14:30 22.01.2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը պնդել է, որ միությունը պետք է ամբողջությամբ հրաժարվի ռուսական էներգետիկ ռեսուրսներից։
ԵԽ ղեկավարը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի անդամների առջև, խոստացել է նաև փետրվարին ներկայացնել էներգետիկ պլան, որը նախատեսում է ռուսական էներգետիկ ռեսուրսների ամբողջական մերժում։
«Եվրոպայում էներգիայի գները ավելի բարձր են, քան ԱՄՆ- ում կամ Չինաստանում: Այսպիսով, մենք պետք է իջեցնենք դրանք, մինչ ավարտենք անցումը ռուսական վառելիքից: Երկու նպատակներն էլ կարևոր են․ դրանց պետք է հասնել: Այս ամենը լինելու է նոր էներգետիկ պլանի մի մասը, որը մենք կներկայացնենք փետրվարին»,- ասել է նա։
19:54 22.01.2025
Արման Ծառուկյանը շարունակում է գլխավորել UFC-ի դասակարգման աղյուսակըUFC-ի պաշտոնական կայքում հերթական մրցաշարից հետո թարմացվել է քաշային կարգերի դասակարգման աղյուսակը։ Հայ մարտիկ Արման Ծառուկյանը շարունակում է գլխավորել թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակը։ 28-ամյա Ծառուկյանը հունվարի 19-ին UFC-311 մրցաշարում պետք է մենամարտեր քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ դուրս գալ օկտագոն։ Ծառուկյանի փոխարեն մենամարտեց բրազիլացի Ռենատո Մոյկանոն, որին Մախաչևն առաջին […] ...
19:48 22.01.2025
Պարեկային ծառայությունում ընդունելությունը շարունակվում էՊարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարված ընդունելության վերջնաժամկետը փետրվարի 17-ն է։ Ընդունելության համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության 18-ից 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2025 թվականի մարտի 31-ից մայիսի 16-ը ներառյալ: Ուսման […] ...
19:42 22.01.2025
Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակություններըԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները: Հայաստանում են Էստոնիայի Ռիիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի երրորդ փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի առաջին փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը […] ...
19:34 22.01.2025
Ռոնալդուի դուբլը նպաստել է «Ալ Նասրի» հաղթանակինՍաուդյան Արաբիայի Պրո լիգայի 16-րդ տուրում «Ալ Նասրը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»։ Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը դուբլ է գրանցել։ 39-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում գոլերի քանակը հասցրել է 13-ի ու դարձել Պրո լիգայի գլխավոր ռմբարկուների միանձնյա առաջատար։ «Ալ Նասրը» 32 միավորով […] ...
19:24 22.01.2025
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը հյուրընկալվել է Շրջակա միջավայրի նախարարությունումՇրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ընդունել է ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի իրականացման աջակցության և մոնիտորինգի հարցերով առաջին առաքելության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Արմեն Եսոյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը։ […] ...
19:17 22.01.2025
Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանում տրանսպորտի սակագնի փոփոխությանն ու հանրության շրջանում առաջացած դժգոհություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը թեմայի մասին խոսել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին: «Երևանում այլևս չկա այն, ինչ մենք դեռևս 2017 թվականից անվանել ենք «հուսահատության գազելներ»: Եվ ասել ենք, որ դրանք չեն լինելու: Հիմա չկան «հուսահատության գազելները»: Եվ արձանագրենք, որ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն այդ […] ...