16:41 23.01.2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ.
«Մեծարգո՛ գործընկերներ,
Նորին գերազանցություն տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Հարգարժա՛ն հյուրեր,
Ինձ համար մեծագույն պատիվ է հյուրընկալել Հայաստանի բարեկամ երկրների խորհրդարանների բարձրաստիճան ներկայացուցիչներին մեկ ընդհանուր ձեւաչափի շրջանակում: Այս կապակցությամբ առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Էստոնիայի խորհրդարանի խոսնակ, իմ լավ բարեկամ պարոն Լաուրի Հուսարին Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձեւաչափի շրջանակում Հայաստանում հանդիպում կազմակերպելու գաղափարն առաջ քաշելու համար: Միեւնույն ժամանակ, որպես ձեւաչափի համակարգող երկիր, երախտագիտությունս եմ հայտնում լատվիական կողմին՝ Լատվիայի խորհրդարանի խոսնակ տիկին Դաիգա Միերինյայի գլխավորությամբ: Միջոցառման նախապատրաստական աշխատանքները ստանձնելու համար մենք շատ շնորհակալ ենք բոլոր երկրներին եւ ուրախ եմ, որ մեզ, իսկապես, հաջողվել է կառուցել ամուր քաղաքական երկխոսություն եւ գործընկերություն: Անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունն այն արժեքներն են, որոնք ավելի ու ավելի են մերձեցնում համախոհ երկրներին եւ ժողովուրդներին:
Հայաստանը մեծապես գնահատում է խոչընդոտներով լի ճանապարհին իր բարեկամների աջակցությունը ծավալապաշտական նկրտումների այս ժամանակաշրջանում: Աշխարհաքաղաքական զարգացումները, պատերազմն Ուկրաինայում եւ այլուր լրջագույն ազդակ են առ այն, որ ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում մեծագույն սպառնալիքի տակ է: Այս առումով հավատացած եմ, որ համընդհանուր մարդկային արժեքները միահամուռ ուժերով պաշտպանելը, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում տեւական խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ գործուն ջանքեր գործադրելը սպառնալիքների եւ մարտահրավերների դեմ պայքարի լավագույն միջոցներն են:
Չնայած այն բոլոր անվտանգային սպառնալիքներին, որոնց վերջին տարիներին Հայաստանը բախվում է՝ մենք հաստատակամ ենք եվրաինտեգրման գործընթացի առաջմղման հարցում եւ ակնկալում ենք, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը:
Ցանկանում եմ հատուկ ընդգծել վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի կարեւորությունը, ինչը շատ հստակ քաղաքական ուղերձ է հայ ժողովրդին:
Մեծապես կարեւորում եմ ՀՀ-ԵՄ համագործակցությունը «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակում, ինչը, վստահաբար, կնպաստի Հայաստանի դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաեւ ճգնաժամային իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության լոգիստիկ կարողությունների ամրապնդմանը:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը բարենպաստ ազդեցություն ունի անվտանգության ապահովման գործում, հատկապես այն թշնամական հռետորաբանության պայմաններում, որին մենք ականատես ենք լինում:
Չեմ կարող չանդրադառնալ Արեւելյան գործընկերության նշանակալի դերին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, որը մեզ համար ճանապարհ է հարթել Եվրամիության հետ դեպի ավելի ամուր եւ խորը համագործակցություն:
Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:
Հայաստանի տեսլականն արտահայտված է Կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, որն ուղղված է տարածաշրջանային բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ հիմնվելով ինքնիշխանության, իրավահավասարության, տարածքային ամբողջականության եւ փոխադարձության սկզբունքների վրա:
Խաղաղ եւ ժողովրդավարական Հարավային Կովկասը կարեւոր է ոչ միայն Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի, այլեւ ԵՄ-ի եւ ավելի լայն Եվրոպայի համար: Մենք կարծում ենք, որ այն կարող է «Գլոբալ դարպասի» մաս դառնալ:
Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջնային է հայ գերիների հրատապ եւ անվտանգ վերադարձը:
