17:00 22.01.2025
Նախաձեռնության նպատակն է հանրային ներդրումային ծրագրերի կառավարման եւ բյուջետային գործընթացի միջեւ ներդաշնակության ապահովումը: Ներկայում հանրային ներդրումային ծրագրերի կառավարման գործընթացը կարգավորվում է «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքից բխող հանրային ներդրումների վերհանման, մշակման, գնահատման եւ առաջնահերթությունների որոշման կարգով, իսկ բյուջետային գործընթացը` «Բյուջետայի համակարգի մասին» օրենքով: Մինչդեռ, ըստ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի, «Բյուջետային համակարգի մասին» օրենքում սահմանված չեն «հանրային ներդրում» եւ «հանրային ներդրումային ծրագիր» տերմինները:
«Պրակտիկայում խնդիրներ են առաջանում տարբեր մեկնաբանությունների տեսանկյունից: Մասնավորապես, ի՞նչ է հանրային ներդրումային ծրագիրը, ինչքանո՞վ է այն առնչվում բյուջետային ծրագրերի հետ, արդյո՞ք դրանք բյուջետային ծրագրեր են եւ այլն»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար առաջարկվում է փոփոխություն կատարել «Բյուջետային համակարգի մասին» օրենքում` ներմուծելով «Հանրային ներդրումներ» եւ «Հանրային ներդրումային ծրագիր» տերմինները եւ հստակեցնելով «Բյուջետային ծրագիր» հասկացությունը:
Նախաձեռնությամբ սահմանվում է, որ հանրային ներդրումային ծրագրերը կարող են ներառվել պետական բյուջեում որպես առանձին բյուջետային ծրագիր կամ միջոցառում:
Օրենքի նախագծով կատարվել են նաեւ տեխնիկական ու խմբագրական փոփոխություններ:
Հարակից զեկուցող, պատգամավոր Նարեկ Գրիգորյանը ներկայացրել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Կառավարության հեղինակած ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է հունվարի 22-ի ԱԺ նիստում:
21:50 22.01.2025
Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. ԱԳ նախարարՄեծ Բրիտանիայի կառավարությունը մեղմացում է արել իր քաղաքացիների համար Հայաստանի այցելությունների առնչությամբ արվող հորդորների մեջ: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկումներին, թե Միացյալ Թագավորության կառավարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել սահմաններին 5 կմ մոտենալ։ Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Բրիտանական կառավարության կողմից […] ...
21:45 22.01.2025
Նա շատ ունիվերսալ ֆուտբոլիստ է․ Լուիս Էնրիկեն՝ Կվարացխելիայի մասինՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի նորեկ, վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի մասին: «Մենք շատ լավ գիտենք, թե ինչպիսի խաղացող է նա: Նա ցույց տվեց իր բարձր մակարդակը։ Խվիչան պետք է տեղավորվի ՊՍԺ-ի կազմում. նա շատ ունիվերսալ ֆուտբոլիստ է»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։ ՊՍԺ-ն հունվարի 17-ին հայտարարել է Կվարացխելիայի հետ պայմանագիր կնքելու մասին։ […] ...
21:40 22.01.2025
Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ հայ-ադրբեջանական սահմանագոտի մեկնելուցՄեծ Բրիտանիայի կառավարությունը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստանի սահմանամերձ շրջաններ մեկնելուց՝ Ադրբեջանի հետ շարունակվող լարվածության պատճառով։ Զեկույցում նշվում է, որ հայ-ադրբեջանական սահմանը շարունակում է փակ մնալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա խորհուրդ է տրվում խուսափել ցանկացած ճանապարհորդությունից։ Դա պայմանավորված է երկու երկրների հակամարտությամբ։ Այս ոլորտներում հյուպատոսական աջակցությունը չափազանց սահմանափակ […] ...
21:32 22.01.2025
CNN. ԱՄՆ-ի հազարավոր զինվորականներ կուղարկվեն Մեքսիկայի հետ սահմանը պաշտպանելու համարՀազարավոր լրացուցիչ ամերիկյան զորքեր կտեղակայվեն Մեքսիկայի հետ հարավային սահմանին մոտակա երկու օրվա ընթացքում, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է մեծացնել ռազմական ներկայությունը այդ տարածքում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ներկայում մոտ 2200 զինծառայող արդեն գտնվում է սահմանին Հյուսիսային աշխատանքային խմբի կազմում, որը տեղակայված է Էլ Պասոյում, Տեխաս: Նրանց խնդիրները ներառում են […] ...
21:22 22.01.2025
«Յուվենտուսի» ավագը կհեռանա ակումբից«Յուվենտուսի» ավագ Դանիլոն կհեռանա ակումբից և կվերադառնա հայրենիք, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն մոտ է բրազիլական «Ֆլամենգոն»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դանիլոյի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին», սակայն բրազիլացի ֆուտբոլիստը նախընտրում է կարիերան շարունակել «Ֆլամենգոյում»։ Դանիլոն թուրինյան ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ Դանիլոն «Յուվենտուս» է տեղափոխվել 2019թ. օգոստոսին, 213 խաղում […] ...