Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում. Փաշինյանը ներկայացրել է հայտարարագրման նպատակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 01 2025
  • $
    398.74
  • RUBLE
    4.05
  • 416.60
WEATHER
--6.91 oC

Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում. Փաշինյանը ներկայացրել է հայտարարագրման նպատակը

17:54 22.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկամուտների հայտարարագրման համակարգը կարևորում է ապապետությունից պետություն անցման տրամաբանության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նման դիրքորոշում է հայտնել ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին:

«Այս համակարգը կարևոր է ապապետությունից պետություն անցման տրամաբանության մեջ: Այդ թվում համընդհանուր հայտարարագիրն այն քայլերից մեկն է, որը, իմ խորը համոզմամբ, մեզ պետականազուրկ ժողովրդի գործելակարգից պիտի առաջնորդի դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ»,–ասաց Փաշինյանը:

Նպատակները մի քանիսն են: Վարչապետն ընդգծել է՝ դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարի և կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելն է:

«Կոռուպցիան իրականում չի պարփակվում ու սահմանափակվում միայն բարձրաստիճան ու ոչ բարձրաստիճան պաշտոնյաներով:  Կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք բարձրաստիճան չեն և բարձրաստիճան պաշտոնյաների համընդհանուր հայտարարագրման մեջ չեն մտնում: Ավելին՝ կան հայտարարագրվող պաշտոնյաների ընտանիքի անդամներ, որոնք համընդհանուր հայտարարագրման համակարգի մեջ չեն մտնում: Եվ ընդհանրապես ցանկացած կոռուպցիոն սխեմայում կա մարդ, որը որևէ պաշտոնական կարգավիճակ չի զբաղեցնում: Հետևաբար սա կարևոր է հակակոռուպցիոն պայքարի, կոռուպցիայի կանխարգելման շղթան ամբողջացնելու համար, որ մենք տեղեր չթողնենք, որ կոռուպցիայի «լճեր» ձևավորվեն»,-ասել է վարչապետը:

Հայտարարագրման համակարգի նպատակներից մյուսը, Փաշինյանի խոսքով, կառավարության սոցիալական քաղաքականությունն ավելի սոցիալական և նպատակաուղղված դարձնելն է:

«Ունենք սոցիալական անապահովության գնահատման համակարգ, որը ավանդաբար եղել է մեր երկրի ամենակոռումպացված տեղերից մեկը: Մարդու սոցիալական վիճակի գնահատումը տեղի է ունենում սուբյեկտիվ: Ընդ որում, ունենք բազմաթիվ ընտանեկան կամ աղքատության նպաստ ստացող մարդիկ, որոնք կարող են բանկերում ընդհուպ մի քանի միլիոնի ավանդներ ունենալ ու տոկոսներ ստանալ: Մենք ոչ մեկի չենք ուզում վատություն անել: Բայց ուզում ենք նրանցից, որոնք օբյեկտիվորեն չունեն այդ փողերի կարիքը, այդ փողերը վերահասցեագրել նրանց, որոնք օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը նկատել է՝ ՀՀ-ում պետությունը միլիարդներ է ծախսում ծննդօգնությունը 100 տոկոսով պետական ֆինանսավորելու համար: Ապա նա հարցրել է՝ արդյոք բոլորը դրա կարիքն ունեն:

«Մենք ուզում ենք, որ մեր երկրի քաղաքացիները իրենց ընտանիքի անդամների կրթության և առողջապահության վրա ավելի շատ գումար ծախսեն: Ասում ենք՝ եթե այդ ուղղությամբ ավելի շատ գումար ծախսեք, մենք եկամտային հարկից վերադարձ կիրականացնենք»,-ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով պատգամավորի բարձրաձայնած մտահոգությանը՝ տեխնիկական բարդությունների հետ կապված ու հարցին, թե քաղվածքները, բանկային տրանսակցիաներն ավտոմատ լրացնելու ուղղությամբ հնարավո՞ր է գնալ՝ վարչապետն ասել է.

