17:53 26.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության օրվա առթիվ:
Պատմական այս օրն անկյունաքարային նշանակություն ունի Հնդկաստանի նորագույն պատմության մեջ՝ որպես անկախության հիմնարար արժեքների և սկզբունքների ամրագրման կարևոր հանգրվան:
Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդաբար ձևավորված ջերմ հարաբերությունները՝ խարսխված քաղաքակրթական ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության ու հարգանքի վրա:
Վստահ եմ, որ երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կնպաստեն փոխգործակցության նոր հորիզոնների և ուղղությունների բացահայտմանը:
Վերահաստատելով մեր երկրների միջև համագործակցության ամրապնդման անսասան հանձնառությունը՝ համոզված եմ, որ համատեղ ջանքերի միջոցով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան–Հնդկաստան հարաբերությունները:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին շարունակական առաջընթաց, խաղաղություն և բարօրություն»:
10:10 29.01.2025
Ռուբիոն ողջունում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգումըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ զրույցի ընթացքում ողջունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու Բրյուսելի որոշումը։ «Պետքարտուղարը ողջունել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգումը։ Պետքարտուղարը և գերագույն ներկայացուցիչը քննարկել են ԱՄՆ-ԵՄ համագործակցությունը ընդհանուր առաջնահերթությունների շուրջ խորացնելու ուղիները», – ասվում է հայտարարության մեջ: Բացի այդ, Ռուբիոն կոչ է արել Կալասին մեծացնել եվրոպական […] ...
10:00 29.01.2025
Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆԲաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը երեքշաբթի հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ռուսական մամուլում Ադրբեջանի մասին հրապարակումների պատճառով առաջացած աղմուկի պատճառով, այդ թվում՝ Բաքու-Գրոզնի չվերթի կործանման հետաքննության թեմայով, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «2025 թվականի հունվարի 28-ին Արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ ռուսական մամուլում […] ...
23:41 28.01.2025
Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթՀունվարի 28-ին, ժամը 19:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ամրակից գյուղի սարի վրա հրդեհ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:23-ին, մարվել՝ 21։53-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ. հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել […] ...
23:39 28.01.2025
Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ-ում՝ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի արհեստական բանականության ենթահանձնաժողովի փոխնախագահՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը գրառմամբ հայտնել է. «Ընտրվել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի արհեստական բանականության ենթահանձնաժողովի փոխնախագահ»։ ...
23:34 28.01.2025
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Սպիտակ տանը հանդիպմանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրավիրել է փետրվարի 4-ին Սպիտակ տանը հանդիպման։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչապետ Բենիամին Նեթանյահուին հրավիրել է երեքշաբթի՝ փետրվարի 4-ին Սպիտակ տանը հանդիպմանը: Վարչապետ Նեթանյահուն առաջին օտարերկրյա առաջնորդն է, ով հրավիրվել է Սպիտակ տուն Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում»,- ասվում […] ...
22:31 28.01.2025
ԱՄՆ-ը ՄԱԿ-ին հայտնել է, որ դուրս է գալիս Փարիզի կլիմայի համաձայնագրիցԱՄՆ-ը ՄԱԿ-ին ծանուցել է Կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից դուրս գալու մասին, իսկ ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս կգա համաձայնագրից 2026 թվականի հունվարի 27-ին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հրամանագիր է ստորագրել հունվարի 20-ին՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։ «Հունվարի 27-ին Միացյալ […] ...