10:00 23.01.2025
ՊԵԿ-ը հայտնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագրում կարող եք չներառել որպես նվիրատվություն ստացած մինչև 300 հազար դրամ չհարկվող եկամուտները․ 300 հազար դրամ և ավելի գումարի չափով որպես նվիրատվություն ստացած եկամուտները ենթակա են հայտարարագրման, բայց ոչ հարկման:
Ո՞ր եկամուտներին է վերաբերում 300 հազար դրամի շեմը և ո՞ր դեպքում պետք է դրանք ներառել հայտարարագրում։
Հարց 𝟭
300 հազար դրամի շեմը ո՞ր եկամուտներին է վերաբերում
300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտներին, այսինքն հարկվող եկամուտներին այս շեմը չի վերաբերում։
Հարց 𝟮
300 հազար դրամի շեմը վերաբերում է մեկ գործարքին, թե՞ օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքներին
300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքին, այլ ոչ թե օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում կատարված գործարքների հանրագումարին։
Հարց 𝟯
Եթե Ձեզ որպես նվիրատվություն փոխանցվել է 300 հազար դրամ արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ գումարը
Այո, հայտարարագրում պետք է ներառել 300 հազար դրամ և ավելի գումարը, այսինք, եթե Ձեզ որպես նվիրատվություն փոխանցվել հենց 300 հազար դրամ, ապա այդ գումարը պետք է ներառել հայտարարագրում։
Հարց 𝟰
Ինչ անել, եթե նախքան 300 հազար դրամի շեմը սահմանելն արդեն իսկ 2025 թվականին ներկայացրել եք հայտարարագիր
Այն չհարկվող եկամուտները, որոնց համար սահմանվել են շեմեր, կարող են հայտարարագրում լրացվել ամբողջությամբ՝ անկախ այդ շեմերը (չափերը) գերազանցելու հանգամանքից։ Հետևաբար, ներկայացված հայտարարագրի հետ կապված լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել, որ չհարկվող եկամուտներից հարկի վճարման պարտավորություն չի առաջանում։
Հարց 𝟱
Եթե Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին կատարվել է 300 հազար դրամից պակաս փոխանցում, արդյո՞ք պետք է հայտարարագրել այդ գումարը
Եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն միանվագ փոխանցված գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք չներառել կամ ներառել Ձեր ցանկությամբ։
Հարց 𝟲
Արդյո՞ք 300 հազար դրամի շեմը վերաբերում է արտերկրից ստացված նվիրատվության գումարներին
Այո, 300 հազար դրամի շեմը վերաբերում է նաև արտերկրից որպես նվիրատվություն ստացված եկամուտներին։ Այսինքն, եթե հայտարարատու եք և 2024 թվականի ընթացքում արտերկրից Ձեզ որպես նվիրատվություն միանվագ փոխանցված գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամտի մասին տեղեկատվությունը հայտարարագրում կարող եք չներառել կամ ներառել Ձեր ցանկությամբ։
Հարց 𝟳
Արդյո՞ք պետք է ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼ, եթե ՀՀ տարածքից կամ արտերկրից փոխանցված գումարը գերազանցում է 300 հազար դրամի շեմը
Ոչ, 300 հազար դրամի շեմը վերաբերում է նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված ՉՀԱՐԿՎՈՂ եկամուտներին։ Այսինքն, եթե 2024 թվականի ընթացքում ՀՀ տարածքից կամ արտերկրից Ձեր բանկային հաշվեհամարին կամ քարտին որպես նվիրատվություն կատարվել են փոխանցումներ, որոնք գերազանցում 300 հազար դրամը, ապա այդ եկամուտները հայտարարագրելով, որևէ հարկային պարտավորություն չեք ունենա։
Հարց 𝟴
Եթե գործարքի գումարը գերազանցում է 300 հազար դրամը, պետք է հայտարարագրում լրացնել միայն գերազանցո՞ղ մասի գումարը, թե՞ ամբողջը
Եթե 2024 թվականի ընթացքում որպես նվիրատվություն այլ քաղաքացուց միանվագ փոխանցվել է օրինակ՝ 400 հազար դրամ, ապա հայտարարագրում պետք է ներկայացնեք հենց 400 հազար դրամ եկամուտը։
Հարց 𝟵
Արդյո՞ք պետք է հայտարարագրել աշխատավարձը, եթե այն չի գերազանցում 300 հազար դրամի շեմը
