18:06 23.01.2025
Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 35-ամյա երիտասարդը մոտը պահում է թմրանյութ և «Տելեգրամ» հավելվածի միջոցով զբաղվում թմրամիջոցների իրացմամբ:
Հունվարի 8-ին՝ կեսօրից քիչ անց, Գյումրիի Բաղրամյան փողոցում, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվեց և իր վարած «Մերսեդեսով» հանդերձ տեղափոխվեց Ամասիայի համայնքային բաժին:
Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ նախորդ օրը մի կայքէջից ստացել է վարձատրության դիմաց թմրանյութ տեղադրելու առաջարկ, երեկոյան ութին Երևանի մոտակայքում, պայմանավորված տեղից, վերցրել է կպչուն ժապավենի չորս փաթեթ, որոնք պետք է տեղադրեր Գյումրիում, ինչը, սակայն, իրավապահները կանխել են:
35-ամյա երիտասարդը հավելեց, որ նույն կայքէջից նման առաջարկ էր ստացել նաև դեկտեմբերի 30-ին, Երևանի տարբեր վայրերում տեղադրել էր չորս փաթեթ, իսկ որպես վարձատրություն ստացել էր կես գրամ մարիխուանա, որն անձամբ օգտագործել էր:
Դատարանի որոշմամբ հունվարի 10-ին «Մերսեդեսի» խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված կաթուցիչ ու երկու փաթեթ, նաև կրիստալի նմանվող զանգվածով մեկ փաթեթ:
Նախաքննությունը շարունակվում է:
22:57 23.01.2025
Գազայի հատվածի համաձայնագրի նոր փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն երկու շաբաթիցԳազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի քննարկման շուրջ բանակցությունները կսկսվեն երկու շաբաթից։ Դա հաստատել է Հորդանան գետի արեւմտյան ափի ՀԱՄԱՍ բջիջի ղեկավար Զահեր Ջաբարինը։ «Երկու շաբաթից կսկսվեն բանակցությունները համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ, որի ընթացքում կքննարկվեն երեք հիմնական կետեր»,-ասել է Ջաբարին, նրա խոսքերը մեջբերված են ՀԱՄԱՍ-ի հեռագրային ալիքում։ Հորդանան գետի արեւմտյան ափի զինյալների ղեկավարը նաեւ ընդգծել […] ...
22:47 23.01.2025
Ես գտնում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները այսօր շատ պրակտիկ հողի վրա են. Շիրակ Թորոսյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պատմաբան Շիրակ Թորոսյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ պատգամավորի՝ վարչապետին ուղղված հարցին բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության դրսևորումների մասին: Հյուրը անդրադարձել է նաև վերջին քաղաքական զարգացումներին՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթին, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարած այցին և, ընդհանուր առմամբ, […] ...
22:43 23.01.2025
Իսրայելը հույս ունի Թրամփի օրոք համագործակցել ԱՄՆ-ի հետԻսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որում նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած նոր վարչակազմի օրոք երկու երկրների միջև հետագա սերտ համագործակցություն կլինի: Նա նաև իր գործընկերոջը հրավիրել է այցելել Իսրայել և համաձայնել է շուտով հանդիպել նրա հետ։ «Կարևոր զրույց ունեցա ԱՄՆ […] ...
22:33 23.01.2025
Բելառուսում վաղաժամկետ քվեարկության եռօրյա մասնակցությունը կազմել է 27,15 տոկոսԲելառուսի ընտրողների ավելի քան մեկ քառորդը երեք օր շուտ է քվեարկել Բելառուսի նախագահական ընտրություններում: Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ «երեք օրվա ընթացքում Բելառուսի Հանրապետության նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի 27,15%-ը»։ Ընտրողների ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Բրեստի և Վիտեբսկի մարզերում, որտեղ քվեարկել է ընտրողների համապատասխանաբար 30,66%-ը և 27,47%-ը։ Գոմելի շրջանում […] ...
22:28 23.01.2025
Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցերԴավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել հայազգի անվանի գիտնական, մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արտեմ Փաթափությանի հետ, ով 2021 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Փաթափությանի բացառիկ ներդրումն ու գիտական ձեռքբերումները համաշխարհային գիտության ոլորտում՝ ընդգծելով, որ գիտության և կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։ Վարչապետը […] ...
22:26 23.01.2025
Գուտերեշը դեռ չի պլանավորում հանդիպել Թրամփի հետՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դեռ չի ծրագրում մեկնել Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ «Դեռևս հայտարարություններ չունեմ գլխավոր քարտուղարի այցերի հետ կապված»,- ասել է նա՝ ի պատասխան հարակից հարցի։ ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի […] ...