«Մենք գնում ենք այդ ճանապարհով: Առաջիկայում այդ ամենն ավտոմատ կներբեռնվի»: Փաշինյանի խոսքով՝ համընդհանուր հայտարարագրմամբ իրականացվում է նաև ստվերի կրճատման շատ կարևոր գործառույթ, բիզնեսի արդար հարկման մեխանիզմ է ձևավորվում:«Ուզում ենք, որ յուրաքանչյուր քաղաքացի ունենա մի թղթապանակ, որտեղ կարողանա ամեն օր մտնել ու տեսնել, թե պետությանն ինչքան հարկ է վճարել»,-նշել է վարչապետը:

Անդրադառնալով հնչող մտահոգությանը, թե «պետությունն ինչո՞ւ է մտնում քաղաքացու գրպանը»՝ Փաշինյանը շեշտել է, որ այդ խոսույթի հետ բացարձակապես համաձայն չէ:

«Այդ պետությունն ո՞ւմ պետությունն է: Այդ պետությունն այն մարդն է, ով դա ասում է: Պետությունը չի մտնում իր գրպանը: Ինքն է մի ձեռքով իր ձախ գրպանն է ստուգում, մի ձեռքով՝ աջ գրպանը: Այդ պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում, գնում, փարվում է այդ մարդուն, ասում՝ դու իմ տերն ես, ինձնից մի օտարվիր»,-նշել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 22.01.2025

SHANTNEWS

Բրիտանիան զգուշացնում է հեռու մնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանից. ի՞նչ է սա նշանակում

21:55 22.01.2025

Բրիտանիան զգուշացնում է հեռու մնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանից. ի՞նչ է սա նշանակում

Մոսկվայում երեկ կայացան Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո կողմերը հանդես եկան հայտարարություններով: Հիշեցնենք, որ այս հանդիպմանը նախորդել էր երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը և այդ ամենը, նկատենք, տեղի է ունենում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հաստատման և Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու քայլերի նախաձեռնության ֆոնին: Այս թեմաներին «Հեռանկար»-ի տաղավարում այսօր անդրադարձել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ […] ...

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. ԱԳ նախարար

21:50 22.01.2025

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. ԱԳ նախարար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մեղմացում է արել իր քաղաքացիների համար Հայաստանի այցելությունների առնչությամբ արվող հորդորների մեջ: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկումներին, թե Միացյալ Թագավորության կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել սահմաններին 5 կմ մոտենալ։ Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Բրիտանական կառավարության կողմից […] ...

Նա շատ ունիվերսալ ֆուտբոլիստ է․ Լուիս Էնրիկեն՝ Կվարացխելիայի մասին

21:45 22.01.2025

Նա շատ ունիվերսալ ֆուտբոլիստ է․ Լուիս Էնրիկեն՝ Կվարացխելիայի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի նորեկ, վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի մասին: «Մենք շատ լավ գիտենք, թե ինչպիսի խաղացող է նա: Նա ցույց տվեց իր բարձր մակարդակը։ Խվիչան պետք է տեղավորվի ՊՍԺ-ի կազմում. նա շատ ունիվերսալ ֆուտբոլիստ է»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։ ՊՍԺ-ն հունվարի 17-ին հայտարարել է Կվարացխելիայի հետ պայմանագիր կնքելու մասին։ […] ...

CNN. ԱՄՆ-ի հազարավոր զինվորականներ կուղարկվեն Մեքսիկայի հետ սահմանը պաշտպանելու համար

21:32 22.01.2025

CNN. ԱՄՆ-ի հազարավոր զինվորականներ կուղարկվեն Մեքսիկայի հետ սահմանը պաշտպանելու համար

Հազարավոր լրացուցիչ ամերիկյան զորքեր կտեղակայվեն Մեքսիկայի հետ հարավային սահմանին մոտակա երկու օրվա ընթացքում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է մեծացնել ռազմական ներկայությունը այդ տարածքում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ներկայում մոտ 2200 զինծառայող արդեն գտնվում է սահմանին Հյուսիսային աշխատանքային խմբի կազմում, որը տեղակայված է Էլ Պասոյում, Տեխաս: Նրանց խնդիրները ներառում են […] ...

«Յուվենտուսի» ավագը կհեռանա ակումբից

21:22 22.01.2025

«Յուվենտուսի» ավագը կհեռանա ակումբից

«Յուվենտուսի» ավագ Դանիլոն կհեռանա ակումբից և կվերադառնա հայրենիք, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն մոտ է բրազիլական «Ֆլամենգոն»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դանիլոյի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին», սակայն բրազիլացի ֆուտբոլիստը նախընտրում է կարիերան շարունակել «Ֆլամենգոյում»։ Դանիլոն թուրինյան ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ Դանիլոն «Յուվենտուս» է տեղափոխվել 2019թ. օգոստոսին, 213 խաղում […] ...

BACK_TO_TOP