Իշխանության պլաններում արտահերթ ընտրություններ չկան․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 01 2025
  • $
    398.36
  • RUBLE
    4.11
  • 418.44
WEATHER
-0.91 oC

Իշխանության պլաններում արտահերթ ընտրություններ չկան․ Փաշինյան

22:23 25.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իշխանության պլաններում արտահերթ ընտրություններ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք սոցցանցերում նրա ակտիվությունը հուշում է արտահերթ ընտրությունների պատրաստվելու մտադրության մասին։

«Միանշանակ՝ ոչ, մեր պլաններում արտահերթ ընտրություններ չկան: Եվ ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ արտահերթ ընտրությունների նախապատրաստության մասին խոսակցություններ եղել են միշտ, այսինքն՝ այդտեղ նորություն չկա»,- ընդգծեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ սոցցանցերում վերջին շրջանում իր ակտիվությունը պայմանավորված է ավելի մեծ թափանցիկություն ապահովելու և ավելի շատ մարդկանց հետ հաղորդակցության մեջ լինելու անհրաժեշտությունից։

«Ցանկացած չեզոք դիտորդ պիտի նկատած լինի, որ ոչ միայն քաղաքացիների հետ շփումից չեմ խուսափել երբեք, այլ ընդհակառակը՝ ես ինքս եմ առիթներ փնտրում նման շփումների համար: Եվ դա բխում է մի պարզ իրողությունից՝ մեր Կառավարության և իմ՝ վարչապետ դառնալու հանգամանքներից, ծագումնաբանությունից, կարճ ասած՝ ժողովրդավարությունից»,- վստահեցրեց ՀՀ վարչապետը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինձագին գերազանցել է Ալեգրիի ռեկորդը

20:40 27.01.2025

Ինձագին գերազանցել է Ալեգրիի ռեկորդը

Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում «Լեչեին» հաղթելուց հետո «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերազանցել է Մասիմիլիանո Ալեգրիի ռեկորդը։ Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ 48-ամյա Ինձագին Իտալիայի առաջնության պատմության մեջ ամենաարագն է 200 հաղթանակ տարել։ Այդ ցուցանիշին նա հասել է 332 խաղում, իսկ Ալեգրին` 338։ Սիմոնե Ինձագին, բացի «Ինտերից», Ա Սերիան ներկայացնող ակումբներից 2016-2021թթ. […] ...

Գազայում հայտնաբերվել են նախկինում սպանված ինը պաղեստինցիներ

20:32 27.01.2025

Գազայում հայտնաբերվել են նախկինում սպանված ինը պաղեստինցիներ

Անցած 24 ժամվա ընթացքում պաղեստինցի բուժաշխատողները հայտնաբերել են Գազայի հատվածում ավելի վաղ մահացած ինը մարդու դի: Նման տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում 9 պաղեստինցիների դի է հայտնաբերվել, 11-ը վիրավորվել են»,- ասվում է փաստաթղթում։ Բժիշկները հավելել են, որ 2023 թվականի հոկտեմբերից, իրենց տվյալներով, Գազայում սպանվածների թիվը հասել է 47,317-ի, […] ...

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա

20:20 27.01.2025

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա

Հունվարի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Սաուդյան Արաբիա։ Ակնկալվում է, որ այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, առևտրի ծավալները մեծացնելուն ուղղված քայլերը և թուրք-սաուդական համակարգող խորհրդի աշխատանքները, հայտնում է ermenihaber-ը։ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև առևտրաշրջանառության ծավալները 2024-ի դրությամբ կազմել են 8 մլրդ դոլար, որից շուրջ 4 միլիարդի արտահանանումն իրականացվել է Թուրքիայի կողմից։ Նախատեսվում է, […] ...

Սպերցյանը աչքի է ընկել ընկերական խաղում

20:10 27.01.2025

Սպերցյանը աչքի է ընկել ընկերական խաղում

«Կրասնոդարը» պատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին և Արաբական Միացյալ Էմիրություններում ընկերական խաղում մրցել է չինական «Չենդու Ռունչենի» դեմ: Գրանցվել է 1-1 հաշիվը։ Ռուսական ակումբի մեկնարկային կազմում էր թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 26-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել կիսապաշտպան Կևին Լենինիին։ Մուրադ Մուսաևի թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունվարի 30-ին՝ մրցելով […] ...

Էդգար Արսենյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ

20:05 27.01.2025

Էդգար Արսենյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի 27-ի հրամանով՝ Էդգար Արսենի Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 22-ին տեղի էր ունեցել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը […] ...

SHANTNEWS

20:00 27.01.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP