Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 01 2025
  • $
    398.88
  • RUBLE
    4.03
  • 415.23
WEATHER
--2.91 oC

Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

10:56 23.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջան-Հայաստան․ 2024 թվականը նշանավորվել է երկկողմ բարձրաստիճան հանդիպումների, շփումների և գրավոր հաղորդակցության ինտենսիվությամբ՝ հիմնականում շոշափելով հարաբերությունների նորմալացման, խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման, սահմանի սահմանագծման ու սահմանազատման, ենթակառուցվածքների ապաշրջափակման, հումանիտար և այլ հարցեր։ Մեծ հավանականությամբ 2025 թվականին Հայաստան-Ադրբեջան տարբեր հարցերով բանակցությունների երկկողմ ձևաչափերը կշարունակեն մնալ մինչ այս կողմերի փորձածներից առավել արդյունավետը։ Այդ մասին ասված է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության հրապարակած ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցում։

«Տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում։ Միաժամանակ, պայմանագրահենք խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես Հայաստանի դեմ ուժի սպառնալիքի ադրբեջանական քաղաքականության գործիքակազմի մաս, կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը, որի որոշակի նվազեցման երաշխիք կարող է լինել 2024 թվականից մեկնարկած սահմանազատման և սահմանագծման գործընթացի սահուն շարունակությունը՝ համաձայն երկուստեք հաստատված ընթացակարգի։ Այս համատեքստում Ծառայության խնդիրն է շարունակաբար գնահատել, թե արդյոք Ադրբեջանի կողմից Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ տարբեր վնասակար խոսույթների հետևողական զարգացումը և ֆինանսավորումը Հայաստանի դեմ ուժի կիրառման սեփական մտադրության «լեգիտիմացման» դրսևորում է։ Այդ խոսույթներից են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի և արևմտյան ադրբեջանցիների», «Հայաստանի ռազմականացման», «ռևանշիզմի», «Զանգեզուրի միջանցքի» խոսույթները»,- նշվում է զեկույցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար․ Ավինյան

21:23 23.01.2025

Փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար։ Այսուհետ վճարումները կարող եք կատարել երեք տարբերակով՝ Անկանխիկ՝ բանկային քարտով (Arca, Visa, Mastercard), QR կոդի միջոցով՝ TelCell հավելվածով, Տրանսպորտային քարտի միջոցով»։   ...

«Հեզբոլլահը» անընդունելի է համարում հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերման հետաձգումը

21:18 23.01.2025

«Հեզբոլլահը» անընդունելի է համարում հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերման հետաձգումը

Շիական «Հեզբոլլահ» շարժումը կոչ է արել լիբանանյան պետությանը վճռականորեն ընդդիմանալ անցյալ տարվա նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած 60-օրյա զինադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորություններից խուսափելու Իսրայելի ցանկացած փորձի: Այս մասին ասվում է կազմակերպության՝ Telegram-ի ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք անընդունելի ենք համարում ցանկացած մտացածին պատրվակով հետաձգել իսրայելական զորքերի դուրսբերումը Հարավային Լիբանանի տարածքից, որը պետք է ավարտվի մինչև […] ...

Թրամփն ասել է, որ հույս ունի Պուտինի հետ հանդիպել «որքան հնարավոր է շուտ»

21:08 23.01.2025

Թրամփն ասել է, որ հույս ունի Պուտինի հետ հանդիպել «որքան հնարավոր է շուտ»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ որքան հնարավոր է շուտ կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և վերջ կդնի Ուկրաինայի հակամարտությանը։ Այս մասին նա հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցների հետ տեսահոլովակի միջոցով խոսելիս։ «Մի բան շատ կարևոր է, ես կցանկանայի հնարավորություն ունենալ որքան հնարավոր է շուտ հանդիպել նախագահ Պուտինի հետ […] ...

Ուկրաինայի պարտությունը ՆԱՏՕ-ի համար տրիլիոնավոր դոլարներ կարժենա. Մարկ Ռյուտե

21:00 23.01.2025

Ուկրաինայի պարտությունը ՆԱՏՕ-ի համար տրիլիոնավոր դոլարներ կարժենա. Մարկ Ռյուտե

Կիևի պարտությունը ՆԱՏՕ-ին կարժենա ոչ թե հավելյալ միլիարդավոր դոլարներ, որոնք դաշինքը ներկայումս հատկացնում է ռազմական կարիքների համար, այլ լրացուցիչ տրիլիոն դոլարներ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ուկրաինային թեմային նվիրված միջոցառմանը։ «Եթե Ուկրաինան պարտվի, ՆԱՏՕ-ին կպահանջվեն ոչ թե հավելյալ միլիարդներ, այլ լրացուցիչ տրիլիոն դոլարներ»,- ասել է նա: Նա […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

20:51 23.01.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Բ-3 թաղամասը, «Երևան պարկ» ընկերությունը, Լենինգրադյան փ. 23/2, 21/13, 23/7 շենքերը և Դալմայի այգիների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևան քաղաք՝ 11։00-17։00 Թումանյան […] ...

7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները. ՉԼ

20:46 23.01.2025

7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները. ՉԼ

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը (դուբլ «Զալցբուրգի» դեմ խաղում), «Աթլետիկոյի» արգենտինացի ռմբարկու Խուլիան Ալվարեսը (դուբլ «Բայերի» դեմ խաղում), կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան» (դուբլ «Բենֆիկայի» դեմ խաղում) և ՊՍՎ-ի ավագ Լյուկ դե Յոնգը (դուբլ «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում): Նախորդ […] ...

BACK_TO_TOP