Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներն աջակցություն են հայտնել ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 01 2025
  • $
    398.88
  • RUBLE
    4.03
  • 415.23
WEATHER
+1.09 oC

Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներն աջակցություն են հայտնել ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը

08:06 23.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին:

Վարչապետը ողջունել է խորհրդարանների խոսնակների և փոխխոսնակների այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ինչպես միջխորհրդարանական համագործակցության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային նշանակության վերաբերելի հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ակտիվ փոխգործակցությունն ու երկխոսության ընդլայնումը, ինչը նպաստում է ՀՀ-Եվրոպական միություն հարաբերությունների ամրապնդմանը: Վարչապետն ընդգծել է ԵՄ երկրների աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում և շեշտել ՀՀ Կառավարության հավատարմությունը՝ ռեֆորմների հավակնոտ օրակարգն արդյունավետ իրականացման գործում:

Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներն աջակցություն են հայտնել ՀՀ-ԵՄ փոխգործակցության զարգացմանը և նշել իրենց երկրների պատրաստակամությունը՝ օժանդակելու ՀՀ-ում հետագա բարեփոխումների իրականացմանն ու ժողովրդավարության ամրապնդմանը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հնարավորություններին վերաբերող հարցերի: Եվրոպացի խորհրդարանականներն իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա սկզբունքներին, ինչպես նաև խաղաղությանը միտված հայկական կողմի ջանքերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մասնագիտական կողմնորոշման մեխանիզմները՝ կրթության կարևոր բաղադրիչ

17:11 23.01.2025

Մասնագիտական կողմնորոշման մեխանիզմները՝ կրթության կարևոր բաղադրիչ

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում դպրոցների 8-րդ դասարանում գործում են մասնագիտական կողմնորոշման խմբակներ. այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Կարիերայի ուղղորդումը՝ պետության կայուն ապագայի ձևավորման հիմքում» միջոցառման ընթացքում։ «Շատ կարևոր է, որ մասնագիտական կողմնորոշման աշխատանքները սկսվում են հենց հիմնական դպրոցից, ինչը բազմաթիվ խնդիրների լուծման նախապայման է»,- ասել […] ...

Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավարներին

17:06 23.01.2025

Նախագահն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավարներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին, ողջունելով հյուրերին, նախագահն ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան լավ հնարավորություն է անմիջականորեն ծանոթանալու Հայաստանին, երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին, անդրադառնալու միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարներին: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է փոխգործակցության ընդլայնումը […] ...

Գործընկերոջս ներկայացրել եմ վերջին իրադարձությունները Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում. Միրզոյան

16:59 23.01.2025

Գործընկերոջս ներկայացրել եմ վերջին իրադարձությունները Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Ղրղզստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, Հարգարժան պարո՛ն նախարար, սիրելի՛ բարեկամ, գործընկեր, Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում։ Ես վստահ եմ` այս այցը շատ լավ հնարավորություն է քննարկել երկկողմ օրակարգի բոլոր հարցերը, ուրվագծել, նախանշել, խորացնել մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում, ինչպես […] ...

Հաստատվել է Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը

16:53 23.01.2025

Հաստատվել է Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը

Գործադիրը հաստատել է Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը։ Սահմանվել է, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրով նախատեսված օժանդակությունը տրամադրվելու է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված արտահանումների համար։ Որոշումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությանը կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատիրոջը արտահանել Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող ապրանք և […] ...

Գործող չեմպիոնը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

16:47 23.01.2025

Գործող չեմպիոնը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Գեղասահքի Եվրոպայի գործող չեմպիոն Լունա Հենդրիքսը չի մասնակցի աշխարհամասի 2025 թվականի առաջնությանը, գրում է Sporza.be-ն: Բելգիուհին կոճի ցավերի պատճառով հրաժարվել է տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից: Մարզումների ժամանակ 25-ամյա Հենդրիքսը ցավեր է զգացել: Բժիշկներն արգելել են նրան մրցումների մասնակցել: «Այս վնասվածքը սկզբում մանրուք էր թվում, բայց շարունակում է անհանգստացնել ինձ: Չեմ կարողանում հենվել աջ ոտքիս վրա: Այս […] ...

Ալեն Սիմոնյանի ելույթը «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ

16:41 23.01.2025

Ալեն Սիմոնյանի ելույթը «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ. «Մեծարգո՛ գործընկերներ, Նորին գերազանցություն տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Հարգարժա՛ն հյուրեր, Ինձ համար մեծագույն պատիվ է հյուրընկալել Հայաստանի բարեկամ երկրների խորհրդարանների բարձրաստիճան ներկայացուցիչներին մեկ ընդհանուր ձեւաչափի շրջանակում: Այս կապակցությամբ առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Էստոնիայի խորհրդարանի խոսնակ, իմ լավ բարեկամ պարոն […] ...

BACK_TO_TOP