13:25 27.01.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրին նոր անդամների ընդգրկման հայտերի ընդունման մեկնարկի մասին:
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է առավել տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների (դասական երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարելագործմանը և խրախուսմանը` հետագայում միջազգային ասպարեզում հայկական կատարողական արվեստը ներկայացնելու նպատակով:
Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (գեղարվեստական ղեկավար՝ պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյան):
Լսումներին կարող են մասնակցել 9-18 տարեկան երաժիշտ-կատարողներ՝ երեք մասնագիտություններով՝ դաշնամուր, ջութակ և թավջութակ։
Հայտերն ընդունվում են մինչև 2025 թ. փետրվարի 5-ը ներառյալ:
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել միայն նոր հավակնորդները։
Անդամների ընտրությունը կկատարվի «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրում ընդգրկված հայաստանյան առաջատար մասնագետների կողմից՝ լսումների միջոցով:
Լսումները տեղի կունենան 2025 թ. փետրվարի 10-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել տեսաձայնագրության առցանց հղումը /Youtube, որի տևողությունը պետք է լինի 15 րոպեից ոչ պակաս: Կատարվող ծրագիրը՝ ազատ ոճի ստեղծագործություններ:
Տեսաձայնագրության առցանց հղումը և հայտաձևը (կցված է) անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Պատասխան նամակով կտրամադրվի լսումներին ներկայանալու ժամանակացույց:
10:40 30.01.2025
Նպատակս է ցույց տալ, որ տարիքն ընդամենը թիվ է․ Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ասել է, որ իր տարիքը չի խանգարում մոտիվացված խաղ ցույց տալուն։ «Նպատակս է ցույց տալ, որ տարիքն ընդամենը թիվ է։ Շուտով կդառնամ 37 տարեկան, և ես տարիքիս համար չեմ ամաչում։ Ուզում եմ խաղալ, մարզումներին և խաղերի ժամանակ դեմքիս միշտ ժպիտ կա։ Դեռ ուզում եմ մրցել և տիտղոսներ նվաճել»,- ասել է Լևանդովսկին […] ...
10:33 30.01.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըՀունվարի 28-30-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Ջերմուկ, Հրազդան, Գավառ քաղաքներում, Վարսեր-Գագարին, Հարթավան-Երնջատափ, Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհներին, Հատիս լեռան լանջին, Հացիկ գյուղի մոտակայքում և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 15 […] ...
10:24 30.01.2025
Անմիջապես հետաքննություն է սկսվել․ Պենտագոնի ղեկավարը՝ ավիավթարի մասինՊենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը «X» սոցիալական ցանցում հայտնել է, որ գերատեսչությունն անմիջապես սկսել է Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի հետաքննությունը։ «Անմիջապես հետաքննություն է սկսվել բանակի և պաշտպանության նախարարության կողմից»,- գրել է նա։ «Black Hawk» ռազմական ուղղաթիռի և Կանզասից 64 մարդ տեղափոխող ուղևորատար ինքնաթիռի բախումը կարող է դառնալ վերջին 15 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ամենաողբերգական ավիավթարը։ ...
10:16 30.01.2025
Նեյմարը ծրագրում է վերադառնալ ԵվրոպաԲրազիլացի հարձակվող Նեյմարը, որը երկկողմ համաձայնությամբ խզել էր «Ալ Հիլալի» հետ պայմանագիրը, «Սանթոս» կվերադառնա կարճ ժամանակով, հաղորդում է ge.globo-ն: 32-ամյա ֆուտբոլիստը բրազիլական ակումբի հետ կկնքի կես տարվա պայմանագիր, իսկ դրա ժամկետի ավարտից հետո կվերադառնա Եվրոպա: «Սանթոսում» տեղյակ են, որ բրազիլացին եվրոպական ֆուտբոլ վերադառնալու ցանկություն ունի: Նեյմարն «Ալ Հիլալ» էր տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին ֆրանսիական ՊՍԺ-ից: ...
10:12 30.01.2025
Թրամփը մեկնաբանել է Վաշինգտոնում ինքնաթիռի կործանումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի Ռեյգանի անվան օդանավակայանի մոտ ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բախումից կարելի էր խուսափել՝ նշելով, որ ինքնաթիռը ստանդարտ ուղու վրա էր, և ուղղաթիռի անձնակազմը պետք է փոխեր ուղղությունը։ «Ինքնաթիռը իդեալական և սովորական մոտեցում էր ցուցաբերում դեպի օդանավակայան: Ուղղաթիռը երկար ժամանակ ուղղվում էր ուղիղ դեպի այն: Գիշերը պարզկա էր, […] ...
09:47 30.01.2025
Փրկարարները դեռ չեն գտել Վաշինգտոնում ավիավթարից ողջ մնացածներինՎաշինգտոնի Ռեյգանի անվան օդանավակայանի մերձակայքում գտնվող Պոտոմակ գետի տարածքում ինքնաթիռի և ուղղաթիռի վթարի զոհերի թվում փրկարարները դեռ չեն գտել ողջ մնացածների, հայտնում է CNN-ը ՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն մինչ այժմ չի հաջողվել ջրից հանել մեկ մարդու, ով ողջ մնացած կլիներ աղետից։ Նա նաև պարզաբանել է, որ […] ...