10:23 27.01.2025
Հունվարի 26-ին, ժամը 22։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Վ․ Գ․, ծնված 1995 թ․) և «Kia» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1979 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան շրջվել է և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածում, առկա է վառելիքի արտահոսք․ տուժածներ չկան։
Փրկարարներն ուղղել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել, փակել գազի բալոնի փականը, դադարեցրել վառելիքի արտահոսքը, ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
11:03 30.01.2025
Քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարիցՀայաստանի Հանրապետության քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման տարեկան 3000 ՀՀ դրամ վճարից՝ սկսած սույն թվականի փետրվարի 1-ից: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ Այս նախաձեռնության նպատակն է հեշտացնել և խթանել քաղաքացիների համար էլեկտրոնային ստորագրության ձեռքբերումը և օգտագործումը՝ պետական և մասնավոր թվային ծառայություններից օգտվելիս, այդ թվում՝ ֆիզիկական անձանց տարեկան եկամուտները հայտարարագրելիս։ Այն քաղաքացիները, ովքեր մինչև […] ...
10:56 30.01.2025
CNN. Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարը կարող է ամենողբերգականը լինել վերջին տասնամյակների ընթացքումՎաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարը կարող է դառնալ ԱՄՆ-ում զոհերի թվով ամենամեծը վերջին տասնամյակների ընթացքում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հեռուստաալիքը հիշեցնում է, որ 1982 թվականին Air Florida-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել Արլինգթոնն ու Վաշինգտոնը միացնող 14-րդ փողոցի կամրջին։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ զոհվել է 78 մարդ։ ...
10:40 30.01.2025
Նպատակս է ցույց տալ, որ տարիքն ընդամենը թիվ է․ Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ասել է, որ իր տարիքը չի խանգարում մոտիվացված խաղ ցույց տալուն։ «Նպատակս է ցույց տալ, որ տարիքն ընդամենը թիվ է։ Շուտով կդառնամ 37 տարեկան, և ես տարիքիս համար չեմ ամաչում։ Ուզում եմ խաղալ, մարզումներին և խաղերի ժամանակ դեմքիս միշտ ժպիտ կա։ Դեռ ուզում եմ մրցել և տիտղոսներ նվաճել»,- ասել է Լևանդովսկին […] ...
10:33 30.01.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըՀունվարի 28-30-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Ջերմուկ, Հրազդան, Գավառ քաղաքներում, Վարսեր-Գագարին, Հարթավան-Երնջատափ, Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհներին, Հատիս լեռան լանջին, Հացիկ գյուղի մոտակայքում և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա և 15 […] ...
10:24 30.01.2025
Անմիջապես հետաքննություն է սկսվել․ Պենտագոնի ղեկավարը՝ ավիավթարի մասինՊենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը «X» սոցիալական ցանցում հայտնել է, որ գերատեսչությունն անմիջապես սկսել է Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի հետաքննությունը։ «Անմիջապես հետաքննություն է սկսվել բանակի և պաշտպանության նախարարության կողմից»,- գրել է նա։ «Black Hawk» ռազմական ուղղաթիռի և Կանզասից 64 մարդ տեղափոխող ուղևորատար ինքնաթիռի բախումը կարող է դառնալ վերջին 15 տարվա ընթացքում ԱՄՆ-ի ամենաողբերգական ավիավթարը։ ...
10:16 30.01.2025
Նեյմարը ծրագրում է վերադառնալ ԵվրոպաԲրազիլացի հարձակվող Նեյմարը, որը երկկողմ համաձայնությամբ խզել էր «Ալ Հիլալի» հետ պայմանագիրը, «Սանթոս» կվերադառնա կարճ ժամանակով, հաղորդում է ge.globo-ն: 32-ամյա ֆուտբոլիստը բրազիլական ակումբի հետ կկնքի կես տարվա պայմանագիր, իսկ դրա ժամկետի ավարտից հետո կվերադառնա Եվրոպա: «Սանթոսում» տեղյակ են, որ բրազիլացին եվրոպական ֆուտբոլ վերադառնալու ցանկություն ունի: Նեյմարն «Ալ Հիլալ» էր տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին ֆրանսիական ՊՍԺ-ից: ...