300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։
Հարց 𝟭𝟬
300 հազար դրամը գերազանցող առցանց գնման գումարի հետվերադարձի դեպքում արդյո՞ք գումարը պետք է ներառել հայտարարագրում
Եթե 2024 թվականի ընթացքում միանվագ կատարել եք 300 հազար դրամը գերազանցող առցանց առևտուր, սակայն ունեցել եք ապրանքի հետվերադարձ և Ձեզ անկանխիկ եղանակով վերադարձվել է նույնչափ գումար, ապա դա չի համարվում եկամուտ և այդ գումարի մասին տեղեկատվությունը չպետք է ներառել հայտարարագրում։
Հարց 𝟭𝟭
Եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, բայց տարվա ընթացքում որպես նվիրատվություն միանվագ 300 հազար դրամը գերազանցող փոխանցումներ եք ստացել պե՞տք է ներկայացնեք հայտարարագիր
Ոչ, եթե 2024 թվականի ընթացքում չեք աշխատել, ինչպես նաև հայտարարատու չեք օրենքով սահմանված մյուս կետերի համաձայն, բայց ՀՀ տարածքից կամ արտերկրից Ձեր բանկային քարտին կամ հաշվեհամարին կատարվել են 300 հազար դրամը գերազանցող փոխանցումներ, ապա 2025 թվականին չունեք հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։
Հարց 𝟭𝟮
Եթե մասնագիտական աշխատանք կատարելու դիմաց արտերկրից ստացել եք 300 հազար դրամը չգերազանցող գումար, արդյո՞ք այդ եկամուտը պետք է ներառել հայտարարագրում և հարկման ենթակա է, թե ոչ
300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում ամբողջությամբ, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ։ Ընդ որում,այդ եկամուտը ՀՀ-ում ենթակա է հարկման 20% դրույքաչափով, որից նվազեցվում է օտարերկրյա պետությունում վճարված հարկի գումարը։
Հարց 𝟭𝟯
Արդյո՞ք հայտարարագրվում են բաժնեմասի (բաժնետոմս) օտարումից ստացված եկամուտները, եթե գերազանցում են 300 հազար դրամը։ Այս եկամուտները համարվու՞մ են հարկվող, արդյո՞ք դրա համար սահմանված է ժամկետ
Բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից ստացված եկամուտները հայտարարագրում լրացնելու առումով շեմ սահմանված չէ։ Ընդ որում, բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից ստացված եկամուտները համարվում են չհարկվող եկամուտներ, բացառությամբ հետևյալ դեպքի՝ եթե ֆիզիկական անձը կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրել է շենք կամ այլ շինություն և դրա դիմաց ձեռք է բերել բաժնեմաս (բաժնետոմս), որը օտարում է ձեռք բերելու օրը ներառող տարվա կամ դրան հաջորդող երեք տարիների ընթացքում, ապա ֆիզիկական անձի համար բաժնեմասի (բաժնետոմսի) օտարումից առաջանում է 20% եկամտային հարկ վճարելու պարտավորություն։
Հարց 𝟭𝟰
Եթե 2024 թվականի ընթացքում 300 հազար դրամը գերազանցող գումարի չափով պարտք եք տվել մեկ այլ անձի, որը նույն տարում վերադարձրել է. նրանցից ո՞վ է այդ գումարը ներառում հայտարարագրում
300 հազար դրամը գերազանցող չափով փոխառության գումարը հայտարարագրում ներառում է այն անձը, ով ստացել է այդ փոխառությունը։ Փոխառություն տրամադրող անձը ոչ տրված փոխառությունը, ոչ էլ փոխառության վերադարձվող գումարը չի ներառում հայտարարագրում։
Եթե ունեք հարցեր, որոնք դեռևս պատասխան չեն ստացել, կարող եք դրանք ուղղել մեզ՝ մեկնաբանություններում կամ անձնական հաղորդագրության միջոցով:
21:30 23.01.2025
Հայտնի են դարձել ՉԼ-ից դուրս մնացող 12 թիմերից 9-ըՀունվարի 22-ին կայացած Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի հանդիպումների արդյունքներով որոշվել են եվրոպական գլխավոր մրցաշարից ժամանակից շուտ դուրս մնացած թիմերը։ Այսպիսով, իսպանական «Ժիրոնան», սերբական «Ցրվենա Զվեզդան», ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգը» և «Շտուրմը» յոթ խաղից հետո վաստակել են ընդամենը երեք միավոր և կորցրել են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները։ Բացի դրանից, մրցաշարի հաջորդ փուլի […] ...
