Տիգրան Խաչատրյանն ընդունել է Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 01 2025
  • $
    398.74
  • RUBLE
    4.05
  • 416.60
WEATHER
0.09 oC

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպանին

13:34 22.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստան-Սերբիա փոխգործակցության շարունակական զարգացումը և հույս հայտնել, որ այն առավել կընդլայնվի առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական և համագործակցության ներուժ ունեցող այլ բնագավառներում։ Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցության առանձին նախաձեռնությունների վերաբերյալ:

Փոխվարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել Սերբիայի կառավարությանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման նպատակով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցով տրամադրած աջակցության համար՝ ուղղված բռնի տեղահանված կանանց և երիտասարդների կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև հյուրընկալող համայնքներում վերջիններիս կենսապայմանների կայունացմանը:

Դեսպանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքեր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոնալդուի դուբլը նպաստել է «Ալ Նասրի» հաղթանակին

19:34 22.01.2025

Ռոնալդուի դուբլը նպաստել է «Ալ Նասրի» հաղթանակին

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 16-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը դուբլ է գրանցել։ 39-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում գոլերի քանակը հասցրել է 13-ի ու դարձել Պրո լիգայի գլխավոր ռմբարկուների միանձնյա առաջատար։ «Ալ Նասրը» 32 միավորով […] ...

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը հյուրընկալվել է Շրջակա միջավայրի նախարարությունում

19:24 22.01.2025

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը հյուրընկալվել է Շրջակա միջավայրի նախարարությունում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի իրականացման աջակցության և մոնիտորինգի հարցերով առաջին առաքելության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Արմեն Եսոյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը։ […] ...

Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին

19:17 22.01.2025

Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանում տրանսպորտի սակագնի փոփոխությանն ու հանրության շրջանում առաջացած դժգոհություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմայի մասին խոսել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին: «Երևանում այլևս չկա այն, ինչ մենք դեռևս 2017 թվականից անվանել ենք «հուսահատության գազելներ»: Եվ ասել ենք, որ դրանք չեն լինելու: Հիմա չկան «հուսահատության գազելները»: Եվ արձանագրենք, որ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն այդ […] ...

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 4 տարով կնախագահի Արայիկ Հարությունյանը

19:12 22.01.2025

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 4 տարով կնախագահի Արայիկ Հարությունյանը

Այսօր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել միակ թեկնածուն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ 4 տարի ժամկետով: Հիշեցնենք, որ ֆեդերացիան 2016թ.-ից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը, ով մի քանի օր առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու: Իսկ ի՞նչ ռազմավարությամբ է Արայիկ Հարությունյանը ստանձնելու ֆեդերացիայի նախագահությունը: Մանրամասները՝ […] ...

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

19:05 22.01.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում դեսպանը շնորհավորել է ՊԵԿ նախագահին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորած արդյունավետ փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կծառայի երկու երկրների բարօրությանը։ ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային […] ...

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը

18:58 22.01.2025

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի զեկույցի քննարկումը

Հունվարի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի զեկույցի երկրորդ քննարկումը՝ շահագրգիռ բոլոր կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ […] ...

BACK_TO_TOP