16:25 23.01.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հունվարի 23-ին ընդունել է Aria Doreen Middle East ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Աքբար Ղամխարիին և գործադիր տնօրեն Մահմուդ Թահմասեբիին։
Իրանական կողմը դիտարկում է գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները։ Այդ նպատակով մշակվել է բիզնես նախագիծ, որով նախատեսում է հիմնել 10 հա ջերմոցային տնտեսություն, 10 հազար տոննա տարողությամբ սառնարանային տնտեսություն, ինչպես նաև ստեղծել անասնաբուծական ֆերմա 5000 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներ բուծելու նպատակով։
Տաթևիկ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտը հանդիսանում է առաջնահերթություն, և Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է յուրաքանչյուր նախաձեռնություն, որն ուղղված կլինի Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։
Այնուհետև նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը, որոնցից կարելի է օգտվել ծրագիրը բարեհաջող իրականացնելու նպատակով։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բիզնես նախագծի հիմնական կետերն ու նախաձեռնության իրականացմանն ուղղված անհրաժեշտ քայլերը։
Ընկերության ղեկավարները նշել են, որ դիտարկում են նաև Հայաստանում չրերի և պահածոների արտադրության նպատակով վերամշակման գործարանի հիմնման հնարավորությունը։
Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Տաթևիկ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում աջակցել այս ծրագրի կյանքի կոչմանը։
22:57 23.01.2025
Գազայի հատվածի համաձայնագրի նոր փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն երկու շաբաթիցԳազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի քննարկման շուրջ բանակցությունները կսկսվեն երկու շաբաթից։ Դա հաստատել է Հորդանան գետի արեւմտյան ափի ՀԱՄԱՍ բջիջի ղեկավար Զահեր Ջաբարինը։ «Երկու շաբաթից կսկսվեն բանակցությունները համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ, որի ընթացքում կքննարկվեն երեք հիմնական կետեր»,-ասել է Ջաբարին, նրա խոսքերը մեջբերված են ՀԱՄԱՍ-ի հեռագրային ալիքում։ Հորդանան գետի արեւմտյան ափի զինյալների ղեկավարը նաեւ ընդգծել […] ...
22:47 23.01.2025
Ես գտնում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները այսօր շատ պրակտիկ հողի վրա են. Շիրակ Թորոսյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պատմաբան Շիրակ Թորոսյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ պատգամավորի՝ վարչապետին ուղղված հարցին բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության դրսևորումների մասին: Հյուրը անդրադարձել է նաև վերջին քաղաքական զարգացումներին՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթին, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարած այցին և, ընդհանուր առմամբ, […] ...
22:43 23.01.2025
Իսրայելը հույս ունի Թրամփի օրոք համագործակցել ԱՄՆ-ի հետԻսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որում նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած նոր վարչակազմի օրոք երկու երկրների միջև հետագա սերտ համագործակցություն կլինի: Նա նաև իր գործընկերոջը հրավիրել է այցելել Իսրայել և համաձայնել է շուտով հանդիպել նրա հետ։ «Կարևոր զրույց ունեցա ԱՄՆ […] ...
22:33 23.01.2025
Բելառուսում վաղաժամկետ քվեարկության եռօրյա մասնակցությունը կազմել է 27,15 տոկոսԲելառուսի ընտրողների ավելի քան մեկ քառորդը երեք օր շուտ է քվեարկել Բելառուսի նախագահական ընտրություններում: Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ «երեք օրվա ընթացքում Բելառուսի Հանրապետության նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի 27,15%-ը»։ Ընտրողների ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Բրեստի և Վիտեբսկի մարզերում, որտեղ քվեարկել է ընտրողների համապատասխանաբար 30,66%-ը և 27,47%-ը։ Գոմելի շրջանում […] ...
22:28 23.01.2025
Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցերԴավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել հայազգի անվանի գիտնական, մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արտեմ Փաթափությանի հետ, ով 2021 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Փաթափությանի բացառիկ ներդրումն ու գիտական ձեռքբերումները համաշխարհային գիտության ոլորտում՝ ընդգծելով, որ գիտության և կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։ Վարչապետը […] ...
22:26 23.01.2025
Գուտերեշը դեռ չի պլանավորում հանդիպել Թրամփի հետՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դեռ չի ծրագրում մեկնել Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ «Դեռևս հայտարարություններ չունեմ գլխավոր քարտուղարի այցերի հետ կապված»,- ասել է նա՝ ի պատասխան հարակից հարցի։ ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի […] ...