Կարգավորվել են նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական կրթության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 01 2025
  • $
    398.88
  • RUBLE
    4.03
  • 415.23
WEATHER
--2.91 oC

Կարգավորվել են նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական կրթության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները

16:19 23.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գործադիրը հավանություն է տվել ««Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշման նպատակն է օրենքով կարգավորել և սահմանել նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպական, ինչպես նաև արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը։

Որոշմամբ կարգավորվում են նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական կրթության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, մանկավարժական և վարչատնտեսական կազմին ներկայացվող պահանջների, պետական ֆինանսավորման և վերահսկողության հետ կապված հարաբերությունները։ Որոշմամբ առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի՝ սահմանել այն հիմնական դրույթները, նպատակները, խնդիրներն ու զարգացման ուղիները, որոնք համընդհանուր են արտադպրոցական կրթության ոլորտում նոր որակական նախադրյալներ ստեղծելու հիմքում, նպաստել մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, ֆինանսական միասնական մոտեցում՝ նոր մեխանիզմների ներդրմամբ, գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների՝ ուսումնական գործընթացի կազմակերպում, բովանդակային մասի ապահովման կանոնակարգում, կրթության ոլորտում իրականացնել մեկ միասնական փաստաթղթից բխող քաղաքականություն, 3 ոլորտների հավաստագրման տնօրենների հավակնորդների համար նախատեսել 1 միասնական գործընթաց, որում կարող է 1 հարցաշարը լինել ավելի շատ ոլորտային հարցերի ընդգրկմամբ։

Նշված ուղղություններով առաջարկվող լրացումները թույլ կտան մեծացնելու համակարգի գործառնության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովելու և զարգացնելու կազմակերպական աշխատանքներն ու կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները։ Տնօրենների հավաստագրման գործընթացով անցնող անձը հավասարապես կարող է տիրապետել բոլոր ոլորտների կառավարման և ընթացակարգային առանձնահատկություններին և ձեռք բերելով ղեկավարման իրավունք՝ հավաստագիր, կարող է մասնակցել համապատասխան մրցույթների և հաստատությունը ղեկավարել ավելի արհեստավարժ՝ նրբություններին տիրապետելով։ Միաժամանակ գործընթացը նախատեսում է հավաստագրման ժամանակ պահանջվող ռեսուրսների լուրջ խնայողություն և՛ ժամանակի և՛ մարդկային ռեսուրսների առումով։

Մհեր Գրիգորյանը թեմայի առնչությամբ նշել է, որ վերջնական նպատակն է ունենալ գույքի ֆինանսների կառավարման շատ ավելի արդյունավետ մոդել, որը կլինի ավելի քիչ ծախսատար և ավելի շատ արդյունք տվող.

«Այդ իմաստով կարծում եմ համայնքների շահերից էլ է բխում, որ իրենց գույքի ֆինանսական միջոցներն արդյունավետ տնօրինվի և կառավարվի: Այդտեղ պետք է ստանդարտի բերենք վիճակը: Գործառնական, վարչատնտեսական պրոֆիլային մենեջմենթը լրիվ պետք է տարանջատել»:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև 2023 թվականից արտադպրոցական կրթության ոլորտում ներդրված կամավոր ատեստավորման մեխանիզմին և նշել.

«Առաջին անգամ իրականացրեցինք այս ոլորտում կամավոր ատեստավորման գործընթացը: Նախորդ տարի էապես ընդլայնել ենք շրջանակը: Արդեն իսկ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ստացել սպորտի ոլորտում 12 մարզաձևի ներկայացուցիչները՝ ծանրամարտ, բռնցքամարտ, ատլետիկա, բասկետբոլ, դահուկավազք, հրաձգություն, սեղանի թենիս, կարատե, ազատ ոճի ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո. այս ուղղության մարզիչները: Եվ արվեստի ոլորտում 8 ուղղություններով՝ դաշնամուր, երաժշտության տեսություն, ազգային նվագարաններ, փողային նվագարաններ, լարային նվագարաններ, դասական լարային գործիքներ, կերպարվեստ և կիրառական արվեստ:

