Հանրապետական մաղթանք Բանակի օրվա առիթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 01 2025
  • $
    398.36
  • RUBLE
    4.11
  • 418.44
WEATHER
--6.91 oC

Հանրապետական մաղթանք Բանակի օրվա առիթով

18:57 26.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում, Հայոց բանակի օրվա կապակցությամբ` հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, կատարվեց Հանրապետական մաղթանք։

Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ ԶՈՒ սպաներ, կուրսանտներ և զինծառայողներ, ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ:

Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով օրվա խորհրդին, ի մասնավորի նշեց.

«Մարդկության հանդեպ Աստծո սերն արտահայտվեց Միածին Որդու զոհաբերությամբ: Նույն զոհաբերվող սերն առկա է հայրենիքի պաշտպանի առաքելության մեջ։ …Հիշենք մեր այն նահատակներին, ովքեր զինվորական երդմանը հավատարիմ, պատերազմների, մարտական գործողությունների ժամանակ դրսևորեցին բացառիկ քաջություն ու անձնազոհություն՝ իրենց նահատակությամբ փրկելով կյանքեր՝ համաձայն Տիրոջ խոսքի, թե «Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար» (Հովհ. 15:13)։

Հայրենիքի անվտանգությունն ու ամբողջականությունն ապահովելու փրկարար առաքելությունն իրականացնելու համար յուրքանչյուր հայորդու ուժ է տալիս հավատն առ Աստված, որ փոխանցվում է մեր Սուրբ Եկեղեցու միջոցով։ Քրիստոնյա զինվորի համար հայրենասիրությունն Աստծո և մերձավորի հանդեպ սիրո պատվիրանի կատարումն է»,-նշեց պատարագիչ Հայր Սուրբը։

Վերջում ամենքին շնորհավորելով բանակի օրվա առիթով՝ Մովսես վարդապետը Տիրոջ զորակցությունը մաղթեց Հայոց բանակի յուրաքանչյուր զինծառայողի՝ հանուն վաղվա հաղթանակների և ազգային նպատակների իրականացման։

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի մեր զինվորներին ու սպաներին, անսասան պահի հայրենի պետության սահմանները և իր խնամքի ներքո պահպանի համայն մեր ժողովրդին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ

10:00 29.01.2025

Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը երեքշաբթի հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ռուսական մամուլում Ադրբեջանի մասին հրապարակումների պատճառով առաջացած աղմուկի պատճառով, այդ թվում՝ Բաքու-Գրոզնի չվերթի կործանման հետաքննության թեմայով, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «2025 թվականի հունվարի 28-ին Արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուսական մամուլում […] ...

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

23:41 28.01.2025

Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Հունվարի 28-ին, ժամը 19:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ամրակից գյուղի սարի վրա հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:23-ին, մարվել՝ 21։53-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ. հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել […] ...

Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում՝ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի արհեստական բանականության ենթահանձնաժողովի փոխնախագահ

23:39 28.01.2025

Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում՝ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի արհեստական բանականության ենթահանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը գրառմամբ հայտնել է. «Ընտրվել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի արհեստական բանականության ենթահանձնաժողովի փոխնախագահ»։ ...

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Սպիտակ տանը հանդիպման

23:34 28.01.2025

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Սպիտակ տանը հանդիպման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրավիրել է փետրվարի 4-ին Սպիտակ տանը հանդիպման։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրավիրել է երեքշաբթի՝ փետրվարի 4-ին Սպիտակ տանը հանդիպմանը: Վարչապետ Նեթանյահուն առաջին օտարերկրյա առաջնորդն է, ով հրավիրվել է Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում»,- ասվում […] ...

ԱՄՆ-ը ՄԱԿ-ին հայտնել է, որ դուրս է գալիս Փարիզի կլիմայի համաձայնագրից

22:31 28.01.2025

ԱՄՆ-ը ՄԱԿ-ին հայտնել է, որ դուրս է գալիս Փարիզի կլիմայի համաձայնագրից

ԱՄՆ-ը ՄԱԿ-ին ծանուցել է Կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից դուրս գալու մասին, իսկ ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս կգա համաձայնագրից 2026 թվականի հունվարի 27-ին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հրամանագիր է ստորագրել հունվարի 20-ին՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։ «Հունվարի 27-ին Միացյալ […] ...

Կալլասը հայտնել է, որ Ռուբիոյի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի, Իրանի և Չինաստանի հակամարտությունը

22:26 28.01.2025

Կալլասը հայտնել է, որ Ռուբիոյի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի, Իրանի և Չինաստանի հակամարտությունը

ԵՄ դիվանագիտության ղեկավարը առաջին հեռախոսազրույցն է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը, «Իրանի ազդեցությունը» և «Չինաստանից բխող խնդիրները»։ Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում։ «Լավ խոսակցություն պետքարտուղար Ռուբիոյի հետ: Մենք քննարկել ենք գլոբալ հարցեր, որտեղ ԵՄ-ն և ԱՄՆ-ը ունեն ընդհանուր շահեր՝ ներառյալ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում, Իրանի […] ...

BACK_TO_TOP