ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրվել 20000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 01 2025
  • $
    398.27
  • RUBLE
    4.05
  • 414.32
WEATHER
--4.91 oC

ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրվել 20000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ

11:41 27.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ 2025 թ. հունվարի 27-ից շրջանառության մեջ է դրվում 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը, որը ՀՀ տարածքում հանդիսանում է օրինական վճարամիջոց և ենթակա է անվերապահ ընդունման իր անվանական արժեքով՝ առանց ժամկետային սահմանափակումների:

2024 թ. թողարկման թղթադրամի դարձերեսին  ավելացել է տեսանելի գունափոփոխ պաշտպանական հատկանիշ՝ ներքևի ձախ անկյունում անվանական արժեքն արտահայտող թվանշանը տպագրված է օպտիկապես փոփոխական ներկով:

Թղթադրամի դիմերեսին փոխվել են թողարկման տարեթիվը՝ 2024, և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը։

1999-2021 թթ. թողարկման 20000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

Ստորև ներկայացվում են 20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամի նմուշը և վերջինիս նկարագրությունը:

20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. Թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը

1.  20000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի չափերն են՝ 150 x 72 մմ: Թղթադրամը տպագրված է Hybrid™ բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, որը երկու կողմերից պոլիէսթերի բարակ շերտով պատված բամբակե թուղթ է: Թղթադրամը պարունակում է Հովհաննես Այվազովսկու դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող երկերանգ ջրանիշ: Թղթադրամի հիմնական գույնը կանաչն է:

2. Դիմերես.

  • Թղթադրամի վերին մասում խոր տպագրության եղանակով տպագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
  • Թղթադրամի ձախ հատվածում Հովհաննես Այվազովսկու դիմանկարն է և «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ» գրառումը: Դիմանկարից ձախ ուղղահայաց տպագրված են թղթադրամի անվանական արժեքը թվերով՝ «20000» և սև գույնով թղթադրամի համարանիշը՝ բաղկացած «ԵԳ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվանշաններից (թղթադրամի համարը)։ Դրանց ներքևում առկա է օպտիկապես փոփոխական ներկով տպագրված պաշտպանական հատկանիշ, որն ունի շրջանակի տեսք և պարունակում է նավի պատկեր ու հորիզոնական «լողացող» 3D վառ էլեմենտ։
  • Հովհաննես Այվազովսկու դիմանկարի ֆոնին՝ իր կտավներից հատվածներ են և նավի պատկեր։ Թղթադրամի անվանական արժեքը բառերով և թվերով՝ «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 20000» տպագրված է ներքևի աջ մասում:
  • Թղթադրամի մեջտեղում առկա է պատուհանաձև պաշտպանական ներգիծ կանաչից կապույտի գունափոխման հատկանիշով. պարունակում է «լողացող» 3D վառ պատկերներ անկյունակների տեսքով, ՀՀ դրամի գրանշանի պատկերը, ինչպես նաև «20000» ապամետաղականացված գրառումը։
  • Թղթադրամի վերևի աջ հատվածում, սև գույնով, տպագրված է թղթադրամի համարանիշը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Դրանցից աջ գտնվում է թափանցիկ պատուհան՝ նավի հստակ պատկերով։
  • Թղթադրամի աջ եզրին հորիզոնական տպագրված է թողարկման տարեթիվը «2024», և ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:
  • Տկարատեսների համար թղթադրամի ձախ և աջ եզրերին առկա են շոշափելի գծեր:

3. Դարձերես.

  • Թղթադրամի վերին մասում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» գրառումն է, իսկ դրանից ներքև՝ մանրատառաշարով կրկնվող «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ 20000 ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» բառերը և թվերը:
  • Թղթադրամի վերևի ձախ անկյունում գտնվում է թափանցիկ պատուհան՝ նավի հստակ պատկերով։
  • Թղթադրամի մեջտեղի հատվածում Հովհաննես Այվազովսկու պատկերասրահի շենքն է, նրա ծննդավայր Թեոդոսիայի համապատկերը և երկգույն մարգարտափայլ ժապավեն։
  • Թղթադրամի աջ մասում Հովհաննես Այվազովսկու արձանի պատկերն է, որից աջ առկա են ուղղահայաց «20000» թիվը և «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը։
  • Թղթադրամի ներքևի ձախ մասում օպտիկապես փոփոխական ներկով տպագրված է անվանական արժեքը թվերով՝ «20000», իսկ կենտրոնական մասում բառերով՝ «ՔՍԱՆ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ» (միագույն):

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից

11:03 30.01.2025

Քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն թվականի փետրվարի 1-ից: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները հայտարարագրելիս։ Այն քաղաքացիները, ովքեր մինչև […] ...

