19:17 22.01.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանում տրանսպորտի սակագնի փոփոխությանն ու հանրության շրջանում առաջացած դժգոհություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմայի մասին խոսել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:
«Երևանում այլևս չկա այն, ինչ մենք դեռևս 2017 թվականից անվանել ենք «հուսահատության գազելներ»: Եվ ասել ենք, որ դրանք չեն լինելու: Հիմա չկան «հուսահատության գազելները»: Եվ արձանագրենք, որ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն այդ խոստումը կատարել է»,–ասել է Փաշինյանը:
Նա հավելել է՝ քննարկում են Երևանում տրանսպորտային նոր համակարգ ստեղծելու հարց: Վարչապետը հարցրել է՝ Երևանում տրանսպորտային համակարգ չի եղե՞լ: Նա հիշեցրել է՝ Երևանում եղել է Իկարուս, տրոլեյբուսներ, տրամվայներ, եղել է ինչ-որ մի տրանսպորտային համակարգ:
«Այդ տրանսպորտային համակարգն ինչո՞ւ չկա, ինչո՞ւ է վերացել, որովհետև ամեն ինչ արվել է, որ այդ տրանսպորտային համակարգը լինի ձրի, որ սոցիալական որևէ շորշոփ չառաջացնի, հետո գնացել, կորել է: Երևանի քաղաքապետարանը կարո՞ղ է ոչ մի բան չփոխել. այն տրամաբանությամբ, որով օգտվում էինք գազելներից, շարունակենք օգտվել նաև նոր ավտոբուսներից: Կարող է: Սակայն դրա արդյունքում մի որոշ ժամանակ հետո կունենանք MAN ավտոբուսներ, որոնց պատուհանի տեղը «սկոտչով ցելոֆան» է կպցրած, օդորակիչը չի աշխատում, նստարանը կոտրված է, դուռը չի բացվում: Ուզում եմ նաև արձանագրել՝ երբ մենք այսօր տրանսպորտ ենք նստում, ունենք երկու ընտրություն՝ ուզում ենք վճարել միայն մեր այսօր գործի գնալո՞ւ համար, թե՞ ուզում ենք այնպես անել, որ 10 տարի հետո էլ նորմալ տրանսպորտով Երևանում հնարավոր լինի գործի գնալ: Երբ տրանսպորտից օգտվում ենք, մեր մտայնությունը չպետք է լինի այն, որ օգտվում ենք Ա կետից Բ կետը գնալու համար: Մեր մտայնությունն այն է, որ բոլորով հանրային տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդն էլ այդ նույն տրանսպորտով գնալու հնարավորություն ունենա: Եթե մենք այդպես չանենք, Իկարուսի նման MAN ավտոբուսները դառնալու են գազելներ, դրանք նորից զրոյանալու են, և ամեն ինչ սկսելու ենք զրոյական կետից»,–ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ պատրաստվում են մետրոպոլիտենի նոր կայարան կառուցել:
«Իմիջիայլոց, մետրոպոլիտենը մեր աչքի առաջ մաշվում է: Դա հարստություն է, որ կարող ենք կորցնել: Զոռով, մի կերպ պահում ենք»,–ասել է Փաշինյանը:
Նա անդրադարձել է վնաև համակարգում առկա տեխնիկական խնդիրներին:
«Հարցը հայեցակարգային մակարդակում հետևյալն է՝ մենք ուզո՞ւմ ենք այս տրանսպորտային համակարգը շարունակի գոյություն ունենալ և զարգանալ, թե՞ չենք ուզում, թե՞ ուզում ենք, որ էլի գա Իկարուս, Երազ, իշաոտնուկներով Երազներ, գազելներ, հետո հուսահատության գազելներ»,–ասել է վարչապետը:
21:55 22.01.2025
Բրիտանիան զգուշացնում է հեռու մնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանից. ի՞նչ է սա նշանակումՄոսկվայում երեկ կայացան Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով: Հիշեցնենք, որ այս հանդիպմանը նախորդել էր երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը և այդ ամենը, նկատենք, տեղի է ունենում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հաստատման և Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու քայլերի նախաձեռնության ֆոնին: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում այսօր անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ […] ...
21:50 22.01.2025
Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. ԱԳ նախարարՄեծ Բրիտանիայի կառավարությունը մեղմացում է արել իր քաղաքացիների համար Հայաստանի այցելությունների առնչությամբ արվող հորդորների մեջ: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկումներին, թե Միացյալ Թագավորության կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել սահմաններին 5 կմ մոտենալ։ Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Բրիտանական կառավարության կողմից […] ...
21:45 22.01.2025
Նա շատ ունիվերսալ ֆուտբոլիստ է․ Լուիս Էնրիկեն՝ Կվարացխելիայի մասինՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի նորեկ, վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի մասին: «Մենք շատ լավ գիտենք, թե ինչպիսի խաղացող է նա: Նա ցույց տվեց իր բարձր մակարդակը։ Խվիչան պետք է տեղավորվի ՊՍԺ-ի կազմում. նա շատ ունիվերսալ ֆուտբոլիստ է»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։ ՊՍԺ-ն հունվարի 17-ին հայտարարել է Կվարացխելիայի հետ պայմանագիր կնքելու մասին։ […] ...
21:40 22.01.2025
Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ հայ-ադրբեջանական սահմանագոտի մեկնելուցՄեծ Բրիտանիայի կառավարությունը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստանի սահմանամերձ շրջաններ մեկնելուց՝ Ադրբեջանի հետ շարունակվող լարվածության պատճառով։ Զեկույցում նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանը շարունակում է փակ մնալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա խորհուրդ է տրվում խուսափել ցանկացած ճանապարհորդությունից։ Դա պայմանավորված է երկու երկրների հակամարտությամբ։ Այս ոլորտներում հյուպատոսական աջակցությունը չափազանց սահմանափակ […] ...
21:32 22.01.2025
CNN. ԱՄՆ-ի հազարավոր զինվորականներ կուղարկվեն Մեքսիկայի հետ սահմանը պաշտպանելու համարՀազարավոր լրացուցիչ ամերիկյան զորքեր կտեղակայվեն Մեքսիկայի հետ հարավային սահմանին մոտակա երկու օրվա ընթացքում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է մեծացնել ռազմական ներկայությունը այդ տարածքում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ներկայում մոտ 2200 զինծառայող արդեն գտնվում է սահմանին Հյուսիսային աշխատանքային խմբի կազմում, որը տեղակայված է Էլ Պասոյում, Տեխաս: Նրանց խնդիրները ներառում են […] ...