ՀՀ վարչապետը բացատրել է օրհներգի ու պետական օրակարգի կապը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 01 2025
  • $
    398.36
  • RUBLE
    4.11
  • 418.44
WEATHER
--3.91 oC

ՀՀ վարչապետը բացատրել է օրհներգի ու պետական օրակարգի կապը

11:06 26.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ օրհներգի թեմային։

«Հին օրհներգի և նոր օրհներգի հարց դրված չէ: Ընդամենը հետևյալի մասին է` մենք ի՞նչ բառերով ենք ուզում, որ մեր օրհներգն ավարտվի: Մինչև հիմա ավարտվում էր «բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի», այս տողերի հետ մենք ոչ մի բան չենք առաջարկել անել և չենք անում: Ընդհակառակը, այս տողերն առաջարկում ենք տանել ավելի առաջ, այսինքն` նույն տեքստի մեջ տանել առաջ, իսկ նոր տարբերակով առաջարկում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրհներգն ավարտվի «թող միշտ պանծա Հայաստան»: Ոչ մի նոր տող չի գրվում: Սրանք նաև պետության օրակարգի, այդ թվում` արտաքին և ներքին օրակարգի հետ կապված հարցեր են»,-ասել է Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրելի ՛  Մաեստրո, մեծ ուրախությամբ ներկայացնում ենք Ձեր կյանքին և ստեղծագործությանը նվիրված նոր գիրքը․ Ավինյանը՝ Մանսուրյանին

22:53 27.01.2025

Սիրելի ՛ Մաեստրո, մեծ ուրախությամբ ներկայացնում ենք Ձեր կյանքին և ստեղծագործությանը նվիրված նոր գիրքը․ Ավինյանը՝ Մանսուրյանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծննդյան առթիվ շնորհավորել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին․ «Սիրելի ՛ Մաեստրո, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 86-ամյակի առթիվ: Ձեր ստեղծագործական ուղին, որը հարստացրել է մեր երաժշտական մշակույթը, մշտապես ոգեշնչման աղբյուր է եղել սերունդների համար: Այսօր, մեծ ուրախությամբ, ներկայացնում ենք Ձեր կյանքին և ստեղծագործությանը նվիրված նոր գիրքը, որը լույս է տեսել Երևանի քաղաքապետարանի […] ...

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հայտերի ընդունումը

22:46 27.01.2025

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հայտերի ընդունումը

Մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հայտերի ընդունումը: Բոլոր հայտերն ընդունվում են առցանց՝ https://assf-2025.hesc.am/ կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին: Գրանցման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի մարտի 3-ը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և […] ...

Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան». Նիկոլ Փաշինյան

22:40 27.01.2025

Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հատված է ներկայացրել «Ցեղասպանության մեխանիկան» բանտային օրագրից․ ««Ցեղասպանության մեխանիկան» 20-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ (հատված) Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ցեղասպանությունը ցեղասպանված ժողովրդի ինչպիսի հատկանիշներ է ի ցույց դնում, մտածե՞լ եք, թե ինչպես է հնարավոր դառնում ցեղասպանությունը։ Սա հասկանալու համար հարկավոր է ցեղասպանության շաբլոն տեսարան պատկերացնել։ Տվյալ ազգի՝ […] ...

Հունվարի 29-ին Երևանում և մի քանի մարզում լույս չի լինի

22:30 27.01.2025

Հունվարի 29-ին Երևանում և մի քանի մարզում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Արարատյան 1 և 2 զանգվածների շենքերի, «Երևան պարկ» ընկերության, Լենինգրադյան փ. 21/13, 23/2, 23/7 շենքերի, Դալմայի այգիների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան […] ...

Ռուսաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում

22:17 27.01.2025

Ռուսաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում

Լեռնադահուկավազքի Ռուսաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում, հայտնում է ВсеПроСпорт-ը։ «Հունվարի 30-ից ուսումնամարզական հավաք կանցկացնենք Հայաստանում` Ծաղկաձորում, որտեղ կմարզվեն Ռուսաստանի հավաքականի գրեթե բոլոր դահուկորդները։ Այնտեղ կմնանք մինչև Ռուսաստանի առաջնության մեկնարկը»,- ասել է Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Յուրի Բորդավկոն։ Լեռնադահուկավազքի Ռուսաստանի առաջնությունը կանցկացվի Կազանում մարտի 1-9-ը։ ...

Ադրբեջանում առաջարկում են ընդունել սահմանադրություն, որը թույլ կտա այլևս ընտրություններ չանցկացնել

22:12 27.01.2025

Ադրբեջանում առաջարկում են ընդունել սահմանադրություն, որը թույլ կտա այլևս ընտրություններ չանցկացնել

Ադրբեջանի մեջլիսում բարձրացվել է նոր Սահմանադրություն ընդունելու հարցը: Նախաձեռնողները առաջարկում են մշակել գլխավոր օրենքի նոր նախագիծն ու մինչև այս տարվա վերջ ընդունել այն հանրաքվեով: Ինչո՞վ է պայմանավորված նոր սահմանադրության ընդունումը ըստ նախաձեռնողների: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Խորհրդարանի այս տարվա առաջին նիստում նոր սահմանադրություն ունենալու առաջարկը հնչեցրել է խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ […] ...

BACK_TO_TOP