21:23 23.01.2025
Փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար։ Այսուհետ վճարումները կարող եք կատարել երեք տարբերակով՝ Անկանխիկ՝ բանկային քարտով (Arca, Visa, Mastercard), QR կոդի միջոցով՝ TelCell հավելվածով, Տրանսպորտային քարտի միջոցով»։ ...
21:18 23.01.2025
«Հեզբոլլահը» անընդունելի է համարում հարավային Լիբանանից իսրայելական զորքերի դուրսբերման հետաձգումըՇիական «Հեզբոլլահ» շարժումը կոչ է արել լիբանանյան պետությանը վճռականորեն ընդդիմանալ անցյալ տարվա նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած 60-օրյա զինադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորություններից խուսափելու Իսրայելի ցանկացած փորձի: Այս մասին ասվում է կազմակերպության՝ Telegram-ի ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք անընդունելի ենք համարում ցանկացած մտացածին պատրվակով հետաձգել իսրայելական զորքերի դուրսբերումը Հարավային Լիբանանի տարածքից, որը պետք է ավարտվի մինչև […] ...
21:08 23.01.2025
Թրամփն ասել է, որ հույս ունի Պուտինի հետ հանդիպել «որքան հնարավոր է շուտ»ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ որքան հնարավոր է շուտ կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ և վերջ կդնի Ուկրաինայի հակամարտությանը։ Այս մասին նա հայտարարել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցների հետ տեսահոլովակի միջոցով խոսելիս։ «Մի բան շատ կարևոր է, ես կցանկանայի հնարավորություն ունենալ որքան հնարավոր է շուտ հանդիպել նախագահ Պուտինի հետ […] ...
21:00 23.01.2025
Ուկրաինայի պարտությունը ՆԱՏՕ-ի համար տրիլիոնավոր դոլարներ կարժենա. Մարկ ՌյուտեԿիևի պարտությունը ՆԱՏՕ-ին կարժենա ոչ թե հավելյալ միլիարդավոր դոլարներ, որոնք դաշինքը ներկայումս հատկացնում է ռազմական կարիքների համար, այլ լրացուցիչ տրիլիոն դոլարներ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ուկրաինային թեմային նվիրված միջոցառմանը։ «Եթե Ուկրաինան պարտվի, ՆԱՏՕ-ին կպահանջվեն ոչ թե հավելյալ միլիարդներ, այլ լրացուցիչ տրիլիոն դոլարներ»,- ասել է նա: Նա […] ...
20:46 23.01.2025
7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները. ՉԼՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցանկը: Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը (դուբլ «Զալցբուրգի» դեմ խաղում), «Աթլետիկոյի» արգենտինացի ռմբարկու Խուլիան Ալվարեսը (դուբլ «Բայերի» դեմ խաղում), կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան» (դուբլ «Բենֆիկայի» դեմ խաղում) և ՊՍՎ-ի ավագ Լյուկ դե Յոնգը (դուբլ «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում): Նախորդ […] ...