CNN. Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարը կարող է ամենողբերգականը լինել վերջին տասնամյակների ընթացքում

10:56 30.01.2025

CNN. Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարը կարող է ամենողբերգականը լինել վերջին տասնամյակների ընթացքում

Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարը կարող է դառնալ ԱՄՆ-ում զոհերի թվով ամենամեծը վերջին տասնամյակների ընթացքում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հեռուստաալիքը հիշեցնում է, որ 1982 թվականին Air Florida-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Արլինգթոնն ու Վաշինգտոնը միացնող 14-րդ փողոցի կամրջին։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ զոհվել է 78 մարդ։ ...

Նպատակս է ցույց տալ, որ տարիքն ընդամենը թիվ է․ Լևանդովսկի

10:40 30.01.2025

Նպատակս է ցույց տալ, որ տարիքն ընդամենը թիվ է․ Լևանդովսկի

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ասել է, որ իր տարիքը չի խանգարում մոտիվացված խաղ ցույց տալուն։ «Նպատակս է ցույց տալ, որ տարիքն ընդամենը թիվ է։ Շուտով կդառնամ 37 տարեկան, և ես տարիքիս համար չեմ ամաչում։ Ուզում եմ խաղալ, մարզումներին և խաղերի ժամանակ դեմքիս միշտ ժպիտ կա։ Դեռ ուզում եմ մրցել և տիտղոսներ նվաճել»,- ասել է Լևանդովսկին […] ...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

10:33 30.01.2025

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Հունվարի 28-30-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Ջերմուկ, Հրազդան, Գավառ քաղաքներում, Վարսեր-Գագարին, Հարթավան-Երնջատափ, Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհներին, Հատիս լեռան լանջին, Հացիկ գյուղի մոտակայքում և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 15 […] ...

Անմիջապես հետաքննություն է սկսվել․ Պենտագոնի ղեկավարը՝  ավիավթարի մասին

10:24 30.01.2025

Անմիջապես հետաքննություն է սկսվել․ Պենտագոնի ղեկավարը՝ ավիավթարի մասին

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը «X» սոցիալական ցանցում հայտնել է, որ գերատեսչությունն անմիջապես սկսել է Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի հետաքննությունը։ «Անմիջապես հետաքննություն է սկսվել բանակի և պաշտպանության նախարարության կողմից»,- գրել է նա։ «Black Hawk» ռազմական ուղղաթիռի և Կանզասից 64 մարդ տեղափոխող ուղևորատար ինքնաթիռի բախումը կարող է դառնալ վերջին 15 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ամենաողբերգական ավիավթարը։ ...

Նեյմարը ծրագրում է վերադառնալ Եվրոպա

10:16 30.01.2025

Նեյմարը ծրագրում է վերադառնալ Եվրոպա

Բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը երկկողմ համաձայնությամբ խզել էր «Ալ Հիլալի» հետ պայմանագիրը, «Սանթոս» կվերադառնա կարճ ժամանակով, հաղորդում է ge.globo-ն: 32-ամյա ֆուտբոլիստը բրազիլական ակումբի հետ կկնքի կես տարվա պայմանագիր, իսկ դրա ժամկետի ավարտից հետո կվերադառնա Եվրոպա: «Սանթոսում» տեղյակ են, որ բրազիլացին եվրոպական ֆուտբոլ վերադառնալու ցանկություն ունի: Նեյմարն «Ալ Հիլալ» էր տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին ֆրանսիական ՊՍԺ-ից: ...

BACK_TO_TOP