Վարչապետը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 01 2025
  • $
    398.97
  • RUBLE
    4.07
  • 418.48
WEATHER
--3.91 oC

Վարչապետը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

19:32 24.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: Մասնավորապես, երկրի ղեկավարն անդրադարձել է Իրական Հայաստանի ռազմավարությանը, Սփյուռքի հետ հարաբերություններին, ինքնության պահպանմանը, Հայաստանի տնտեսական զարգացմանը, պետական կառավարման համակարգի խնդիրներին և իրականացվող բարեփոխումների ընթացքին, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմագրավելու ուղղությամբ Կառավարության քայլերին:

Վարչապետ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Շվեյցարիա ավարտվել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշտարակ քաղաքում այրվել է վագոն-տնակ

10:24 26.01.2025

Աշտարակ քաղաքում այրվել է վագոն-տնակ

Հունվարի 26-ին, ժամը 02:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։57-ին։ Այրվել է […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

10:00 26.01.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Հրդեհ Միրաքյան փողոցում

23:50 25.01.2025

Հրդեհ Միրաքյան փողոցում

Հունվարի 25-ին, ժամը 18:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միրաքյան փողոցում գտնվող գրասենյակի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

ՃՏՊ Հրազդան քաղաքում

23:45 25.01.2025

ՃՏՊ Հրազդան քաղաքում

Հունվարի 25-ին, ժամը 20:17-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ա., ծնված 2003 թ.) դուրս է եկել ճանապարհի […] ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

23:26 25.01.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը: Հարցուպատասխանը ներկայացվում է ամբողջությամբ: Պետրոս Ղազարյան – Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին: Այսօր մենք կզրուցենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բարի երեկո, պարոն Փաշինյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ: Պետրոս Ղազարյան – Մենք այսօր կզրուցենք […] ...

ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարի թեկնածուն ընթացակարգային քվեարկություն է անցել Սենատում

22:50 25.01.2025

ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարի թեկնածուն ընթացակարգային քվեարկություն է անցել Սենատում

ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարի թեկնածու Սքոթ Բեսենտը ընթացակարգային քվեարկություն է անցել Կոնգրեսի Սենատում։ Հանդիպումը հեռարձակվել է C-SPAN հեռուստաալիքով։ Նախատեսվում է, որ Բեսենտի հաստատման վերջնական քվեարկությունը, ում թեկնածությունն առաջադրել է Ամերիկայի նոր առաջնորդ Դոնալդ Թրամփը, կկայանա հունվարի 27-ին։ Դրան կողմ է արտահայտվել 67 սենատոր, դեմ՝ 23։ Հունվարի 21-ին ԱՄՆ Սենատի Ֆինանսական կոմիտեն խորհուրդ է տվել վերին […] ...

BACK_TO_TOP