Ադրբեջանը հայ գերիների նկատմամբ արգելված միջոցներ է կիրառում տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզելու նպատակով․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 01 2025
  • $
    398.36
  • RUBLE
    4.11
  • 418.44
WEATHER
--3.91 oC

Ադրբեջանը հայ գերիների նկատմամբ արգելված միջոցներ է կիրառում տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզելու նպատակով․ Փաշինյան

10:58 26.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանը հետախուզական տվյալներ ունի, որ Ադրբեջանը Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ է կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզի։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադառնալով կարծիքին, թե ոչինչ չի արվում Բաքվում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար, քանի որ նրանք իր քաղաքական հակառակորդներն են:

«Ես այնտեղ գտնվող որևէ մեկին իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում և ընդհակառակը, ավելին՝ մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է և օգտագործվում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար: Ավելին՝ մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից: Մենք շատ մտահոգված ենք այդ պրոցեսով: Այսինքն՝ Ձեր ասածով ստացվում է, եթե Ձեր խոսույթը դնենք` ստացվում է, որ մենք մի բան էլ ուրախ ենք, որ այդ մարդիկ այնտեղ են: Ոչ, այդ դատավարությունն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ, այդ մարդկանցից հոգեներգործուն արգելված միջոցներով շատ հնարավոր է, որ այնպիսի ցուցմունքներ կորզեն, որ ամենատարբեր ձևերով օգտագործեն Հայաստանի Հանրապետության դեմ: Եվ մենք այս հարցը շատ լավ և շատ խորությամբ հասկանում ենք և մեզ հաշիվ ենք տալիս»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը վստահեցրեց, որ բոլոր հասու միջոցներով փորձ է արվում այդ խնդիրը լուծել: «Այսօր կան գերտերություններ, որոնք նույն վիճակում գտնվող քաղաքացիներ ունեն տարբեր երկրներում և տարիներով չեն կարողանում հետ բերել: Մարդկային բարոյական բանը  մի կողմ դնենք, որովհետև համարելով, որ կան մարդիկ, որ համարում են, որ մենք մարդկային դիմագծից զուրկ ենք և բարոյական կանոններից զուրկ ենք:

Թող մտածեն, բայց սպառնալիք է գեներացվում Հայաստանի Հանրապետության դեմ: Ասում եմ՝ մենք գիտենք, հետախուզական տվյալներ ունենք, որ արգելված հոգեներգործության միջոցներով  Հայաստանի Հանրապետության դեմ են օգտագործելու, ցուցմունքներ են կորզելու: Մենք ո՞նց կարող ենք ասել`վայ ինչ լավ է, քաղաքական հակառակորդները գտնվում են Բաքվի բանտում: Ո՞նց կարելի է այդպես մտածել ընդհանրապես»,- թեման եզրափակեց Հայաստանի վարչապետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի արտաքին օգնության դադարեցման կապակցությամբ

23:25 27.01.2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի արտաքին օգնության դադարեցման կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել արտաքին օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշման կապակցությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը տագնապով նշում է ԱՄՆ արտաքին օգնության դադարեցման մասին հայտարարությունը: Նա կոչ է անում դիտարկել լրացուցիչ հրաժարումներ՝ ապահովելու համար կարևոր զարգացման ծրագրերը»-ասել է Դյուժարիկը։ Գուտերեշն ասել է, որ […] ...

Սիրելի ՛  Մաեստրո, մեծ ուրախությամբ ներկայացնում ենք Ձեր կյանքին և ստեղծագործությանը նվիրված նոր գիրքը․ Ավինյանը՝ Մանսուրյանին

22:53 27.01.2025

Սիրելի ՛ Մաեստրո, մեծ ուրախությամբ ներկայացնում ենք Ձեր կյանքին և ստեղծագործությանը նվիրված նոր գիրքը․ Ավինյանը՝ Մանսուրյանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծննդյան առթիվ շնորհավորել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին․ «Սիրելի ՛ Մաեստրո, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 86-ամյակի առթիվ: Ձեր ստեղծագործական ուղին, որը հարստացրել է մեր երաժշտական մշակույթը, մշտապես ոգեշնչման աղբյուր է եղել սերունդների համար: Այսօր, մեծ ուրախությամբ, ներկայացնում ենք Ձեր կյանքին և ստեղծագործությանը նվիրված նոր գիրքը, որը լույս է տեսել Երևանի քաղաքապետարանի […] ...

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հայտերի ընդունումը

22:46 27.01.2025

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հայտերի ընդունումը

Մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2025» մրցույթի հայտերի ընդունումը: Բոլոր հայտերն ընդունվում են առցանց՝ https://assf-2025.hesc.am/ կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին: Գրանցման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի մարտի 3-ը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և […] ...

Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան». Նիկոլ Փաշինյան

22:40 27.01.2025

Բանտային օրագիր. «Ցեղասպանության մեխանիկան». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հատված է ներկայացրել «Ցեղասպանության մեխանիկան» բանտային օրագրից․ ««Ցեղասպանության մեխանիկան» 20-ը օգոստոսի, 2009թ., «Երևան-Կենտրոն» ՔԿՀ (հատված) Դուք երբևէ մտածե՞լ եք, թե ցեղասպանությունը ցեղասպանված ժողովրդի ինչպիսի հատկանիշներ է ի ցույց դնում, մտածե՞լ եք, թե ինչպես է հնարավոր դառնում ցեղասպանությունը։ Սա հասկանալու համար հարկավոր է ցեղասպանության շաբլոն տեսարան պատկերացնել։ Տվյալ ազգի՝ […] ...

Հունվարի 29-ին Երևանում և մի քանի մարզում լույս չի լինի

22:30 27.01.2025

Հունվարի 29-ին Երևանում և մի քանի մարզում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Արարատյան 1 և 2 զանգվածների շենքերի, «Երևան պարկ» ընկերության, Լենինգրադյան փ. 21/13, 23/2, 23/7 շենքերի, Դալմայի այգիների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան […] ...

Ռուսաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում

22:17 27.01.2025

Ռուսաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում

Լեռնադահուկավազքի Ռուսաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում, հայտնում է ВсеПроСпорт-ը։ «Հունվարի 30-ից ուսումնամարզական հավաք կանցկացնենք Հայաստանում` Ծաղկաձորում, որտեղ կմարզվեն Ռուսաստանի հավաքականի գրեթե բոլոր դահուկորդները։ Այնտեղ կմնանք մինչև Ռուսաստանի առաջնության մեկնարկը»,- ասել է Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Յուրի Բորդավկոն։ Լեռնադահուկավազքի Ռուսաստանի առաջնությունը կանցկացվի Կազանում մարտի 1-9-ը։ ...

BACK_TO_TOP