Եվ պետք է նշեմ, որ 2024-ին 465 մանկավարժ և մարզիչ մասնակցել է՝ նախորդ տարվա ցուցանիշներից մոտ երկու անգամ ավելի: Այս պահին արդեն 206 ատեստավորված մասնագետ ունենք այս ոլորտում, որոնք ստանում են ֆիքսված հավելավճար պետական բյուջեից: Պետք է հիշեցնեմ՝ 60, 80 և 100 հազար դրամի չափով՝ կախված իրենց արդյունքներից: Սա էլ լրացուցիչ քաղաքականություն է՝ ուղղված արտադպրոցական կրթության զարգացմանը, որովհետև ոլորտում մասնագետների ներգրավման խնդիրներ ունեինք: Նաև աջակցություն է համայնքներին, որովհետև այն պարագաներում, երբ համայնքային բյուջեն հնարավորություն չի տալիս վարձատրության համակարգը բարելավել՝ պետական ծրագրով կա հնարավորություն թե՛ մասնագիտական զարգացում ապահովել և թե՛ նաև վարձատրության խրախուսում ստանալ պետության կողմից: Ուրախ եմ, որ նաև արձագանքը գտնում է ծրագիրը, և հուսամ այս տարի ավելի մեծ մասնակցություն կունենանք»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայի հատվածի համաձայնագրի նոր փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն երկու շաբաթից

22:57 23.01.2025

Գազայի հատվածի համաձայնագրի նոր փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն երկու շաբաթից

Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի երկրորդ փուլի քննարկման շուրջ բանակցությունները կսկսվեն երկու շաբաթից։ Դա հաստատել է Հորդանան գետի արեւմտյան ափի ՀԱՄԱՍ բջիջի ղեկավար Զահեր Ջաբարինը։ «Երկու շաբաթից կսկսվեն բանակցությունները համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ, որի ընթացքում կքննարկվեն երեք հիմնական կետեր»,-ասել է Ջաբարին, նրա խոսքերը մեջբերված են ՀԱՄԱՍ-ի հեռագրային ալիքում։ Հորդանան գետի արեւմտյան ափի զինյալների ղեկավարը նաեւ ընդգծել […] ...

Ես գտնում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները այսօր շատ պրակտիկ հողի վրա են. Շիրակ Թորոսյան

22:47 23.01.2025

Ես գտնում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները այսօր շատ պրակտիկ հողի վրա են. Շիրակ Թորոսյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պատմաբան Շիրակ Թորոսյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ պատգամավորի՝ վարչապետին ուղղված հարցին բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության դրսևորումների մասին: Հյուրը անդրադարձել է նաև վերջին քաղաքական զարգացումներին՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթին, Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին, Արարատ Միրզոյանի Մոսկվա կատարած այցին և, ընդհանուր առմամբ, […] ...

Իսրայելը հույս ունի Թրամփի օրոք համագործակցել ԱՄՆ-ի հետ

22:43 23.01.2025

Իսրայելը հույս ունի Թրամփի օրոք համագործակցել ԱՄՆ-ի հետ

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որում նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորած նոր վարչակազմի օրոք երկու երկրների միջև հետագա սերտ համագործակցություն կլինի: Նա նաև իր գործընկերոջը հրավիրել է այցելել Իսրայել և համաձայնել է շուտով հանդիպել նրա հետ։ «Կարևոր զրույց ունեցա ԱՄՆ […] ...

Բելառուսում վաղաժամկետ քվեարկության եռօրյա մասնակցությունը կազմել է 27,15 տոկոս

22:33 23.01.2025

Բելառուսում վաղաժամկետ քվեարկության եռօրյա մասնակցությունը կազմել է 27,15 տոկոս

Բելառուսի ընտրողների ավելի քան մեկ քառորդը երեք օր շուտ է քվեարկել Բելառուսի նախագահական ընտրություններում: Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ «երեք օրվա ընթացքում Բելառուսի Հանրապետության նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությանը մասնակցել է ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի 27,15%-ը»։ Ընտրողների ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Բրեստի և Վիտեբսկի մարզերում, որտեղ քվեարկել է ընտրողների համապատասխանաբար 30,66%-ը և 27,47%-ը։ Գոմելի շրջանում […] ...

Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

22:28 23.01.2025

Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր

Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել հայազգի անվանի գիտնական, մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արտեմ Փաթափությանի հետ, ով 2021 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: Վարչապետը բարձր է գնահատել պարոն Փաթափությանի բացառիկ ներդրումն ու գիտական ձեռքբերումները համաշխարհային գիտության ոլորտում՝ ընդգծելով, որ գիտության և կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։ Վարչապետը […] ...

Գուտերեշը դեռ չի պլանավորում հանդիպել Թրամփի հետ

22:26 23.01.2025

Գուտերեշը դեռ չի պլանավորում հանդիպել Թրամփի հետ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դեռ չի ծրագրում մեկնել Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը։ «Դեռևս հայտարարություններ չունեմ գլխավոր քարտուղարի այցերի հետ կապված»,- ասել է նա՝ ի պատասխան հարակից հարցի։ ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի […] ...

BACK_TO_TOP