15:35 25.01.2025
«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողովն այս շաբաթ հյուրընկալել է Երեւանի եւ ՀՀ մարզերի մի շարք դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների:
Երեւանի թիվ 45 հիմնական դպրոցի աշակերտների հետ «Բաց դասն» անցկացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Երեւանի Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 հիմնական դպրոցի աշակերտները հանդիպել են ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանի հետ։
Պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Ալխաս Ղազարյանն ու Ջուլիետա Ազարյանը հյուրընկալել են Հրազդանի Լեւոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
Խորհրդարանական Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Երեւանի Նիկոլայ Գոգոլի անվան համար 35 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:
Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցի աշակերտները զրուցել են պատգամավորներ Մարինա Ղազարյանի եւ Տիգրան Պարսիլյանի հետ, իսկ Արարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցի ներկայացուցիչներին հյուրընկալել են խորհրդարանականներ Կարեն Համբարձումյանն ու Տաթեւիկ Գասպարյանը:
Մայրաքաղաքի թիվ 156 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին ընդունել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:
Պատգամավոր Սոնա Ղազարյանի հյուրերը Երեւանի Գեւորգ Արշակյանի անվան թիվ 22 հիմնական դպրոցի սաներն էին:
Երեւանի Գուրգեն Մահարու անվան թիվ 176 հիմնական դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հանդիպումը խորհրդարանականներ Էդգար Հակոբյանի ու ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի հետ էր:
Հյուրերը եղել են խորհրդարանի թանգարանում ու գրադարանում, հետեւել նիստերի աշխատանքին:
20:40 27.01.2025
Ինձագին գերազանցել է Ալեգրիի ռեկորդըԻտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում «Լեչեին» հաղթելուց հետո «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերազանցել է Մասիմիլիանո Ալեգրիի ռեկորդը։ Այս մասին հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։ 48-ամյա Ինձագին Իտալիայի առաջնության պատմության մեջ ամենաարագն է 200 հաղթանակ տարել։ Այդ ցուցանիշին նա հասել է 332 խաղում, իսկ Ալեգրին` 338։ Սիմոնե Ինձագին, բացի «Ինտերից», Ա Սերիան ներկայացնող ակումբներից 2016-2021թթ. […] ...
20:32 27.01.2025
Գազայում հայտնաբերվել են նախկինում սպանված ինը պաղեստինցիներԱնցած 24 ժամվա ընթացքում պաղեստինցի բուժաշխատողները հայտնաբերել են Գազայի հատվածում ավելի վաղ մահացած ինը մարդու դի: Նման տվյալներ է հրապարակել Գազայի առողջապահության նախարարությունը Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում 9 պաղեստինցիների դի է հայտնաբերվել, 11-ը վիրավորվել են»,- ասվում է փաստաթղթում։ Բժիշկները հավելել են, որ 2023 թվականի հոկտեմբերից, իրենց տվյալներով, Գազայում սպանվածների թիվը հասել է 47,317-ի, […] ...
20:20 27.01.2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան ԱրաբիաՀունվարի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Սաուդյան Արաբիա։ Ակնկալվում է, որ այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, առևտրի ծավալները մեծացնելուն ուղղված քայլերը և թուրք-սաուդական համակարգող խորհրդի աշխատանքները, հայտնում է ermenihaber-ը։ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև առևտրաշրջանառության ծավալները 2024-ի դրությամբ կազմել են 8 մլրդ դոլար, որից շուրջ 4 միլիարդի արտահանանումն իրականացվել է Թուրքիայի կողմից։ Նախատեսվում է, […] ...
20:10 27.01.2025
Սպերցյանը աչքի է ընկել ընկերական խաղում«Կրասնոդարը» պատրաստվում է մրցաշրջանի երկրորդ հատվածին և Արաբական Միացյալ Էմիրություններում ընկերական խաղում մրցել է չինական «Չենդու Ռունչենի» դեմ: Գրանցվել է 1-1 հաշիվը։ Ռուսական ակումբի մեկնարկային կազմում էր թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 26-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել կիսապաշտպան Կևին Լենինիին։ Մուրադ Մուսաևի թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունվարի 30-ին՝ մրցելով […] ...
20:05 27.01.2025
Էդգար Արսենյանը՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի 27-ի հրամանով՝ Էդգար Արսենի Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 22-ին տեղի էր ունեցել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը […] ...