20:30 24.01.2025
Սիրիայի նոր իշխանությունները ձգտում են, որ երկիրը դառնա համաարաբական նախագծի մաս՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում ԱԳ նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ բանակցություններից հետո Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում։
«Սիրիան ձգտում է դառնալ արաբական համապարփակ նախագծի մաս, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովմանը։ Ալ-Շիբանին նաև հույս է հայտնել, որ տարածաշրջանային կառույցներում Սիրիայի մասնակցությունը կավելանա:
Սիրիան Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) մի մասն է, և մենք սպասում ենք նրա հանդիպմանը՝ դրան մասնակցելու համար»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Սիրիան «նոր ճանապարհի վրա իր արաբ եղբայրների աջակցության կարիքն ունի»։
Հունվարի 24-ին Սաուդյան Արաբիայի արտգործնախարարն այցելել է Դամասկոս, որտեղ բանակցություններ է վարել Սիրիայի նոր վարչակազմի ղեկավարի հետ։ Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի նախորդ այցը Սիրիա տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլին։
11:41 26.01.2025
2024թ. մենք ունեցել ենք վերջին 15-20 տարվա ամենահանդարտ իրավիճակը․ ՓաշինյանՏարածաշրջանում և տարածաշրջանից դուրս կան ուժեր, ովքեր խնդիր են դրել նոր էսկալացիա ձևավորել, նոր էսկալացիա գեներացնել: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվ այդ էսկալացիաների գեներացման կարևորագույն հատվածն այդ կոպիտ ասած, կներեք ոչ քաղաքական, ոչ դիվանագիտական բառապաշարի համար, ամեն ինչ սկսվում է լեզվակռվից: Եվ շատ դեպքերում հայտնի ուժերը փորձ […] ...
11:20 26.01.2025
Այսօր «Գազել» չկա քաղաքում, բայց այս տրանսպորտային համակարգը պետք է զարգանա, պետք է փոխվի․ ՓաշինյանԵրևանը երկարաժամկետ հեռանկարում պետք է ունենա տրանսպորտային համակարգ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես կողմ եմ, որ Երևան քաղաքն ունենա տրանսպորտ: Ես կողմ եմ, որ Երևան քաղաքն ունենա տրանսպորտ ոչ միայն այսօր, այլև հինգ տարի հետո, այլև տաս տարի հետո, այլև տասնհինգ տարի հետո: Երևան քաղաքն ունեցել է […] ...
11:06 26.01.2025
ՀՀ վարչապետը բացատրել է օրհներգի ու պետական օրակարգի կապըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ օրհներգի թեմային։ «Հին օրհներգի և նոր օրհներգի հարց դրված չէ: Ընդամենը հետևյալի մասին է` մենք ի՞նչ բառերով ենք ուզում, որ մեր օրհներգն ավարտվի: Մինչև հիմա ավարտվում էր «բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի», այս տողերի հետ մենք ոչ մի բան չենք առաջարկել անել […] ...
10:58 26.01.2025
Ադրբեջանը հայ գերիների նկատմամբ արգելված միջոցներ է կիրառում տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզելու նպատակով․ ՓաշինյանՀայաստանը հետախուզական տվյալներ ունի, որ Ադրբեջանը Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ է կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզի։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադառնալով կարծիքին, թե ոչինչ չի արվում Բաքվում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար, քանի որ նրանք իր քաղաքական հակառակորդներն են: […] ...
10:52 26.01.2025
Փարիզը Բաքվին կոչ է անում դադարեցնել Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցներին աջակցելըՖրանսիան է համարում Բաքվի աջակցությունը Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցներին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Լեկորնուն։ ««Բաքվի խումբը» կրկին փորձեց ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Մեր անդրծովյան տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող այս ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»,- գրել է նա X-ում։ Այսպես է նախարարը պատասխանել Բաքվի նախաձեռնող խմբին, […] ...
10:37 26.01.2025
Թրամփն ասել է, որ շուտով ԱՄՆ տարածքը կարող է զգալիորեն մեծանալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ տարածքը շուտով կարող է զգալիորեն մեծանալ։ Այդ մասին նա հայտարարել է Լաս Վեգասում ելույթ ունենալիս։ «Մոտ ապագայում մեր երկիրը կարող է զգալիորեն մեծանալ»,- ասել է նախագահը։ Նա չի բացատրել, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ։ Ամերիկացի նոր առաջնորդը նախկինում բազմիցս հանդես է եկել ԱՄՆ-ին Կանադայի միանալու […] ...