Խաղաղության պայմանագիրը դեռեւս ստորագրված չէ: Քննարկվող հոդվածների մեծ մասը համաձայնեցվել է: Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել, այլեւ հիմնարար ու լիարժեք պատասխաններ տալ առկա խնդիրներին: Ցավոք, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի:
Ամփոփելով ելույթս՝ կցանկանայի փաստել՝ խաղաղությունը եւ ժողովրդավարությունը կայուն զարգացման եւ բարեկեցության գրավականներն են:
Մաղթում եմ արդյունավետ աշխատանք:
Եվ եւս մեկ անգամ շնորհակալություն»:
22:57 23.01.2025
Գազայի հատվածի համաձայնագրի նոր փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն երկու շաբաթիցԳազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի քննարկման շուրջ բանակցությունները կսկսվեն երկու շաբաթից։ Դա հաստատել է Հորդանան գետի արեւմտյան ափի ՀԱՄԱՍ բջիջի ղեկավար Զահեր Ջաբարինը։ «Երկու շաբաթից կսկսվեն բանակցությունները համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ, որի ընթացքում կքննարկվեն երեք հիմնական կետեր»,-ասել է Ջաբարին, նրա խոսքերը մեջբերված են ՀԱՄԱՍ-ի հեռագրային ալիքում։ Հորդանան գետի արեւմտյան ափի զինյալների ղեկավարը նաեւ ընդգծել […] ...
22:47 23.01.2025
Ես գտնում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները այսօր շատ պրակտիկ հողի վրա են. Շիրակ Թորոսյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պատմաբան Շիրակ Թորոսյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ պատգամավորի՝ վարչապետին ուղղված հարցին բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության դրսևորումների մասին: Հյուրը անդրադարձել է նաև վերջին քաղաքական զարգացումներին՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթին, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարած այցին և, ընդհանուր առմամբ, […] ...
22:43 23.01.2025
Իսրայելը հույս ունի Թրամփի օրոք համագործակցել ԱՄՆ-ի հետԻսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որում նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած նոր վարչակազմի օրոք երկու երկրների միջև հետագա սերտ համագործակցություն կլինի: Նա նաև իր գործընկերոջը հրավիրել է այցելել Իսրայել և համաձայնել է շուտով հանդիպել նրա հետ։ «Կարևոր զրույց ունեցա ԱՄՆ […] ...
22:33 23.01.2025
Բելառուսում վաղաժամկետ քվեարկության եռօրյա մասնակցությունը կազմել է 27,15 տոկոսԲելառուսի ընտրողների ավելի քան մեկ քառորդը երեք օր շուտ է քվեարկել Բելառուսի նախագահական ընտրություններում: Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ «երեք օրվա ընթացքում Բելառուսի Հանրապետության նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի 27,15%-ը»։ Ընտրողների ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Բրեստի և Վիտեբսկի մարզերում, որտեղ քվեարկել է ընտրողների համապատասխանաբար 30,66%-ը և 27,47%-ը։ Գոմելի շրջանում […] ...
22:28 23.01.2025
Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցերԴավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել հայազգի անվանի գիտնական, մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արտեմ Փաթափությանի հետ, ով 2021 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Փաթափությանի բացառիկ ներդրումն ու գիտական ձեռքբերումները համաշխարհային գիտության ոլորտում՝ ընդգծելով, որ գիտության և կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։ Վարչապետը […] ...
22:26 23.01.2025
Գուտերեշը դեռ չի պլանավորում հանդիպել Թրամփի հետՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դեռ չի ծրագրում մեկնել Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ «Դեռևս հայտարարություններ չունեմ գլխավոր քարտուղարի այցերի հետ կապված»,- ասել է նա՝ ի պատասխան հարակից հարցի։ ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի […] ...