմիջապես սկսել է Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի հետաքննությունը։ «Անմիջապես հետաքննություն է սկսվել բանակի և պաշտպանության նախարարության կողմից»,- գրել է նա։ «Black Hawk» ռազմական ուղղաթիռի և Կանզասից 64 մարդ տեղափոխող ուղևորատար ինքնաթիռի բախումը կարող է դառնալ վերջին 15 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ամենաողբերգական ավիավթարը։ ...

Նեյմարը ծրագրում է վերադառնալ Եվրոպա

10:16 30.01.2025

Նեյմարը ծրագրում է վերադառնալ Եվրոպա

Բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը երկկողմ համաձայնությամբ խզել էր «Ալ Հիլալի» հետ պայմանագիրը, «Սանթոս» կվերադառնա կարճ ժամանակով, հաղորդում է ge.globo-ն: 32-ամյա ֆուտբոլիստը բրազիլական ակումբի հետ կկնքի կես տարվա պայմանագիր, իսկ դրա ժամկետի ավարտից հետո կվերադառնա Եվրոպա: «Սանթոսում» տեղյակ են, որ բրազիլացին եվրոպական ֆուտբոլ վերադառնալու ցանկություն ունի: Նեյմարն «Ալ Հիլալ» էր տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին ֆրանսիական ՊՍԺ-ից: ...

BACK_TO_TOP