11:20 26.01.2025
Երևանը երկարաժամկետ հեռանկարում պետք է ունենա տրանսպորտային համակարգ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես կողմ եմ, որ Երևան քաղաքն ունենա տրանսպորտ: Ես կողմ եմ, որ Երևան քաղաքն ունենա տրանսպորտ ոչ միայն այսօր, այլև հինգ տարի հետո, այլև տաս տարի հետո, այլև տասնհինգ տարի հետո: Երևան քաղաքն ունեցել է տրանսպորտային համակարգ ժամանակին՝ մետրո, տրամվայ, տրոլեյբուս, ավտոբուս: Այդ տրանսպորտային համակարգը մինչև վերջերս չի եղել:
Ինչո՞ւ չի եղել, որովհետև այդ տրանսպորտային համակարգի կառավարման հիմքում տնտեսական արդյունավետության, տնտեսական տևականության կամ տնտեսական հարատևության գաղափար և բանաձև չի դրվել, այսինքն՝ ասվել է, որ հիմա կա ինչ-որ մի տրանսպորտ, եկեք մաշենք այս տրանսպորտը, այնքան քշենք այս տրանսպորտը, մինչև կմաշվի մինչև անշարժություն, դրանից հետո թե «Գազել» կլինի, թե «Երազ» կլինի, թե ինչ կլինի՝ կլինի, դա արդեն մեր գործը չէ: Ես կողմ եմ, որ Երևանում լինի տրանսպորտ և Հայաստանում լինի տրանսպորտ: Այսօր տասնյակ գյուղերում և բնակավայրերում մենք տրանսպորտային համակարգ ներդնելու խնդիր ունենք: Մարդիկ չեն կարողանում իրենց գյուղերից տեղաշարժվել և միակ տեղաշարժվելու մեխանիզմը տաքսիներն են:
Նախ ես խոստացել եմ, որ գազելները դուրս կգան քաղաքից, և գազելները դուրս են եկել քաղաքից: Այսօր «Գազել» չկա քաղաքում, բայց այս տրանսպորտային համակարգը պետք է զարգանա, պետք է փոխվի: Հիմա էլ մետրոն ենք մաշեցնում, մինչև ե՞րբ պետք է մաշեցնենք: Դե տրամվայների հետ ի՞նչ տեղի ունեցավ, չեմ ասում, որ չստացվի, որ նախկին իշխանությունների մասին եմ խոսում: Տրոլեյբուսների հետ ի՞նչ տեղի ունեցավ, չեմ ասում, որ չստացվի, որ նախորդ իշխանության մասին եմ խոսում, բայց մենք ռազմավարական ենթակառուցվածք պետք է ունենա՞նք, թե՞ ոչ, թե՞ հիմա էլ բերել ենք MAN ավտոբուսները, ասում ենք հինգ տարում կմաշենք, դրանից հետո ինչ կլինի, կլինի: Սա՞ է մեր տրամաբանությունը: Ես համաձայն չեմ այս տրամաբանությանը, ես համաձայն եմ այն տրամաբանությանը, որ պետք է քաղաքն երկարաժամկետում ունենա տրանսպորտային համակարգ»,-ասել է նա:
22:40 27.01.2025
Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան». Նիկոլ Փաշինյան23:25 27.01.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի արտաքին օգնության դադարեցման կապակցությամբՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել արտաքին օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշման կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը տագնապով նշում է ԱՄՆ արտաքին օգնության դադարեցման մասին հայտարարությունը: Նա կոչ է անում դիտարկել լրացուցիչ հրաժարումներ՝ ապահովելու համար կարևոր զարգացման ծրագրերը»-ասել է Դյուժարիկը։ Գուտերեշն ասել է, որ […] ...
22:53 27.01.2025
Սիրելի ՛ Մաեստրո, մեծ ուրախությամբ ներկայացնում ենք Ձեր կյանքին և ստեղծագործությանը նվիրված նոր գիրքը․ Ավինյանը՝ ՄանսուրյանինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծննդյան առթիվ շնորհավորել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին․ «Սիրելի ՛ Մաեստրո, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 86-ամյակի առթիվ: Ձեր ստեղծագործական ուղին, որը հարստացրել է մեր երաժշտական մշակույթը, մշտապես ոգեշնչման աղբյուր է եղել սերունդների համար: Այսօր, մեծ ուրախությամբ, ներկայացնում ենք Ձեր կյանքին և ստեղծագործությանը նվիրված նոր գիրքը, որը լույս է տեսել Երևանի քաղաքապետարանի […] ...
22:46 27.01.2025
Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հայտերի ընդունումըՄեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հայտերի ընդունումը: Բոլոր հայտերն ընդունվում են առցանց՝ https://assf-2025.hesc.am/ կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին: Գրանցման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի մարտի 3-ը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և […] ...
22:40 27.01.2025
Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան». Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հատված է ներկայացրել «Ցեղասպանության մեխանիկան» բանտային օրագրից․ ««Ցեղասպանության մեխանիկան» 20-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ (հատված) Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ցեղասպանությունը ցեղասպանված ժողովրդի ինչպիսի հատկանիշներ է ի ցույց դնում, մտածե՞լ եք, թե ինչպես է հնարավոր դառնում ցեղասպանությունը։ Սա հասկանալու համար հարկավոր է ցեղասպանության շաբլոն տեսարան պատկերացնել։ Տվյալ ազգի՝ […] ...
22:30 27.01.2025
Հունվարի 29-ին Երևանում և մի քանի մարզում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Արարատյան 1 և 2 զանգվածների շենքերի, «Երևան պարկ» ընկերության, Լենինգրադյան փ. 21/13, 23/2, 23/7 շենքերի, Դալմայի այգիների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան […] ...
22:17 27.01.2025
Ռուսաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի ՀայաստանումԼեռնադահուկավազքի Ռուսաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում, հայտնում է ВсеПроСпорт-ը։ «Հունվարի 30-ից ուսումնամարզական հավաք կանցկացնենք Հայաստանում` Ծաղկաձորում, որտեղ կմարզվեն Ռուսաստանի հավաքականի գրեթե բոլոր դահուկորդները։ Այնտեղ կմնանք մինչև Ռուսաստանի առաջնության մեկնարկը»,- ասել է Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Յուրի Բորդավկոն։ Լեռնադահուկավազքի Ռուսաստանի առաջնությունը կանցկացվի Կազանում մարտի 1-9-ը։ ...