19:36 24.01.2025
ԱՄՆ Պետդեպարտամենտը դադարեցրել է անձնագրերում սեռը փոխելու և գենդերային սյունակում գծիկով նույնականացման քարտեր տրամադրելու դիմումների մշակումը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանից հետո, որով ճանաչում են միայն արական և իգական սեռերը:
Ինչպես գրում է The Guardian թերթը, այս կարգադրությունը տվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Միացյալ Նահանգների պաշտոնական քաղաքականությունն այն է, որ մարդու սեռը չի կարող փոխվել: Անձնագրերում պետք է օգտագործվի «սեռ» բառը, այլ ոչ թե «գենդեր»»,- ասվում է փաստաթղթում:
Հունվարի 21-ին Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով ճանաչում է ԱՄՆ-ում երկու անփոփոխ սեռերը՝ արական և իգական, և մերժում է այսպես կոչված գենդերային գաղափարախոսությունը։ Նրա կողմնակիցների այն պնդումը, որ տղամարդիկ կարող են իրենց կին ճանաչել, իսկ կանայք՝ տղամարդիկ, ճանաչվում է որպես կեղծ: Բոլոր դաշնային գործակալություններից պահանջվում է հեռացնել ցանկացած տեղեկատվություն, որը խթանում կամ պարտադրում է գենդերային գաղափարախոսությունը և նրանց արգելվում է օգտագործել պետական ֆինանսավորումը նման գաղափարներ տարածելու համար: Արգելվում է նաև սեռափոխության բժշկական պրոցեդուրաներ իրականացնել պետական միջոցների հաշվին։
10:58 26.01.2025
Ադրբեջանը հայ գերիների նկատմամբ արգելված միջոցներ է կիրառում տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզելու նպատակով․ ՓաշինյանՀայաստանը հետախուզական տվյալներ ունի, որ Ադրբեջանը Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ է կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզի։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում անդրադառնալով կարծիքին, թե ոչինչ չի արվում Բաքվում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար, քանի որ նրանք իր քաղաքական հակառակորդներն են: […] ...
10:52 26.01.2025
Փարիզը Բաքվին կոչ է անում դադարեցնել Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցներին աջակցելըՖրանսիան է համարում Բաքվի աջակցությունը Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակիցներին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Լեկորնուն։ ««Բաքվի խումբը» կրկին փորձեց ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը Նոր Կալեդոնիայում։ Մեր անդրծովյան տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող այս ապարդյուն փորձերն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն»,- գրել է նա X-ում։ Այսպես է նախարարը պատասխանել Բաքվի նախաձեռնող խմբին, […] ...
10:37 26.01.2025
Թրամփն ասել է, որ շուտով ԱՄՆ տարածքը կարող է զգալիորեն մեծանալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ տարածքը շուտով կարող է զգալիորեն մեծանալ։ Այդ մասին նա հայտարարել է Լաս Վեգասում ելույթ ունենալիս։ «Մոտ ապագայում մեր երկիրը կարող է զգալիորեն մեծանալ»,- ասել է նախագահը։ Նա չի բացատրել, թե ինչպես կարող է դա տեղի ունենալ։ Ամերիկացի նոր առաջնորդը նախկինում բազմիցս հանդես է եկել ԱՄՆ-ին Կանադայի միանալու […] ...
10:24 26.01.2025
Աշտարակ քաղաքում այրվել է վագոն-տնակՀունվարի 26-ին, ժամը 02:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի վագոն-տնակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։57-ին։ Այրվել է […] ...
10:00 26.01.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
23:50 25.01.2025
Հրդեհ Միրաքյան փողոցումՀունվարի 25-ին, ժամը 18:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միրաքյան փողոցում գտնվող գրասենյակի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...