14:16 22.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոսեն Ժելյազկովին՝ Բուլղարիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում ասված է.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Բուլղարիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ, որ Ձեր հմուտ կառավարման ներքո բարեկամ Բուլղարիան կշարունակի իր վերընթաց ուղին և կունենա բազում ձեռքբերումներ:
Ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի և Բուլղարիայի միջպետական հարաբերությունների պատմությունը բնորոշվում է մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության, ընդհանուր արժեքների, մշակութային մտերմության, փոխվստահության և փոխշահավետության վրա հիմնված համագործակցությամբ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, որոնց բնականոն զարգացման գործում մեծ է անձամբ Ձեր ավանդը:
Հայաստանը բարձր է գնահատում Բուլղարիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի առաջմղմանը և պատրաստակամ է Բուլղարիայի հետ առավել ակտիվ համագործակցության:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և խորացնել երկկողմ հարաբերությունների օրակարգը՝ ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ անսպառ եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և առաջընթաց»:
10:25 22.01.2025
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման․ պարզաբանում19:24 22.01.2025
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը հյուրընկալվել է Շրջակա միջավայրի նախարարությունումՇրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի իրականացման աջակցության և մոնիտորինգի հարցերով առաջին առաքելության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Արմեն Եսոյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը։ […] ...
19:17 22.01.2025
Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանում տրանսպորտի սակագնի փոփոխությանն ու հանրության շրջանում առաջացած դժգոհություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմայի մասին խոսել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին: «Երևանում այլևս չկա այն, ինչ մենք դեռևս 2017 թվականից անվանել ենք «հուսահատության գազելներ»: Եվ ասել ենք, որ դրանք չեն լինելու: Հիմա չկան «հուսահատության գազելները»: Եվ արձանագրենք, որ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն այդ […] ...
19:12 22.01.2025
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 4 տարով կնախագահի Արայիկ ՀարությունյանըԱյսօր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել միակ թեկնածուն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ 4 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ ֆեդերացիան 2016թ.-ից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը, ով մի քանի օր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու: Իսկ ի՞նչ ռազմավարությամբ է Արայիկ Հարությունյանը ստանձնելու ֆեդերացիայի նախագահությունը: Մանրամասները՝ […] ...
19:05 22.01.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն ԳալագերինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում դեսպանը շնորհավորել է ՊԵԿ նախագահին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորած արդյունավետ փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կծառայի երկու երկրների բարօրությանը։ ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային […] ...
18:58 22.01.2025
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումըՀունվարի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի զեկույցի երկրորդ քննարկումը՝ շահագրգիռ բոլոր կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ […] ...
18:52 22.01.2025
«Ռեալի» եկամուտները գերազանցել են մեկ միլիարդ եվրոնՄադրիդի «Ռեալի» գործառնական եկամուտները գերազանցել են մեկ միլիարդ եվրոն, հաղորդում է Marca-ն: Այս ամենին նպաստել է «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնի վերակառուցումը: Մարզադաշտի վերաբացումից հետո «Ռեալը» յուրաքանչյուր խաղային օրվա ժամանակ աշխատում է ավելի քան 251 միլիոն եվրո: Ստադիոնի VIP նստատեղերի եկամուտներից «Ռեալը» ամեն խաղից վաստակում է 82 միլիոն եվրո: «Ռեալին» գործառնական եկամուտներով զիջում է միայն «Մանչեսթեր Սիթին»: […] ...